f

Անկախ

«Հայկական ոգու ոչնչացման պլանը, որ տեսա Լեռնային Ղարաբաղում». Marianne (Ֆրանսիա)


Գրող Գաել Նոֆրին (Gaël Nofri) իր տպավորություններն է պատմում Արցախում տեսածի մասին: Նա վստահ է, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար չի տևի: Որոշ ժամանակ անց Էրդողանի Թուրքիան կպահանջի թուրքական աշխարհի միասնություն և Նախիջևանը կմիացնի Լեռնային Ղարաբաղին:

Լինելով Հայաստանում երեք օր՝ կարողացա գիտակցել պատերազմի իրողությունը, որում ադրբեջանցիները, թուրքերը և ջիհադիստները համախմբվել էին, որպեսզի տիրանան Լեռնային Ղարաբաղին: Ես ասում եմ՝ «տիրանալ», քանի որ այդ ագրեսիայի նպատակը ոչ այլ ինչ է, քան հայկական ոգու ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում: Բաքուն ոչ մի կերպ չի պատրաստվում ինքնավարություն հաստատել 1921 Ստալինի հաստատած սահմանների հիման վրա, որոնք վերացան ԽՍՀՄ-ի հետ միասին և Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմով: Իրականում այսօր մի հարց է հետաքրքրում, մի՞թե  այն 150 000 հայերը, որոնք քառորդ դար ապրել են Արցախի Հանրապետությունում, դատապարտված են անհետացման կամ դեգերումների, եթե հայկական բնակության և ինքնության վայրերը, հայերի եկեղեցիները և վանքերը, հնամենի Տիգրանակերտ քաղաքը պիտի ջնջվեն երկրի երեսից…

Դրա հետ հնարավոր չէ հաշտվել

Քանի որ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, պատերազմի օրենքների խախտում է, արգելված զենքի օգտագործում, միտումնավոր հարձակում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա… Խոսքը հարյուրավոր զոհվածների մասին է, տասնյակհազարավոր տեղահանվածների մասին: Միայն առաջին շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքին մերձակա Գորիս կետում, որ այժմ փակ է ռազմական գործողությունների պատճառով, պատսպարվել էին 8000 կանայք, երեխաներ և ծերեր: Այսօր իշխանությունները, առաջին հերթին այդ փոքր, 25 հազար բնակչություն ունեցող տուրիստական քաղաքի իշխանությունները ճշգրիտ տվյալներ չունեն:  Պարենի օգնությունը, օթևանը, հիվանդանոցը, որ covid-ի և բժիշկների սակավության պատճառով աշխատում է գերծանրաբեռնված և ուժերի գերլարումով, այս ամենը կազմակերպված է համերաշխության, եղբայրության, հայրենասիրության ոգով, ինչպես նաև ճակատագրին հնազանդ  վիրավորների հարաճուն հոսքին դեմ հանդիման:

Բոլորի մոտ նույն վնասվածքներն են, ոմանք հրազենային վերքերով են, բայց զինվորների մեծ մասին բերում են այրվածքներով: Ռմբակոծություններ, դրոններ և հրթիռներ. ահա  այդ վաղուց նախապատրաստված, ֆինանսավորված և սպառազինված պատերազմի գործիքները: Բուն Հայաստանի տարածքում՝ Դավիթ Բեկում, հրթիռակոծությունը չի դադարել հոկտեմբերի 22-ից: Այդ գյուղում, որի բնակչությունը հազարի չի հասնում, որը կրում է հայ հերոսի անունը և Արամ Մանուկյանի ծննդյան վկան է եղել, գյուղապետը դիմավորում է մի քանի զինված բնակիչների հետ  և խուզարկու հայացքով: Ոչ մեծ գյուղապետարանի սրահի պատերին փակցված են այն գյուղացիների լուսանկարները, որոնք զոհվել են 90-ականների սկզբին՝ առաջին պատերազմի ժամանակ: Նա չի ցնցվում և չի դողում, երբ կես ժամ տևած խոսակցության ընթացքում մոտ 30 հրթիռները լեղաճաք անող սուլոցներ են արձակում: Կարծես ընտելացել են: Այդ առավոտյան Դավիթ Բեկում մի մարդ էր զոհվել և երեքը ծանր վիրավորվել էին, որոնց փորձում էր այդ շրջանից  տանել հանպատրաստից շտապօգնության մեքենան: Դրան հնարավո՞ր է ընտելանալ:

Լքվածության նույն զգացումն է ամենուրեք: Եվ նույն միտքն է ամենուրեք. Հայաստանը միայնակ է:

Այն դեպքում, երբ նրանց թշնամիները կարող են հույս դնել Թուրքիայի անշեղ աջակության, մի քանի հարյուր սիրիացի ջիհադիստների, զենքի միջազգային շուկայի վրա, որ բաց է Ադրբեջանի համար նրա նավթային մանանայի շնորհիվ, հայերը մենակ են… բացարձակ մենակ: Միջազգային հանրությունը, գերի իր իսկ ինստիտուտներին, մասնավորապես Մինսկի խմբին, կոչ է անում, պահանջում, խնդրում ու աղաչում է դադարեցնել կրակը, որին երբեք չեն հետևել:

Լքված հայերը

Ինչպե՞ս բացատրել հայ երիտասարդությանը, որ ազատության ճամբարի մեծ ժողովուրդները խոսում են, բայց ոչինչ չեն անում: Ինչպե՞ս բացատրել, որ այն երկրները, որոնց օրինակ էին բերում, իրենց կողմից չեն, և չեն պահպանվում թե՛ միջազգային իրավունքը, թե՛ ժողովուրդների իրավունքները:  Ինչպե՞ս արդարացնել հավասարը հավասարի պես բանակցությունների սեղանին նստելու մեր կոչերը, եթե միաժամանակ բոլորը գիտեն և ընդունում են, որ Սիրիայից բերված հարյուրավոր ջիհադիստներ են գտնվում բանակցողների ճամբարում… Ես հիշում եմ Անդրե Մալրոյի (ֆրանսիացի քաղաքական գործիչ-խմբ.) խոսքը. «Ես տեսել եմ, թե ինչպես էին դեմոկրատները փաստացի հանդես գալիս բոլորի դեմ, բացի ֆաշիզմից»:

Հայերը սիրում  են Ֆրանսիան: Շատ են սիրում, գուցե չափազանց շատ, այն աստիճանի, որ նրա հետ ավելի շատ հույսեր էին կապում, քան նա հավատում էր իր առաքելությանն աշխարհում և աշխարհի համար: Նրանք սրտանց են խոսում այդ սիրո մասին և ամենուրեք իրենց երախտագիտությունն այդ դիրորոշման համար ավելի հստակ են արտահայտում, քան ուրիշները: Բայց նրանք սպասում են և հավանաբար արդեն հուսահատվել են, եթե կարող են այդ շքեղությունը թույլ տալ իրենց:

Բնականաբար, կա նաև Ռուսաստանը՝ հին տերը, որն ուշադիր հետևում է պատմական ազդեցության մարզին, որը կուզենար ավելի ամուր կապել իրեն: Հենց Ռուսաստանն է ստանձնել  Հայաստանի սահմանների ամբողջականության երաշխավորի դերը, բայց նա չի ճանաչում Արցախի Հանրապետությունը, հետևաբար ոչինչ չի անում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի համար: Հենց նա է երկուշաբթի, մինչ հրադադարի հայտարարումը, ստանձնել պարտավորությունը: Ցերեկն արդեն Մոսկվայից ուղարկված տասնյակ բեռնատարներ ու տանկեր էին Գորիսի ճանապարհին, որոնք ժամանել էին Հայաստանի սահմանին ռուսական ներկայությունն ուժեղացնելու համար: Խաղաղություն պարտադրվա՞ծ: Անկասկած, խայտառակ խաղաղություն, քանի որ այդ խաղաղությունը պատժում է Արցախի Հանրապետությանը և ավելի քան 150 000 հազար մարդու ստիպում է լքել իրենց տները: Սա խաղաղություն է հայերին այդ հողից քշելու գնով:

Այսուհանդերձ, ինչպես երևում է, յուրաքանչյուրն իր օգուտն է քաղել այդ կեղտոտ պայմանավորվածությունից:

Ադրբեջանը տարածք ստացավ, որը ցանկանում էր նվաճել, Թուրքիան հաղթող է դուրս գալիս և ավելի ու ավելի է ներկայանում որպես իսլամական զարթոնքի դրոշակակիր աշխարհի չորս ծագերում: Ռուսաստանը վերադարձրեց ծնկի եկած Հայաստանին, որը իր հետ է հույսերը կապում, ինչպես խորհրդային կայսրության ժամանակ… Ինչ վերաբերում է արևմտյան ժողովրդավարություններին, նրանք անկասկած բավարարություն կստանան չմիջամտելով, միակ դիրքորոշումը, որը հնարավորություն է տալիս նրանց պահպանելու զգուշավոր կոնսենսուսը՝ նրանց վարքագծի միակ ուղղությունը:

Այս խայտառակ խաղաղությունից, եթե այդպիսի բան գոյությոն ունի, Մյունխենի համաձայնագրի հոտ է գալիս: Այդ պայմանագիրը կորզել են Երևանի կառավարությունից շանտաժի ճանապարհով, երբ նրան դրել են այնպիսի դրության մեջ, որը նրան ուրիշ ընտրություն չէր թողնում: Բայց ինչպե՞ս կարելի է հավատալ, որ մի քանի շաբաթ կռվող, իր ուժերին վստահ և պատմության վայրիվերումներին սովոր հայ ժողովուրդը կարող էր համաձայնել դրան:

Հայերը գնացել են դրան իմանալով, պատությունն իմացող ժողովուրդները քաջ գիտեն ապագան: Հայ ժողովուրդը գիտի, որ իր դեմ կնքված խաղաղությունն ամուր չէ. վաղ թե ուշ Էրդողանի Թուրքիան թուրքական աշխարհի միասնություն կպահանջի և Ադրբեջանով քողարկված՝ կիրականացնի Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը: Յուրաքանչյուր հայի համար գաղտնիք չէ, որ Անկարայի համար, պանթուրքիստական քաղաքականության շրջանակներում, Հայաստանը մի կողպեք է, որը պետք է հանվի: Էրդողանի Թուրքիան իր հակասական անցյալի երկու հոսանքների՝ երիտթուրքերի ռասիստական նացիոնալիզմի և իսլամական ինտերնացիոնալիզմի անհավանական սինթեզի իրականացման գործընթացում է: Ո՞ւմ է պետք նման միջնորդական ուժը:

Ինչ վերաբերում է մեզ, որ այսօր աչք ենք փակում հանցագործությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա, գերադասում ենք չնկատել, որ Հայաստանին ջիհադիստներով տիրացածները նաև սպանությունների հրաման են տալիս Ֆրանսիայի փողոցներում, կարող ենք արդյոք կրկին վառել ազատության, պատվի ու քաղաքակրթության ջահը, երբ վախկոտի պես մարել ենք այն:

Աղբյուրը

 

Աշխարհում արցախյան պատերազմ Marianne (Ֆրանսիա) Գաել Նոֆրի

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին