f

Անկախ

Շուշիի հանձնման օպերացիան անձամբ Փաշինյանն է ղեկավարել․Արսեն Բաբայան


Ճիշտ չեն համարում փողոցներով, որովհետեւ վստահ եմ՝ մտածում են, որ իշխանությունը սովորաբար այնքան խելամիտ է լինում, որ դավաճանություն անելուց եւ պարտվելուց հետո առնվազն ինքնակամ հեռանում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  մեկնաբանելով մեր երկրում իրավիճակն ասել է, որ Հայաստանը, որտեղ իրավիճակը բարդ է եւ կանգնած է ռազմական գործողությունների շեմին, չի կարող թույլ տալ իրեն փողոցով կազմակերպել ներքաղաքական կյանք եւ իշխանություն։

«Բայց մեր իշխանությունը, ի տարբերությունում աշխարհում հայտնի իշխանությունների, որոնք այսպիսի խայտառակ փաստաթուղթ են ստորագրել, թեեւ այդպիսին չկա էլ,  անմիջապես հեռացել են կամ այլ միջոցների են դիմել, օրինակ Հիտլերը»,- նկատեց Արսեն Բաբայանը, ապա շարունակեց․

«Կարիք չեմ տեսնում արձագանքել ՌԴ նախագահի հայտարարությանը, որովհետեւ դա մեր գործընկեր պետության ղեկավարի  հայտարարությունն է, իրենք ունեն իրենց մոտեցումները, մենք՝ մերը։ Ի վերջո սա Հայաստանի հարցն է, եւ դավաճանությունը կատարվել է ՀՀ-ի եւ հայի նկատմամբ»։

Լրագրողի հարցին, թե հակասություն չի՞ նկատում, որ ընդդիմախոսները Փաշինյանին մեղադրում են հողերը հանձնելու մեջ, բայց միեւնույն ժամանակ ասում,  թե ինչու ավելի շուտ համաձայնություն չի եղել, Արսեն Բաբայանն ասաց, որ որեւէ հակասություն չկա, որովհետեւ պետք է վերլուծել վերջին օրերին ստացած տեղեկությունները։

«Մասնավորապես՝ Զինված ուժերի գլխավոր շտապի պետը հայտարարում է, որ պատերազմի 4-րդ օրը նա Փաշինյանին հայտնել է, որ պատերազմը շարունակվելու դեպքում շատ վատ է լինելու եւ հետո տեսնում ենք, որ դրան հաջորդել է առաջարկ՝ առանց Շուշին հանձնելու որոշակի գործողություններ եւ զինադադար։ Եթե պատերազմի 4-րդ օրը իմացել ես, որ վիճակը ծանր է, եւ շարունակում ես հանրությանը ստել եւ ստացել ես ավելի լավ առաջարկներ, ապա ինչո՞ւ չես խոսել հանրության, կամ գոնե ԱԺ-ի հետ, ՀՀ նախագահի հետ, պարզվեց նաեւ, որ ԱԳ նախկին նախարարը չի իմացել բանակցությունների մասին, սա ամբողջոթւյամբ թույլ է տալիս համոզվելու, որ այս գործարքը տեղի է ունեցել անձամբ Փաշինյանի մասնակցությամբ, ինքն է այս գործարքի կողմը հանդիսացել, բոլորին մեկուսացրել տեղեկատվությունից, եւ Շուշիի հանձնման օպերացիան անձամբ ինքն է ղեկավարել։ Խոսում է, թե 30 000 զինվորականի կյանք է փրկել, բայց հարց է առաջանում` ինչո՞ւ 5000  զինվորականի կյանք չի փրկվել»,- նշեց նա։

Արսեն Բաբայան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին