CNBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը կինոռեժիսոր Հարվի Վայնշտեյնին մեղավոր է ճանաչել բռնաբարության և սեռական ոտնձգությունների գործով: Գրում է Gazeta.ru-ն;
Այսպիսով, Վայնշտեյնը մեղավոր է ճանաչվել հինգ կետերից երկուսով: Սակայն նրան հաջողվել է խուսափել ցմահ բանտարկությունից:
Մայիսի վերջին Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Վայնշտեյնը 44 միլիոն դոլար է առաջարկել իրեն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող կանանց և պարտատերերին;
2017թ․ հոկտեմբերին New York Times պարբերականը հետաքննության տվյալներ էր հրապարակել, որոնցից հայտնի էր դարձել, որ Վայնշտեյնը տասնամյակների ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել, մասնավորապես այն դերասանուհիների նկատմամբ, որոնց խոստացել էր օգնել Հոլիվուդում կարիերայի կայացման հարցում:
2018 թ․ մայիսին Վայնշտեյնը ձերբակալվեց և բռնաբարության մեջ մեղադրվեց: