f

Անկախ

Ժողովուրդը պետք է հստակ պատկերացնի՝ տապալված այս իշխանությունն ինչպես պետք է հեռանա և ինչ է լինելու Հայաստանի ճակատագիրը․ Սամվել Խուդոյան


Կապիտուլյացիոն համաձայնագրից հետո հայաստանյան հասարակության մոտ առաջացած տրամադրությունների և առկա հոգեբանական ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին է «Անկախը» զրուցել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանի հետ։

-Պարոն Խուդոյան, պատերազմից հետո հանրությունն ինչ-որ առումով շոկային վիճակում է, բոլորը բոլորին մեղադրում են, միմյանց հանդեպ ագրեսիվ են և անհանդուրժող։ Բնակա՞ն է արդյոք նման դրսևորումը։ Եվ ինչպե՞ս կարելի է  այս իրավիճակը հաղթահարել։

- Նախ և առաջ խայտառակ պարտությունը և ըստ էության 40  օր ժողովրդին միտումնավոր  խաբելն իշխանության կողմից   վիրավորանք, մեծ նվաստացում էր ժողովրդի համար, այն էլ մի իշխանության կողմից, որին ինքն էր ընտրել և որին վստահում էր։ Դրանից հետո մեր ազգային ինքնագնահատականը զրոյացել է։ Մենք ուղղակի զրոյացանք։  Ազգային  ոգին այնպես է ընկել, որ նկարագրելու չէ։  Նման ճգնաժամային իրավիճակներում  արժեքների փոխարինում  և վերարժևորում է տեղի ունենում։ Ազգային ինքնագնահատականի զրոյացումը  կտրուկ իջեցնում է ազգասիրությունը,  հայրենասիրությունը մարդկանց մոտ։ Ժամանակ է պետք, որ կամաց-կամաց վերականգնվի։ Չնայած այս ամենին,  հայերնիքը միշտ մարդկանց արժեքների մեջ է, իրենք չեն էլ գիտակցում, բայց  հայրենասիրությունը խորքային արժեք է։

 Ժողովուրդը, բնականաբար, շատ ծանր  ռեակցիա է տալիս՝ նաև տեսնելով, թե  ինչ է անում իշխանությունն առօրյայում․  այս խայտառակ իրավիճակում նստել պարգևավճարներ են բաժանում բարեխիղճ աշխատանքի համար, նստել մտածում են Կոմիտասում ինչ-որ շինարարություն անելու մասին,  և քննարկում են ինչ-որ  բաներ, կարծես ոչինչ չի եղել, էլի ելույթներ են ունենում, էլի սուտ ու կեղծ։

Մի խոսքով՝ ժողովուրդն այս ամեն ինչի  վերաիմաստավորման փուլում է։  Իհարկե, այնտեղ, որտեղ մարդու պահանջմունքները ֆրուստրացիայի են ենթարկվում, երազնանքները խափանվում են, այնտեղ մարդն ագրեսիվ  է դառնում։ Այո, հասարակությունն ագրեսիվ է, չարության խոսքը շատ է,  բայց մեղմ չէր էլ  կարող լինել, որովհետև լուծումներ են պետք, պատասխանատուներ են պետք։

Մեզնից կոպեկ-կոպեկ  փող են հավաքում, հետո  իրենք այդ փողը փոխանցում են  կառավարությանը։ Դե տեսեք ինչ բարոյական  մակարդակ է։

Շատ ծանր վիճակ է։ Կտրուկ փոփոխություններ են պետք։ Լրիվ անորակ, հակահայկական արտաքին քաղաքականություն է տարվում։ Պետք է  հատուկ արտաքին քաղաքական  խորհուրդ ստեղծվի, որ  այս սխալներից խուսափենք։ Այս նոր իշխանությունն ընդհանրապես  արտաքին քաղաքականության որևէ հմտություն, կարողություն չունի։

Մի խոսքով՝ ժողովուրդն իսկապես ծանր, ֆրուստարցված, ստրեսային վիճակում է։

-Պարոն Խուդոյան, ասացիք, որ պիտի վերաիմաստավորենք ու կարողանանք շարունակել։ Վերաիմաստավորելու, հասարակության առողջացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են հարկավոր։

-Վերաիմաստավորման քայլերն են՝ մարդիկ պետք է կարողանան հստակ պատասխաններ ստանալ, թե իրականում ինչ կատարվեց, ինչու կատարվեց,   ինչ պետք է արվի  և ինչ է արվելու հետագայում։ Ժողովուրդը պետք է հստակ պատկերացնի՝ տապալված այս  իշխանությունն ինչպես պետք է հեռանա և ինչ է լինելու Հայաստանի ճակատագիրը։

  Գոնե մի քանի խելացի մարդիկ նստեն, ուրվագծեն՝ ինչ է լինելու հետագայում, ինչպես է դա լինելու։ Այդպիսի խորհրդակցություններ, լսումներ են պետք կազմակերպել այս իրավիճակում, ոչ  թե Կոմիտասի շուկայի մոտ  ինչ պիտի սարքեն։

Անորոշությունն այն աստիճանի է հասել, որ ժողովուրդն ուզում է փախչել, հեռանալ հայաստանից ։

-Այսինքն ապագայի հանդեպ որոշակի հստակությունը կօգնի՞ այդ վերաիմաստավորման գործընթացին։

-Այո, իհարկե։ Մարդիկ  պետք է հասկանան՝ ինչ է եղել, ինչու է եղել, ինչ է հիմա տեղի ունենում, ինչպես է փոխվելու այս իրավիճակը և ինչ հեռանկարներ կան։ Ժողովուրդը չի կարող անորոշության մեջ ապրել այս երկրում։

-Իսկ իշխանությունների գործողությունները որքանո՞վ են նպաստում հանրային համախմբվածությանը և այս իրավիճակից դուրս գալուն։

-Բացարձակ չեն նպաստում։ Նույն մեծամիտն ու  ինքնավստահն են։  Ինքնաքննադատություն էլ չկա, որ հասկանան, թե ինչքան պրիմիտիվ են  իրենց պահվածքը և հայացքները։ Ինքնաքննադատության բացակայությունը բերել հանգեցրել է այս ամեն ինչին։ Եթե ղեկավարությունը մտածեր, որ ինքը սխալվելու  ունակ է, նա վաղուց, երբ իրեն խորհուրդ էին տալիս նախկին  նախագահների հետ խորհուրդ ստեղծել և այդ  խորհրդի որոշումներով ղեկավարվել,կընդուներ,  ոչ թե իմպուլսիվ կվարվեր։ Տեսանք  ինչ եղավ։ Հիմա էլ ինձ թվում է վախն է Ադրբեջանից նրան ստիպում, որ համաձայնի՝  այս էլ կտամ, այն էլ կտամ։

-Վերջին օրերին կոնկրետ թիրախավորվում են զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները, արցախցիները, նրանց նկատմամբ ատելություն է գեներացվում։  Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է սա հետապնդում և ի՞նչ հետևանքներ կունենա։

-Ճիշտն ասած՝  նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Հաշվի  առեք, որ տարբեր ուժեր են ակտիվացել, որոնք  նույնքան թքած ունեն  Հայաստանի վրա, ինչպես այս իշխանությունները։ Նույն ընդդիմության  99,9 տոկոսն այդ վիճակում է։ 

Իհարկե, ցանկացած մեկը, որն արցախահայությանը և Արցախի դեմ թշնամանք է սերմանում, նա ազգի համար մեկ թշնամին ու դավաճանն է։  Այդպես հասարակությունը պետք է ընկալի  նման ելույթներն ու անձանց։

 

Սամվել Խուդոյան արցախյան պատերազմ խմբագրի ընտրանի հոգեբան սթրես ատելություն հարցազրույց

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին