f

Անկախ

Հնարավորություն տվեք հայ ժողովրդին ուղղել իր մեջքը, հեռացեք․ Շաքե Իսայան


«Ինչ պետք է՝ այն էլ բանակցում ենք»։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը քառօրյա նստաշրջանի ընթացքում ԱԺ ամբիոնից հիշեցնում է վարչապետի այս խոսքերն՝ ի պատասխան երկուսուկես տարի իրեն ուղղված  հարցերին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ի՞նչ է բանակցում։

«Վստահեցնում էիք, որ բանակցությունները սկսել եք Ձեր սեփական զրոյական կետից, իսկ երբ պատերազմը մեզ փաստի առաջ կանգնեցրեց, պարզվեց, որ մենք՝ բոլորս, ժողովուրդը, զինվորը, սպան, հրամանատարը, մոբ ռեսուրսը, կամավորները, քաղաքական ուժերը դավաճան ու մեղավոր են, բացի Ձեզանից»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Շաքե Իսայանը։

Պատգամավորը վարչապետին մեղադրեց պատերազմի առաջին օրերին ամեն ինչի մասին խոսելու, բայց բուն թեմայից չխոսելու համար։ Ըստ նրա՝ վարչապետը գեթ մեկ անգամ չի խոսել, որ սեպտեմբերի 28-29-ին առաջարկ է արվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, եւ ըստ համաձայնության քննարկել ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայումը, ինչից նա հրաժարավել է։

«Հիմա ես ուզում եմ իմանալ՝ սեպտեմբերի 29-ից հետո անհետ կորած, զոհված, վիրավորում ստացած մեր զինվորների, ռազմագերիների ծնողների աչքերին ինչպե՞ս եք նայելու, ի՞նչ եք պատասխանելու նրանց հարցերին, ինչպե՞ս եք բացատրելու, որ այդ ամենն արել եք միայն ձեր իշխանությունը երկարաձգելու համար»,- ասաց նա։

Պատմական ինչ փուլ էլ որ լինի, ըստ Շաքե Իսայանի՝ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ներկայացել հայ ժողովրդին։

«Իրավիճակին ֆեյսբուքյան լայվի պատուհանից մի նայեք, սթափ դատեք, հնարավորություն տվեք հայ ժողովրդին ուղղել իր մեջքը, իսկ դա Ձեզ հետ անել, Դուք էլ եք հասկանում, որ անհնարին է, քանզի հենց Դուք եք այդ մեջքը կոտրողը։ Հեռացեք, թույլ տվեք բանակցել եւ փրկել այն, ինչը դեռ հնարավոր է փրկել:

Շաքե Իսայան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին