f

Անկախ

Այսպես կարող է սկսվել հաջորդ պատերազմը Կովկասում.  The National Interest


Միացյալ Նահանգները շաշկի է խաղում, երբ մյուս երկրները շախմատ են խաղում, կարծում է ամերիկացի քաղաքագետ Մայքլ Ռուբինը: Ըստ նրա՝ ժամանակն  է, որ Վաշինգտոնը, Փարիզը և մյուս երկրները մի քանի քայլ առաջ մտածեն՝ կանխատեսելով հաջորդ պատերազմը Կովկասում: Վերջին նախադեպերը և ընթացիկ ամփոփագրերը վկայում են, որ այնտեղ տիրող լռությունը կայուն խաղաղության գրավական չէ, այլ լռություն՝ էլ ավելի կատաղի մրրիկից առաջ:

Հրանոթները լռեցին, ռուսական խաղաղապահները բաժանեցին իրարից հայերին ու ադրբեջանցիներին և պահպանում են հին հայկական վանքերը, որպեսզի չավերեն ադրբեջանցի զինվորներն ու սիրիական վարձկանները:  Հրադադարի թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնը շուտով կաշխատի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածում: Մինչդեռ Մինսկի խմբի ամերիկյան և ֆրանսիական դիվանագետները փորձում են նորից սկսել դիվանագիտական գործընթացը, որն ընդհատվեց, երբ  ադրբեջանական զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ հանկարծակի հարձակվեցին Արցախի վրա (այդպես են հայերն անվանում ինքնահռչակ անկախ Լեռնային Ղարաբաղ կազմավորումը):

Թվում է, թե պատերազմն ավարտված է, բայց արևմտյան դիվանագետները պետք է պահպանեն զգոնությունը: Լաչինի միջանցքի՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածների հետ կապող և Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքով անցնող ցամաքային ուղու աշխատանքի պայմանները լիովին որոշված չեն: Երթուղին առաջվա պես վտանգավոր է, խաղաղ բնակչությանը կրակում են դիպուկահարները և առևանգում՝ չնայած ռուսական խաղաղապահների ներկայությանը:

Լաչինը գուցեև գրգռող, բայց բնավ գլխավոր խնդիրը չէ: Նոյեմբերի 10-ի հրադադարը պարզունակ փաստաթուղթ է, հապճեպ կազմված:  Նոր պատերազմի սերմեր կարող է ցանել վերջին դրույթը. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով»:

Երկու խնդիր կա. առաջին՝ Ադրբեջանի՝ Հայաստանով բաժանված երկու հատվածների միջև հաղորդակցության ձևակերպումը: Ենթադրվում է, որ բանը ավտոմեքենաների կամ երկաթուղու ճանապարհով չի սահմանափակվի, և Հայաստանի տարածքը կշարունակի մասնատվել:  Դա խորտակում է այն հույսերը, որ հրադադարին շուտով կհաջորդի խաղաղությունը, բայց ինքնին հազիվ թե պատերազմի առիթ դառնա:

Երկրորդ խնդիրն է դառնալու թուրքական բեռնատարների երթևեկությունը, որոնք շարժվելու են նոր երթուղով թե՛ Ադրբեջանում թուրքական ազդեցությունն ուժեղացնելու, թե՛Միջին Ասիայի հետ Թուրքիայի տնտեսական, ու մշակութային կապերն ընդլայնելու համար: Եթե ամեն ինչ հարթ ընթանա, խնդիրներ չեն ծագի: Բայց եթե, օրինակ, դիպուկահարը սպանի թուրք բեռնատարի վարորդին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեղադրի Հայաստանին և բուֆերային գոտի կպահանջի երթուղիներով անվտանգ անցում ապահովելու համար: Նման սցենարը բնավ մտացածին չէ. բավական է հիշել տխրահռչակ «Ռայխստագի հրդեհը»  կամ ահաբեկչական գործողությունները կեղծ դրոշի տակ: Համենայն դեպս, շատ հաճախ են Թուրքիայի ներքին տարրերը փորձում ճգնաժամ հրահրել, որն այնուհետև Անկարան շահարկում է իր օգտին:

Էրդողանն արդեն հաջողացրել է նոր տարածքներ ձեռք բերել՝ պահանջելով  բուֆերային գոտի «ահաբեկչության դեմ պայքարի» համար, և նա հավանաբար կուզենա կիրառել նույն մարտավարությունը: Թուրքական ուժերն ամրացել են Սիրիայի հյուսիս-արևելքում. անձը հաստատող տեղեկանք են տալիս, պարտադրում են թուրքական կրթություն և թուրքական փոստային բաժանմունքներ են կառուցում:

Եվ եթե Էրդողանի քայլերը թելադրված էին Սիրիայի հյուսիսում քրդերի նկատմամբ էթնիկ շովինիզմով, ապա նրա ներկայիս գործողությունները տոգորված են հայերի և քրիստոնեության նկատմամբ քամահրանքով: Դժվար է պատահականություն համարել այն, որ թուրք-ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա նա ձեռնարկեց 1920 թ. Հայաստան թուրքական ներխուժման 100-ամյա տարելիցի ամենամոտ կիրակի օրը:

Ո՛չ Հայաստանի որևէ կառավարություն, ո՛չ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որև է ընդդիմադիր ուժ չի ընդունի թուրքական վերջնագիրը և իր երկրի ընդարձակ տարածքները չի հանձնի նրա հսկողությանը: Բուֆերային գոտու բոլոր պահանջները, ըստ էության, կմասնատեն Հայաստանը: Բայց հայ զինվորականները չեն կարող համեմատվել Թուրքիայի հետ թե՛ ռազմական տեխնիկայի մակարդակով, թե՛ թվաքանակով: Այդ սցենարում միակ անկանխատեսելի գործոնը Ռուսաստանն է, սակայն անցած ամսվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Էրդողանի ինքնավստահությունն ավելին է, քան վախը Ռուսաստանից:

Պարզ ասած՝ Միացյալ Նահանգները հաճախ է շաշկի խաղում, երբ մյուս երկրները շախմատ են խաղում: Ժամանակն է, որ Վաշինգտոնը, Փարիզը և միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները մի քանի քայլ առաջ մտածեն, կանխատեսեն Կովկասի հաջորդ պատերազմը կամ նույնիսկ կանխեն այն: Դիվանագետները գուցեև գնահատում են տիրող լռությունը, բայց պետք է զգոն լինել, չէ՞ որ վերջին նախադեպերը և ընթացիկ ամփոփումները խոսում են այն մասին, որ դա կայուն խաղաղության երաշխիք չէ, այլ հանդարտություն էլ ավելի մեծ փոթորկից առաջ:

Բնագիրը՝  Nagorno-Karabakh: This Could Be How the Next Caucasus War Begins

 

Աշխարհում արցախյան պատերազմ հրադադար The National Interest Մայքլ Ռուբին

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին