f

Անկախ

«Բիզնեսին ծանր ժամանակաշրջան է սպասվում. լուրջ ներդրումների մասին խոսք լինել չի կարող». Վահրամ Միրաքյան


Նոյեմբերի 28-29-ը «Մանթաշով» գործարարների միությունը կազմակերպել էր բիզնես ֆորում, որին մասնակցում էին միության մեջ ներգրավված ավելի քան 50 գործարարներ բիզնեսի ամենատարբեր ոլորտներից։

Միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ պատերազմից հետո բիզնեսը շոկի մեջ է, և այժմ պետք է փորձել ակտիվանալ։ Հանդիպման նպատակը ստեղծված իրավիճակում հետագա քայլերի և նոր գաղափարների քննարկումն էր:

«Պետք է այդ գաղափարները զտենք, տեսնենք դրանցից որոնք է հնարավոր առաջարկի տեսքով ներկայացնել կառավարությանը»,-ասաց Միրաքյանը:

Նշենք, որ «Մանթաշով» գործարարների միության անդամ, Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը օրերս նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար: Վերջինս նույնպես ներկա է գտնվել ֆորումին և գործըներների հետ քննարկել Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները:

Գործարարների մեծ մասն այս ընթացքում արձանագրել են բիզնեսի անկում 20-ից մինչև 80, որոշ դեպքերում՝ նույնիսկ 100 տոկոսով:

«Պատերազմի ժամանակ, իհարկե, ոչ ոք չէր մտածում դրա մասին: Ընդհակառակը, բոլորս մտածել ենք մի բանի մասին՝ օգնել մեր բանակին, և բոլորն էլ այդ նպատակի համար կոնկրետ քայլեր են արել»-ասում է Միրաքյանը՝ նշելով, որ օրինակ, իրենց միության միջոցով միայն պատերազմի ընթացքում շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրվել:

Գործարարի խոսքով՝ տնտեսության վրա պատերազմի հետևանքները դեռևս ավելի խորությամբ կզգացվեն հետագայում, քանի որ շատ ծրագրեր, ներդրումներ այսօր դեռևս իներցիայով շարունակվում են, բայց դրանց ավարտից հետո մոտ ապագայում նոր ծրագրեր ու ներդրումներ շատ քիչ կլինեն:

«Ծանր ժամանակաշրջան է սպասվում բիզնեսին: Այն ներդրումները, որոնց մասին խոսվում էր մեկ-երկու տարի առաջ, դրանց մասին խոսք լինել չի կարող»,-նշեց նա:

«Մանթաշով» գործարարների միությունը հիմնադրվել է 2019 թվականին: Նպատակը բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին միավորումն է, համատեղ ջանքերով բիզնես ոլորտի առողջացումն ու զարգացումը, գործարարի իմիջի բարձրացումը, երկրի տնտեսական քաղաքականության ձևավորման վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը, օրենսդրական դաշտի բարեփոխումները և այլն:

Ֆորումի մասնակիցներից մեկը, խոսելով բիզնես միությունների գործունեության մասին, նկատեց, որ Մեծ Բրիտանիայում 2008 թվականին կառավարությունը որոշել է ֆինանսավորել բիզնես միությունները, որի արդյունքում էականորեն զարգացել է բիզնեսը։ Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում բիզնես միություններն ունեն ավելի քան 150 տարվա պատմություն:

Գործարարները վստահ են, որ տնտեսության ողնաշարը բիզնեսն է, հետևաբար բիզնեսի ներայացուցիչները պետք է հնարավորություն ունենան ազդելու ոլորտի պետական քաղաքականության վրա:  

Մանթաշովականները հույս ունեն, որ իրենց գործընկերոջ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվելը դրական կանդրադառնա բիզնես ոլորտի վրա՝ աշխուժացնելով նաև գործարար-կառավարություն համագործակցությունը:

Մանթաշով գործարարների միություն բիզնես Վահրամ Միրաքյան

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին