Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 6, խարդախության և յուրացման կամ վատնման՝ 4, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրանյութի իրացման՝ 3, համակարգչային հանցագործության՝ 2, բռնաբարության, անձի առևանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, պետական, հասարակական ունեցվածքի գողության, կաշառակերության, ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելու, երեխային տեսակցելուն խոչընդոտելու և պատմամշակութային հուշարձաններ վնասելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փետրվարի 24-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 75 դեպք
Կարդացեք նաև
- Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
- Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
- «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ