f

Անկախ

Արցախյան պատերազմը հայ ժողովրդի «Մեծ հայրենականն է» ըստ էության. թշնամին առաջինն է հարձակվել, բայց ջախջախվել է


Երբևէ մտածե՞լ եք, որ մինչև 2008 թվական Հայաստանը հետխորհրդային տարածքի միակ պետությունն էր, որը պատերազմում հաղթել է։

2008-ին Ռուսաստանը հաղթեց Վրաստանին, բայց ընդունենք, որ շատ տարբեր քաշային կատեգորիաներ են, այնպես որ մեր հաղթանակն իր բնույթով շարունակում է ունիկալ մնալ։

Արցախյան պատերազմը հայ ժողովրդի «Մեծ հայրենականն է» ըստ էության. թշնամին առաջինն է հարձակվել, բայց ջախջախվել է և ամբողջ հայ ժողովրդի մեծագույն ճիգերի շնորհիվ մեծ կորուստներով նահանջել։

Այնուամենայնիվ, քչերն են գիտակցում այդ հաղթանակի եզակիությունը և կարևորությունը հայ ազգի համար։ Մեր մեջ ասած Հայաստանի իշխանությանն էլ մոտ 10–15 տարի պահանջվեց արցախյան պատերազմը հենց այդպես գիտակցել սկսելու համար։

Ասածից վառ ապացույցն է այն, որ մենք չունենք արցախյան պատերազմի հուշահամալիր, որը համեմատելի լիներ, օրինակ՝ Սարդարապատի կամ հենց Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրների հետ։ Ասածիս վառ ապացույցն է այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանի «օկուպացված տարածքներ» արտահայտության օգտագործումը 2001 թվականանին․․․

Ավելին՝ 2000-ականներից սկսած մեզ փորձում են համոզել, ապացուցել, որ արցախյան պատերազմը հայերին ոչ մի բան չի տվել կորուստներից բացի։ Ավելին՝ մեզ պարտված, թույլ, կործանման գնացող կողմ ներկայացնելու փորձերը չեն դադարում։

«Ադրբեջանն օրեցօր հզորանում է», «ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում», «դուք ոչ թե հաղթողներ եք, այլ ռազմական հանցագործներ», «քանի ուշ չէ՝ հանձնեք Ղարաբաղը»... 20 տարի է լսում ենք այս թեզերը միջազգային կազմակերպություններից, օտարերկրյա դիվանագետներից և փորձագետներից, լրատվամիջոցներից, ԱՄՆ-ից ու Բրիտանիայից ֆինանսավորվող հայաստանյան ՀԿ-ներից և, բնականաբար, հենց Ադրբեջանից։ Տարբեր մակարդակներով, տարբեր ֆորմատներով, տարբեր փաթեթավորմամբ, բայց նույն այս անփոփոխ ուղերձներով։

Խոջալուի թեման տեղեկատվական-հոգեբանական անդադար ու անվերջ այդ ճնշման մեկ սյուժե է ընդամենը։

Այսօր խնդիրն այն է, որ իշխանությունում կամ իշխանության շատ մոտ կանգնած շրջանակներում հայտնվել են նաև այն մարդիկ, որոնք 10-ամյակներով մասնակցել են այդ պարտվողական քարոզչությանը։

Մարդիկ, որոնք ամեն ինչ արել են արցախյան պատերազմի էությունը հանրային գիտակցության մեջ խեղելու, պատերազմի և անկախության կառուցման հերոսներին վարկաբեկելու և ընդհանրապես հայոց բանակը հրեշացնելու համար։

Ըստ այդմ չզարմանանք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները ավելի շատ ջանք են ծախսում ներսում թշնամիներ փնտրելու և նրանց ճնշելու, քան առաջնագծից այն կողմ եղած իրական թշնամով զբաղվելու վրա։

 


 

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում արցախյան պատերազմ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին