f

Անկախ

«Ազատագրված հողերն ինձ համար սրբազան Հայրենիք են, ոչ թե անվտանգություն»․ Կարին Տոնոյան


Անկախի զրուցակիցն է «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, ՀՀ ՊՆ հասարակական խորհրդի անդամ Կարին Տոնոյանը։  

-Տիկին Տոնոյան, հեղափոխությունից անցել է գրեթե երկու տարի։ Ի՞նչ կարող ենք արձանագրել, ի՞նչ ունենք, առհասարակ, իբրև քաղաքացի՝ ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։

-Որպես քաղաքացի՝ իմ կյանքում էական ոչինչ չի փոխվել, նույն կերպ աշխատում ենք առավոտից իրիկուն, հույսներս միայն մեզ վրա դրած, միայն հույսերով, առանց հնարավոր աջակցության ու համագործակցության ակնկալիքի: Ինձ համար մեծ ձեռքբերումներ դեռ տեսանելի չեն, իսկ մեծ վախեր շատ ունեմ՝ արժեհամակարգային, երկրում վարվող կադրային քաղաքականության, Արցախին ու բանակին վերաբերող հարցերում և այլն:

-Քանի որ խոսք գնաց բանակի մասին, կուզեմ Ձեր կարծիքը լսել վերջին շրջանում բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, որոնք կարծես լուրջ ահազանգ են հնչեցնում, որ ինչ-որ բան բանակի ներսում այն չէ։ Իհարկե, այդ դեպքերը շահարկելու և բանակը խոցելի դարձնելու փորձերն անթույլատրելի են, այնուամենայնիվ, իբրև ՊՆ հասարակական խորհրդի անդամ՝ ի՞նչ մտահոգություններ ու ի՞նչ առաջարկներ ունեք այդ ամենի հետ կապված։

-Նախ ասեմ, որ դա ինձ համար ամենացավոտ թեման է, որովհետև այսօրվա զինվորը երեկվա աշակերտն է, իսկ ես մանկավարժ եմ և շատ լավ եմ գիտակցում, որ այդ խնդիրը միայն բանակի խնդիրը չէ, դա նաև այսօրվա դպրոցի, բակի, հասարակության խնդիրն է։ Այդ բարքերը սերմանվում են ամենուր, առավել ևս ամենահզոր զենքով՝ հեռուստատեսությամբ: Իհարկե բանակն ունի իր անելիքը և որպես փակ համակարգ՝ կարող է առավել արդյունավետ պայքարել դրա դեմ, բայց մենք էլ մեր գործը պետք է անենք: Մի բան անհերքելի է՝ այսօր տղա աշակերտին դաստիարակում են կին ուսուցիչները, հաճախ հոր բացակայությամբ, միայն մայրը, և դա անդառնալի հետևանքներ է ունենում և ունենալու։ Ըստ իս՝ հարկավոր է հրատապ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, դպրոց վերադարձնել տղամարդ ուսուցիչներին, բարձրացնել սպայի աշխատավարձը, մաքրել հեռուստատեսության «ավգյան ախոռները»։ Պետք է ամեն գնով բարձրացնել սպայի ու զինվորի բարոյահոգեբանական պատրաստվածությունը, այսինքն համալիր ծրագիր է պետք, որի մասին մեր խորհուրդն արդեն 7-8 տարի է խոսում է ու գրում։

-Իշխանափոխությունից հետո բանակը կարծես հայտնվեց թիրախում․ քրեական գործեր գեներալների նկատմամբ, Ապրիլյան քառօրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում և այլն։ Արդյո՞ք այս ամենն իր ազդեցությունը չի թողնում բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա։

-Չեմ կարծում, անարդարություններն ու հանցագործներն ուշ թե շուտ պետք է պատժվեն, ճշմարտությունը վախենալու կարիք չունի, իսկ ճշմարտությունը մեկ կամ տասը ինքնարատավորած սպան ու գեներալը չեն, այլ այն հազարավոր հերոսներն ու գործող սպաները, որոնց շնորհիվ այսօր կանք մենք, մեր բանակն ու հայրենիքը: Իսկ ջուր պղտորողներ միշտ էլ կգտնվեն:

-Ի՞նչ դիրքորոշում ունեք սպասվող հանրաքվեի վերաբերյալ, որի նախաձեռնումը տեղի ունեցավ իրավական տեսանկյունից բավականին խոցելի գործընթացով։ Մտավախություն չկա՞, որ այդ հանրաքվեն է՛լ ավելի կխորացնի հասարակության մեջ առկա պառակտումն ու անհանդուրժողականությունը։  

Իհարկե կա, այն էլ որքան։ Ես իրավաբան չեմ, ինչպես այն հարյուր հազարավորները, որոնց հարկադրում են նման ընտրության... ցավոք ամեն ինչ դարձյալ միայն սևով ու սպիտակով են մատուցում, իսկ իրականում, հուսով եմ, մեծամասնությունն այլ գույն ունի՝ հայրենիքի գույնը.... առայժմ ես փորձում եմ լսել երկու կողմին էլ ու հասկանալ անելիքս, բայց երկրում տիրող իրավիճակն իրոք անտանելի է։ Կողմնորոշվելու կարիք, իհարկե, չունեմ, բայց որպես հասարակական գործիչ՝ չեմ էլ քարոզի իմ որոշումը, թող ամեն մարդ իր խղճի առջև պատասխան տա՝ հենվելով իր իրավագիտակցության հասունությանը:

-Առհասարակ, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ի՞նչ տպավորություն է թողնում Ձեզ մոտ։ Արդյո՞ք ՍԴ ներկա կազմն է խոչընդոտում մեր երկրի զարգացմանն ու նոր կառավարության գործունեությանը։ Ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով ազատվել ՍԴ նախագահից ու հին անդամներից։

-Չգիտեմ, ես՝ որպես քաղաքացի, շատ ավելի կուզեի մասնակցել նոր Սահմանադրության հանրաքվեին, որը չէր լինի ոչ մեկի հագով, որով կբացառվեին միապետական նկրտումները: Շատ եմ ուզում Աժ-ում տեսնել անհամեմատ ավելի շատ կուսակցություններ, ավելի շատ այլախոհություն, ամեն ինչ պետք է անել, որ այլևս չունենանք այսպիսի միաբևեռ Ազգային ժողով, սա շատ վտանգավոր իրավիճակ է: Եվ ոչ միայն ԱԺ-ում, այլ առհասարակ երկրում, հասարակության մեջ և ամենուր կուզեի տեսնել հանդուրժողականություն:

-Իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացու և իբրև հայի՝ Ձեզ մոտ ի՞նչ զգացողություններ առաջացրեց վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի մյունխենյան բանավեճը Ադրբեջանի նախագահի հետ։  

-Ինձ համար երկրի ներսում ով էլ լինի Նիկոլ Փաշինյանը, դրսում նա ինձ համար ամենակարևոր մարդն է՝ իմ հայրենիքը, իմ պետությունը, իմ վարչապետը, հետևաբար սրտի դողով էի լսում նրան։ Թեև շատ լավ գիտեմ, որ նման հանդիպումներն ընդամենը հանրությանն ուղղված շոուներ են, իսկ իրական քննարկումներն ու որոշումները կայացվում են վարագույրի հետևում, բայց այնուամենայնիվ այդ հանդիպման հղումներն ինձ ոչնչով չուրախացրին, ավելին՝ տխրեցրին, որովհետև ազատագրված հողերն ինձ համար սրբազան Հայրենիք են, ոչ թե անվտանգություն, ադրբեջանցին ինձ համար ոչ թե խաղաղատենչ, այլ սումգայիթյան ու Բաքվի ջարդերին ընդունակ ժողովուրդ է, Երևանն ու Մեղրին երազող ամբոխն է․․․ Գուցե ես առավել հուզական եմ, քան իրատես, բայց այդ իրավունքն ինձ տվել են իմ հաղթանակած բանակն ու Եռաբլուրի տղաները... Չէ՞ որ հաղթողին չեն դատում, իսկ մենք նվաճել ենք մեր իրավունքը՝ թույլ չտալու մեզ հետ խոսել դատողի դիրքերից:

-Տիկին Տոնոյան, Հանրային հեռուստաընկերության եթերից դուրս մղվեց «Հայ ասպետ» հեռուստախաղը, որն իր որակով, իր ազգային, կրթադաստիարակչական բովանդակությամբ թերևս միակն էր։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում հեռուստախաղին։

-Կարծում եմ՝ ոչ մի, որովհետև այսօր միջակությունների շքահանդես է ամենուր, միջակություններին հեշտ է կառավարել, իսկ մենք ավելի լուրջ էինք ու պրոֆեսիոնալ... մենք նպատակ ունեինք, իսկ դա հիմա վտանգավոր է համարվում։ Բայց ինչպես հորդառատ գետի հոսքը հնարավոր չէ ամբարտակով կասեցնել, այնպես էլ «Հայ ասպետինը»։ Այն դեռ իր ամբարված հոսքի ուժով կլուսավորի՝ առավել հզոր ու նպատակային:

-Ասում եք՝ «մենք նպատակ ունեինք»։ Իսկ միգուցե հեռուստահաղորդումը փակողներն էլ իրե՞նց նպատակներն ունեն։

-Այո, բայց դրանք ուրիշի նպատակներն են։ Եվ թող իմանան, որ ո՛չ մարդը, ո՛չ էլ որևէ ազգ երկար չի կարող հանդուրժել ուրիշի «հագուստը», անգամ ամենաշքեղ, և մի օր անպայման դեն է նետելու ու մնալու է ինքն իր հետ։ Սա տիեզերական օրենք է, որի դեմ անկարող է նույնիսկ ամենակարող ժամանակը․․․

 

Զրուցեց՝ Անի Գասպարյանը  

 

Կարին Տոնոյան հարցազրույց Հայ ասպետ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին