f

Անկախ

Նուռի «Անահիտը»՝ Փարիզի «Մեծ պալատում», ընտրյալների կողքին


Փարիզի «Արթ կապիտալ» ամենամյա միջազգային ցուցադրությունը, որն աշխարհի ամենահեղինակավոր արթ ֆեյրներից մեկն է, այս տարի մեզ համար նշանավորվել է կարևոր իրադարձությամբ։ 

Փետրվարի 11-16-ը «Մեծ պալատում» (Grand Palace), որտեղ անց է կացվում հեղինակավոր ցուցահանդեսը, ներկայացվել է հայաստանցի ամենավառ արվեստագետներից մեկի՝ Նուռի «Անահիտ» նկարը։ 

Փարիզի Մեծ պալատը

«Մեծ պալատը» ստեղծվել է 1897 թվականին Փարիզում` միջազգային ցուցադրության նպատակով, և արդեն հարյուրավոր տարիներ այստեղ անց են կացվում արվեստի աշխարհի ամենահեղինակավոր ցուցադրությունները։ Սակայն «Արթ կապիտալին» մինչ օրս չէր մասնակցել հայաստանցի որևէ արվեստագետ։ Բայց սա դեռ ամենը չէ․ Նուռն այս հեղինակավոր միջոցառմանը մասնակցում էր իբրև ընտրյալ արվեստագետ։ 

«Արթ կապիտալը» ցուցադրության 4 բաղադրիչ կամ հատված ունի․ առաջին հատվածում ցուցադրվում են ֆրանսիացի ժամանակակից նկարիչների աշխատանքները, երկրորդում ներկայացվում են երկրները՝ յուրաքանչյուրն իր տաղավարով (Հայաստանը երբևէ տաղավար չի ունեցել), երրորդ հատվածում ցուցադրվում են աշխարհի հեղինակավոր գալերեաները, իսկ չորրորդ հատվածում՝ միայն այն արվեստագետները, որոնց ընտրում է ցուցահանդեսի կազմակերպչական խորհուրդը։ Կազմակերպիչներն աշխարհի ամենատարբեր ծայրերից ընտրում են առանձին արվեստագետների մեկական աշխատանք, որոնք ներկայացվում են ցուցահանդեսի ամենապատվավոր հատվածում։ Նուռն այդ ընտրյալների կազմում էր։

Անկախի հետ զրույցում արվեստագետը պատմեց, որ ամիսներ առաջ «Արթ կապիտալի» ներկայացուցիչներն այցելել են իր արվեստանոց և ընտրել իր «Չընդհատվող գիծ» հավաքածուից մեկ աշխատանք, որը կոչվում է «Անահիտ» (այս շարքի աշխատանքների յուրահատկությունն այն է, որ պատկերը սկսվում է մեկ կետից ու առանց կտավից պոկվելու հասնում ավարտին)։

Պատմում է, որ երբ մասնագետներն այցելել են արվեստանոց և սկսել դիտել աշխատանքները, որպեսզի ընտրեն, ինքն առաջարկել է իր այլ աշխատանքներ, բայց մասնագիտական խումբը կանգ է առել հենց այս ստեղծագործության վրա։

Անահիտ, 2014 թ․

«Նկարը ստեղծվել է 2014 թվականին։ Ես շատ էի սիրում այն, մինիմալիստական, պարզ նկար է, բայց երբևէ չէի մտածի, որ կարելի է ներկայացնել նման հեղինակավոր ցուցադրության։ Կան աշխատանքներ, որոնք ընկալելու համար մի քիչ ժամանակ է պետք, դա այդպիսի աշխատանք էր, իսկ նման ցուցադրություններին, որտեղ  մարդիկ ընդամենը մեկ վայրկյանով կարող են անցնել քո տաղավարի մոտով, ուզում ես տանել մի այնպիսի շլացուցիչ բան, որը միանգամից ուշադրություն կգրավի։ Բայց որոշումը մասնագիտական խմբինն էր»։

Ի զարմանս Նուռի՝ ցուցահանդեսում աշխատանքը ոչ միայն մեծ ուշադրության է արժանանում, այլև վաճառվում, ինչը նույնպես հազվադեպ երևույթ է նման արթ ֆեյրների ժամանակ։

«Աշխատանքը գնեց ֆրանսիացի մի զույգ։ Եկան, կանգնեցին ու այլևս չգնացին։ Ես անգամ չհասցրեցի շատ բան ասել նկարի մասին, ասացին՝ մեզ համար ամեն ինչ պարզ է, մենք հասկացանք ասելիքը։ Խոստացան, որ անպայման կայցելեն Հայաստան»։

Նուռի մասնակցությունը միջազգային հեղինակավոր ցուցադրությանը, սակայն, միայն հաջողություններով չնշանավորվեց։ Մի տհաճ միջադեպ դառը հետք թողեց հիշողության մեջ՝ երկար մտորելու տեղիք տալով։

Միջոցառմանը, որը լուսաբանում էր ֆրանսիական ողջ լրատվական դաշտը, ներկա էր նաև Փարիզի հայկական լրատվական կայքերից մեկի հայ լրագրողը։ Այցելելով Նուռի տաղավար՝ նա հանկարծ հայտարարում է․ «Չի՛ պիտի գրեմ ասոր մասին»։ 

Երբ արվեստագետը զարմացած հարցնում է պատճառը, լրագրողն ասում է․ «է՛, մեկ հայի համար մեկ հատ տաբլո բերել ես, պիտի բա՞ն գրեմ․․․»։

Ավելի ուշ լրագրողը, իմանալով, որ այս ցուցահանդեսին որևէ հայաստանցի արվեստագետ նախկինում չի մասնակցել, և որ Նուռն առաջին հայն է, որը ներառվել է «ընտրյալ արվեստագետների» կազմում, նաև այն, որ այս հատվածում ներկայացվում է ընդամենը մեկ աշխատանք, փորձել է շտկել իր սխալը, ներողություն խնդրել և լուսաբանել,  բայց այս անգամ արդեն Նուռը թույլ չի տվել։

«Այդ կնոջն ուղղակի ասացի՝ երբևէ թույլ չեմ տա, որ իմ մասին իրենց պարբերականում որևէ նյութ հրապարակեն։ Ասացի՝ այդպես ենք անում, երբ մենք մերը չենք գնահատում, փոխարենը օտարամոլությամբ ենք տառապում, մինչդեռ հրեաներն այս ամենից միանգամից կստեղծեին բրենդ, մի նոր աստղ ու կցուցադրեին ողջ աշխարհին»։

Անկախ ամեն ինչից, Նուռի համար այդ ցուցադրությունն արվեստի համաշխարհային ամրոցում հայ մշակույթի դրոշն ամրացնելու մի կարևոր հանգրվան էր, իսկ իբրև արվեստագետ՝ մեծ հպարտություն այդ դժվարին ռուբիկոնն անցնելու պատվին արժանանալու համար։

«Փարիզն աշխարհում իմ ամենասիրելի քաղաքն է։ Եթե չապրեի Երևանում, կապրեի Փարիզում։ Միակ քաղաքն է Երևանից հետո, որտեղ ինձ տանն եմ զգում,-խոստովանում է Նուռը,-միշտ զարմացել եմ, թե Փարիզն արվեստասերների ինչ մեծ բանակ ունի։ «Արթ կապիտալ» ցուցահանդեսը տեսնել ցանկացողների հերթը դրսում մեկ կիլոմետրից ավելի էր, այն էլ փետրվար ամսին։ Նայում էի այդ հերթին ու մտածում՝ տեսնես կգա՞ մի օր, երբ Երևանում էլ արվեստի գործեր տեսնելու համար մարդիկ հերթ կկանգեն։ Չէ՞ որ միակ ուղին, որտեղ մարդ կարող է իրեն լիարժեք ազատ զգալ, դուրս գալ առօրյա հոգսերից ու լիցքաթափվել, դա արվեստն է, ոչ թե սոցիալական ցանցերը, որտեղ մարդիկ իրար վրա կեղտ ու ցեխ են շպրտում։ Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ բոլորին ասել՝ մաքրվե՛ք արվեստով, կրթվե՛ք արվեստով, և մի օր կունենաք նաև այն իշխանությունը, որը երազում եք․․․»։

 

Նուռի մասին ավելին՝ «Աշխարհափոխություն՝ Նուռի» հոդվածում։

 

 

 

 

 

Նուռ Արման Նուռ մշակույթ Փարիզ ցուցահանդես Արթ կապիտալ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին