f

Անկախ

«Առնվազն 10 տոկոս ընտանիք կա, որ անասունների ընտանիք են». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ). Առավոտ


Այսօր Հանրային խորհրդում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քննարկումը այդպես էլ մնաց անավարտ,հաղորդում է Առավոտը: Ելույթները շատ էին, կարծիքները՝ հակասական, եւ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը որոշեց քննարկումը շարունակել վաղը:

Բայց, իր ձեւակերպմամբ՝ այն կավարտեն իրենք իրենցով, իսկ արդյունքների մասին մի հայտարարություն կպատրաստեն, կտարածեն:

Հանրային խորհրդի անդամները լուրջ մտահոգություններ ունեին նախագծի հետ կապված եւ տարբեր կարծիքներ լսելուց հետո Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Կան մարդիկ, որոնց իշխանություն պետք չի տալ: Եթե իշխանություն ես տալիս ու ինքը վերահսկելի չի, ինքը կկոտրի մինչեւ վերջ ու այդպիսի մարդիկ իրավունք ունեն կին ունենալ, իրավունք ունեն երեխաներ ունենալ, ես պատկերացնում եմ ինչ բռնություններ են իրենք կատարում իրենց ընտանիքում:

Դա մի մոռացեք, այդ խնդիրը կա: Առնվազն 10 տոկոս ընտանիք կա, որ անասունների ընտանիք են: Խոսքը նրանում է, թե մենք կարո՞ղ ենք այդ անասունների ընտանիքը բուժել, ոնց բուժենք, որովհետեւ դրանք համարյա հիվանդ մարդիկ են: Այդ չկամեցող մարդիկ կան, դրանք երեւի մարդկային հոգեբանական վիճակն են:

Շատ փոքր մարդուն, երբ իշխանություն ես տալիս, ինքը ինչ ասես կանի: Իսկ հիմա դու իր ընտանիքում տվել ես իրեն 100 տոկոսանոց իշխանություն, դու պատկերացրու ինչեր կանի:

Մեր խնդիրը նա չի, որ այդ մարդկանց ձեռք տալով՝ ավանդական ընտանիքներ քայքայվեն: Մեր խնդիրն է գտնել այն նուրբ միջոցը, որը սրանց կվերացնի, բայց մնացած ընտանիքները կպահի մեր ավանդական արժեքների մեջ: Դա է մեր խնդիրը…Մենք ունենք պրոբլեմ եւ այդ պրոբլեմը պիտի լուծենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հոկտեմբեր 19,2017 22:50

 

Հանրային խորհուրդ Տեսանյութ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին