f

Անկախ

Բալային համակարգի ներդրումից հետո դեռ որևէ անձ չի զրկվել վարորդական իրավունքից. 1695 վկայական կասեցվել է վեց ամսով


Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից հետո տուգանային  միավորների կիրառմամբ  դեռևս որևէ վարորդ չի  զրկվել  տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: «Արմենպրես»-ի  հարցմանն  ի պատասխան  այս  մասին  ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի և լրատվության վարչությունից:

«1695 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով»,- հայտնեցին վարչությունից։

Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվել ճանապարհային երթևեկության կանոնները բալային համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու ուղղությամբ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ ճանապարհային երթևեկության կանոնները տուգանային միավորների համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու անհրաժեշտություն չի առաջացել:

2020 թվականի 11 ամիսների ընթացքում տեսախցիկներով և արագաչափերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է 1 219 448 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 171 673-ով կամ 12.3 տոկոսով։

«2020 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է մարդկային տուժածներով 3564 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 298, մարմնական վնասվածքներ ստացել 5189 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 758-ով կամ 17.5 տոկոսով, զոհերի թիվը 18-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 954-ով»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից: Ըստ այդ համակարգի` վարորդներին տարվա կտրվածքով տրամադրվում է 9 բալ։ Կատարելով խախտումներ վարորդի բալերն աստիճանաբար իջնում են: Կորցնելով բոլոր բալերը, վարորդը կզրկվի վարորդական իրավունքից՝ հնարավորություն ունենալով հաջորդ տարի հանձնել քննություն և հետ ստանալ վարորդական իրավունքը:

ՀՀ Ոստիկանություն Բալային համակարգ

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին