Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը տարին կավարտի Մոսկվայի միջազգային մրցաշարով:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը՝ ընդլայնված կազմով (19 ըմբիշ) մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի Մոսկվայում կայանալիք Սուրբ ծննդյան մրցաշարի:
Ավելի վաղ ազատ ոճային ըմբիշները Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մասնակցում էին աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը: Հավաքականը նվաճեց երեք մեդալ` Վազգեն Թևանյանը դարձավ ոսկե,Արսեն Հարությունյանը՝արծաթե, Արման Անդրեասյանը` բրոնզե մեդալակիր: