f

Անկախ

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպումը բուռն է անցել. պահանջել են Փաշինյանի հրաժարականը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի հետ: Անկախտեղեկացրել էր, որ խորհրդի անդամներից շատերը ցանկություն չեն հայտնել մասնակցել հանդիպմանը, որոշներն էլ մասնակցել են՝ Նիկոլ Փաշինյանի երեսին ասելու ճշմարտությունը և ստեղծված իրավիճակ հետ կապված հարցադրումներ անելու նպատակով:

Մեր տեղեկություններով՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներից 12-13 հոգի: Հիշեցնենք, որ խորհրդի կազմը բաղկացած է 45 հոգուց:

Հանդիպումը շատ բուռն է անցել, տևել է 3 ժամ: Հետաքրքիր է, որ շուրջ 3 ժամ տևած հանդիպման վերաբերյալ ո՛չ ՀՀ կառավարությունը, ո՛չ Հանրային խորհուրդը մինչ այս պահը որևէ հաղորդագրություն չեն տարածել:

Ինչևէ, Անկախ-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել այդ հանդիպումից: Պարզվում է՝ ՀԽ անդամները շատ սուր հարցեր են բարձրացրել, իսկ նրանցից ոմանք ուղիղ տեքստով պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարաանը:

Չափազանց սուր ելույթ է ունեցել Գագիկ Գինոսյանը:

Անկախ-ի հետ զրույցում Գինոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր համար վարչապետ չէ, այլ ֆեյքերի վարչապետն է, և այդ մասին երեկ ուղիղ ասել է նաև նրան:

«Ինչ-որ պետք էր, երեսին ասել եմ, շատ բան եմ ասել ու դուրս եմ գալիս Հանրային խորհրդից»,-ասաց Գագիկ Գինոսյանը:

Ի դեպ, Փաշինյանը բոլոր ելույթներին անդրադարձել է և միայն Գինոսյանին արձագանքել է, թե բան չունի նրան ասելու:

Չափազանց սուր է խոսել նաև Արշակ Սադոյանը: Նա նույնպես բարձրացրել է Փաշինյանի հրաժարականի հարցը: Ընդ որում, երբ խորհրդի անդամները շեղվել են պատերազմի ու հրաժարականի թեմայից և փորձել այլ հարցեր քննարկել, Սադոյանը հորդորել է վերադառանալ հիմնական հարցին՝ պնդելով, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ իր սխալ որոշումների հետևանքով է նման խայտառակ պարտություն գրանցվել:

Ի պատասխան հրաժարականի պահանջին՝ Նիկոլ Փաշինյանը ՀԽ անդամներին ասել է, որ իր հրաժարականի հարցը քննարկվել է նաև իրենց կուսակցությունում: «Հենց զգամ, որ դրա անհրաժեշտությունը կա, հրաժարական կտամ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ չի ուզում խուսափել պատասխանատվությունից:

Ի դեպ, Փաշինյանն ասել է, թե այսօր էլ ժողովուրդն իրեն սատարում է, ինչին ի պատասխան՝ Արշակ Սադոյանը վրդովված հարցրել է, թե որտեղի՞ց իրեն նման վստահություն, հանրաքվե՞ է արել, որ նման բան է հայտարարում:

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ արձագանքել է, թե եթե ոչ Փաշինյանը, ապա ո՞վ, ինչին ի պատասխան՝ Արշակ Սադոյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ անփոխարինելի չէ:

Ի վերջո Սադոյանն այնքան է բարկացել, որ Փաշինյանը նրան առաջարկել է դուրս գալ, ծխել, հանգստանալ և վերադառնալ: Սադոյանը դուրս է եկել, բայց չի վերադարձել քննարկմանը:

Հանրային խորհուրդ Նիկոլ Փաշինյան հանդիպում խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին