f

Անկախ

Կոլումբիայի մայրաքաղաքում զանգվածային ցույցերի պատճառով պարետային ժամ է մտցվել


Բոգոտայի քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան երեկ զանգվածային անկարգությունների և ընդվզումների իրավիճակում հայտարարեց Կոլումբիայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով EFE գործակալությանը: Ինչպես նշվում է, Կոլումբիայի մայրաքաղաքի քաղաքապետը պարետային ժամ է մտցրել երկրի նախագահ Իվան Դուկեի խնդրանքով, որը հիմնավորել է այդ միջոցը քաղաքում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: 

Ըստ EFE գործակալության տվյալների՝ ցուցարարների մեծ մասը ուսանողներ են: Նրանք դժգոհություն են հայտնում Դուկեի սոցիալական և տնտեսական քաղաքականությունից: Ցուցարարները փողոց են դուրս գալիս կաթսաներով ու թավաներով, որպեսզի աղմուկ ստեղծեն: 

Հինգշաբթի Բոգոտայում զանգվածային ցույցերի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, 98 ցուցարարի բերման են ենթարկել: Պաշտպանության նախարար Կառլոս Հոլմս Տրուխիլիոն անկարգությունների հասցրած վնասը գնահատել է 20 մլրդ կոլումբիական պեսո (մոտ 5,8 մլն դոլար): 

Նշենք, որ հինգշաբթի ողջ Կալումբիայում հանրահավաքներ և ցույցեր տեղի ունեցան: Քաղաքացիները դժգոհություն հայտնեցին նախագահ Իվան Դուկեի վարչակազմի վարած սոցիալական և տնտեսական քաղաքականությունից: Կարգուկանոնի ապահովման համար կառավարությունը որոշեց մինչև ուրբաթ առավոտ փակել բոլոր ցամաքային և գետային սահմանները: 

Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ ողջ երկրում գործադուլին մասնակցել է 2017 հազար մարդ: Երեկ ՏԱՍՍ-ը մեջբերեց Ամերիկյան պետությունների կազմակերպությանն առընթեր Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի հաղորդագրությունը: «Համազգային գործադուլի ժամանակ բերման է ենթարկվել 112 ցուցարար, 40 մարդ տուժել է Կոլումբիայի ոստիկանության կողմից չափից ավելի ուժ կիրառելու հետևանքով: Հիշեցնենք, որ իրավապահ մարմինները պետք է օգտագործվեն բռնության կանխման և հանրահավաքներին ու ցույցերին մասնակցելու իրավունքի ապահովման, ոչ թե խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու համար»,- ասվում է հանձնաժողովի հայտարարությունում: Իրավապաշտպանները միաժամանակ դատապարտել են վանդալիզմի գործողությունները, որոնք կատարել են ցույցերի մասնակիցները Կոլումբիայի մի շարք շրջաններում:

 

Կոլումբիա Բոգոտա Պարետային ժամ Բողոքի ցույցեր Աշխարհում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին