f

Անկախ

Ինչո՞վ է պայմանավորված թուրքերի ոգևորությունը և լավատեսությունը․ թուրքագետի հարցը ՀՀ իշխանություններին


Ադրբեջանական գազն առաջիկայում Նախիջան կհասնի ոչ թե Իրանի տարածքով, ինչպես մինչև հիմա էր, այլ Թուրքիայի տարածքով․ օրերս Թուրքիան և Ադրբեջանը հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է տարեկան 500 մլն խմ թողունակությամբ գազատար կառուցել Իգդիրից դեպի Նախիջևան։

Առաջին հայացքից տեղական տնտեսական այս նախագիծը թուրքական շրջանակներում մեծ ոգևորություն է առաջացրել։ Թուրքական ԶԼՄ-ները այդ գազատարն իր կարևորությամբ համեմատում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի հետ, նշում, որ այն համաթուրքական նշանակություն ունի և դրանով հիմք կդրվի տարածաշրջանի էներգետիկ քարտեզի փոփոխությանը։

Ինչո՞վ է պայմանավորված նման մեծ ոգևորությունը։ Ի՞նչն է լոկալ բնույթի գազատարին համաթուրքական նշանակություն տալիս։ Հարցերի պատասխանն «Անկախը» փորձեց ստանալ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանից։

Իսպիրյանի խոսքով՝ տեսնելով գազատարի կառուցման վերաբերյալ հուշագրի շուրջ առաջացած ոգևորությունը՝ ինքն էլ փորձել է ճշտել առիթը կամ հիմքը։ Սակայն ապարդյուն։ «Առաջին հայացքից լոկալ բնույթի էներգետիկ նախագիծ է։ Իսկ ոգևորության ու համաթուրքական նշանակության ակունքները թաքնված են տողատակերում»,- ասում է Իսպիրյանը։

 «Որպես  թուրքագետ ինձ համար այստեղ  երկու անհասկանալի բան կա․ ինչո՞ւ են թուրքերն այդքան ոգևորված, երբ տեղական նշանակության գազատար է ընդամենը,  և ինչու են դրան տալիս տարածաշրջանային և համաթուրքական նշանակություն՝ տողատակերով հասկացնելով, որ  սրանով  Ադրբեջանն ու Թուրքիան կմիանան ավելի կարճ ճանապարհով։ Հարցերի պատասխանը գիտեն  միայն մեր իշխանությունները և եռակողմ փաստաթուղթը ստորագրած մյուս կողմերը՝ ռուսական և ադրբեջանական իշխանությունները»,- ասում է Իսպիրյանը։

Հետևաբար նա հարց է հղում ՀՀ գործող իշխանություններին՝  ինչու են թուրքերն ու ադրբեջանցիներն այդքան լավատես և համոզված, որ Իգդիրից Նախիջևան գազատարը կդառնա Ադրբեջանն ու Նախիջևանը կապող տարանցիկ երթուղի Հայաստանի տարածքով։

«Թուրքական լրատվամիջոցներում, մեդիատիրույթի մեկնաբանություններում  սա ներկայաացնում են որպես  պատերազմի արդյունքում կառուցվող գազատար։ Ի՞նչն էր խանգարում, որ դա կառուցվեր մինչև պատերազմը, այդ հատվածը որևէ կապ չունի պատերազմի հետ։ Այսիննք այստեղ կան հարցականներ, որոնք ինձ համար անհասկանալի են»,- ասում է Իսպիրյանը։

Անդրադառնալով գազատարի կառուցմամբ՝ Հայաստանի համար հնարավոր դրական կամ բացասական հեռանկարներին՝ Իսպիրյանն ասում է, որ անորոշությունն ու անհստակությունը շատ է, բազմաթիվ անպատասխան հարցեր կան, այս պայմաններում որևէ սցենար բացառել հնարավոր չէ։

«Հայտնի չէ, թե եռակողմ համաձայնագրի  հետևանքով ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Անգամ չգիտենք՝ Սյունիքով ճանապարհ են միայն ունենալու, թե միջանցք։ Մինչև հիմա չգիտենք՝ այդ ճանապարհով Թուրքիան, օրինակ, ռազմական տեխնիկա անցկացնելու է, այն մաքսազերծվելու է, թե ճանապարհն  օգտագործելու են որպես սեփական տարածք։ Կամ, եթե գազատար է անցնելու Հայաստանի տարածքով, մենք դրանից որևէ շահ, եկամուտ ունենալու ենք»,- ասում է թուրքագետը։

Հաշվի առնելով, որ գազատարի կառուցմամբ Իրանն է որոշակի աշխարհաքաղաքական ու տնտեսական կորուստներ ունենալու, իրանագետ Գարիկ Միսակյանից ճշտեցինք՝ ինչպիսին է իրանական կողմի արձագանքը հուշագրին և դրա շուրջ թուրքական ոգևորությանը։

Իրանագետի խոսքով՝ Իրանի փորձագիտական շրջանակներում ու ԶԼՄ-ները այն դիտարկում են նոյեմբերի 9-ի համաձայնագրի համատեքստում և ընկալում են որպես տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացմանն ուղղված քայլ։

«Համարում են, որ այս նախաձեռնությունը կոչված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, հետագայում նաև Ադրբեջանում Իրանի ազդեցությունը թուլացնելուն»,- ասում է նա։

Անդրադառնալով Սյունիքով անցնող հաղորդակցման ուղիներին՝ Միսակյանն ասում է, որ իրանական փորձագիտական շրջանակները ևս առաջնորդվում են ենթադրություններով, քանի որ չկա բաց հարցերի հստակեցում պաշտոնական մակարդակով։

«Իրանում շատ զգայուն են մոտենում Սյունիքով անցնող հաղորդակցման ուղիներին։ Քննարկվում է նաև  Հայաստանի տարածքով գազի տարանցման հնարավորությունը։ Որոշակի փորձագետներ ենթադրում են, որ դա կարող է լինել միջանցք, որով հնարավոր կլինի նաև գազ և այլ էներգետիկ ռեսուրսներ տեղափոխել»,- ասում է նա։

Տարածաշրջան Անդրանիկ Իսպիրյան գազատար Սյունիքի մարզ Իգդիր-Նախիջևան գազատար

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին