f

Անկախ

Մեր պատկերացումներում «չհամադրվող» հասկացությունները համադրվում են նրա բիզնեսում


-Եթե ուզում ես՝ բիզնեսդ հաջողի, պետք է տարբերվես,- մեզ հետ զրույցում շեշտում է «Ամենատարբերվող» ավտոպահեստամասերի բիզնեսի՝ «ԶինՄոթորս»-ի հիմնադիր Զինա Սաֆարյանը։  

Շատ սխալված չենք լինի՝ ասելով, որ մեր երկրում հազարավոր մարդիկ են ավտոպահեստամասերի բիզնեսով զբաղվում, բայց մեր ուշադրությունը միանգամից գրավեց հենց Զինան, որովհետև, իրոք, անսովոր էր, որ կինը նման բիզնեսով է զբաղվում ու ավելին՝ նման հաջողությամբ։  

«Մարդիկ կան, որոնց համար ցանկացած բիզնեսում կարևորը գումարն է՝ մտնում են մի որևէ բիզնեսի մեջ, որքան հնարավոր է, գումար են աշխատում ու դուրս գալիս։ Ես այդպես չեմ մտածում։ Ինձ համար կարևորը ոչ թե միայն գումար աշխատելն է, այլ բուն պրոցեսը, ընթացքը։ Ես կարծում եմ, որ բիզնեսմենը չպետք է ագահ լինի, այլ պետք է իրապես հաճույք ստանա այն գործից, որով զբաղվում է, համբերություն ունենա, երկարաժամկետ մտածի ու երկարաժամկետ հեռանկարով աշխատի։ Համբերությունը բիզնեսում շատ-շատ կարևոր հատկանիշ է»,- նշում է Զինան։

Նրա ընտրած գործունեության ոլորտն է փոքր-ինչ արտասովոր մեր իրականության մեջ, քանի որ մեզ համար դեռ դժվար է իրար հետ համադրել «կին» և «ավտոպահեստամասերի բիզնես» հասկացությունները։ Բայց քանի որ տարբերվելն ու առանձնանալը բիզնեսում ավելի հաճախ դրական, քան բացասական բնորոշիչ է, ապա այս առումով, իհարկե, Զինան  իսկապես առանձնանում է։ Այնպես չէ, որ ավտոպահեստամասերի տարբեր խանութներում կին վաճառողներ չկան, բայց հաճախ չենք հանդիպի կանանց, ովքեր հենց նման խանութի հիմնադիրն են, ովքեր այդքան շատ են սիրում ավտոպահեստամասերի ոլորտը, ովքեր այդքան լավ են հասկանում այդ ոլորտից, այնքան  լավ, որ իրավամբ համարվում են այդ ոլորտի լավագույն «գիտակներից»։  

«Մինչ ավտոպահեստամասերի խանութում աշխատելը, ազատ գրաֆիկով էի աշխատում, ու ձանձրանում էի։ Քանի որ  այդ աշխատանքին օրական մոտավորապես 4 ժամ էի տրամադրում, հասկացա, որ երեկոյան ժամերին էլ կկարողանամ անել, ու մշտական աշխատանք էի փնտրում։ Մի քանի ընկերների օգնությանը դիմեցի։ Նրանցից մեկն առաջարկեց իր ընկերներից մեկի ավտոպահեստամասերի խանութում աշխատեմ։ Սկզբում ես էլ էի տարակուսում՝ ո՞նց, գնալու եմ էնտեղ ի՞նչ անեմ․․․ ինձ շատ անհետաքրքիր էր թվում, ասաց, որ ես այնտեղ ավելի շատ համակարգչային աշխատանքներով եմ զբաղվելու, ու քանի որ համակարգչային օպերատորի գործ էր, ես էլ լավ տիրապետում էի, գնացի։ 

Առաջին մի 15-20 օրվա մեջ ինձ ամեն ինչ սկսեց հետաքրքրել՝ մեծ տեսականի, անծանոթ անուններ, լիքը ապրանքներ, ու դա ազարտ էր։ Այդպես սկսեցի սովորել։ Հետո տեղափոխվեցի իրենց մյուս մասնաճյուղ, արդեն որպես վաճառող, ու այնտեղ արդեն միտք առաջացավ, որ ֆեյսբուքյան ընկերներիս առաջարկեմ, քանի որ մեծ լսարան ունեի՝ ֆեյսբուքյան հետևորդներս շատ էին,ինչ դնում էի իմ էջում՝ վաճառվում էր։ Այդպես մտածեցի, որ եթե այդքան լավ է ստացվում այդ կերպ վաճառելը, սկսեմ ինքնս ինձ համար աշխատել՝ ինքնուրույն»,- պատմեց ձեռներեց Զինա Սաֆարյանը։  

 «ԶինՄոթորս»

Արդեն մոտ 1 տարի է, որ բացվել է «Զինմոթորս» էջը, որը հենց հանդիսանում է Զինա Սաֆարյանի գործունեության հիմնական տարածքը՝ օնլայն խանութը։ Զինան նշում է՝ երբ զգա, որ այդկերպ աշխատելը հասել է այնպիսի մակարդակի, որ կարելի է լրջացնել ու լուրջ բիզնես դարձնել, օնլայն խանութից բացի կբացի նաև իրական խանութ։ Իսկ հիմա բավարարվում է նրանով, որ մարդիկ արդեն նրան ճանաչում են,  պահեստամասեր են պատվիրում, ինքն էլ բերում ու վաճառում է։ Եվ երբ մարդիկ տեսնում են, որ ոչ թե մեկ մարդու հետ գործ ունեն, այլ խանութի՝ կազմակերպության, դա նրանց վստահությունը բարձրացնում է։  

«Նաև հասկացա, որ մարդիկ վիրտուալ շփումից գերադասում են իրական մարդկային շփումը, ու երբ մարդիկ ռեալ քեզ տենսում են, ավելի արագ են քո հաճախորդը դառնում։ Պատկերացրեք, որ մարդն արդեն իր աչքով տեսնում է, որ դու մեքենայից, նրա կառուցվածքից, դետալներից, դրանց ֆունկցիաներից ու ամեն ինչից հասկանում ես, նաև կին ես, դա թե՛ հաճելի է, թե՛ նաև արտասովոր։ Ու մարդիկ սկսում են ավելի շատ վստահել։ Այդպես էլ բիզնեսը զարգանում է»,- Նշում է Զինա Սաֆարյանն ու հավելում՝ այս բիզնեսը սկսելու համար, բացի իր գիտելիքներից, աշխատանքից, նվիրվածությունից և ազարտից, ինքը ոչ մի ուրիշ ներդրում չի արել։ Իհարկե, շեշտում է գործունյա կինը, ավտոպահեստամասերի ոլորտն այն ոլորտն է, որտեղ միշտ էլ պետք են նյութական ներդրումներ։ Բայց ներդրումների բացակայությունը Զինան փոխլրացրել է անդադար աշխատելով, ծառայությունների որակը կատարելագործելով, քանի որ վստահ է՝ յուրաքանչյուր «պատահական» հաճախորդ դառնում է « մշտական», երբ գոհ է մնում քեզ հետ շփվելուց, գործ ունենալուց։  

«Անկեղծ ասած՝ երբևե միտք էլ չի առաջացել պարտքով կամ  վարկերով  ընդլայնվեմ։ Համբերատար ու կամաց-կամաց զարգացնում եմ։ Սկսել եմ փոքր քայլերով՝ սկզբում միայն բարեկամ-ծանոթ-ընկերներին էի սպասարկում, հետո՝ նրանց ընկերներին ու ծանոթներին, ու այսպես՝ օր-օրի հաճախորդների բանակն ավելանում է»,- պատմում է Զինան։  

Նրա խոսքով՝ թեև ինքը պատահաբար հայտնվեց այս ոլորտում, բայց հասկացել է, որ սա «իրենն» է։ Ինչպես պատմում է մեր զրուցակիցը, ինքը երբեք չի սիրել վարձու աշխատող լինելը։ Ավելին՝ դեռ դպրոցական տարիներից է նկատել, որ իր մոտ ինչ-որ բան վաճառելը ստացվում է, իսկ եթե ստացվում է, բարձրաձայն մտածում է Զինան, ինչո՞ւ իր սեփական բիզնեսով չզբաղվի՝ այլոց բիզնեսում աշխատելու փոխարեն։  

«Դեռևս դպրոցական տարիներին, երբ հելունագործության էի գնում, բռնիչները, իմ պատրաստած այլ գեղեցիկ իրերը միշտ փորձել եմ վաճառել, ու ստացվում էր ինձ մոտ վաճառելը։ Այն պահից, երբ  հասկացել եմ, որ ինձ մոտ ստացվում է վաճառելը, բիզնես անելու միտքը եղել է։ Նույնիսկ երբ գնացել եմ ինչ-որ տեղ աշխատելու, ես միշտ էլ գիտակցել եմ, որ գնում եմ այս աշխատանքին, որը հավերժ չէ, և անում եմ, որպեսզի փորձ, հմտություններ ու միջոցներ աշխատեմ՝ սեփական գործը սկսելու, սեփական գաղափարները կյանքի կոչելու համար, այլ ոչ ինչ-որ մեկի համար ամբողջ կյանքում աշխատելու»,- Ասում է Զինան։  

Նա վստահ է՝ բիզնեսմենի ամենակարևոր բնավորության գիծը աշխատասիրությունն է։ Նաև շեշտում է՝ պետք է մարդկանց հետ միշտ ազնիվ լինել, չխաբել։ Այս առումով ընդգծում է՝ երբ ինքը մի որևէ ապրանք է առաջարկում հաճախորդին, հստակ ասում է, որ առաջարկում էայսինչ գնով լավ ապրանք ու առաջարկում է ավելի մատչելի, բայց վատ ապրանք։ Ազնվությունը փոխհատուցվում է, նշում է մեր զրուցակիցը, քանի որ երբ դու պարզ ներկայացնում ես իսկությունը, արդեն հաճախորդն ինքն է ընտրում իրեն հարմար տարբերակն ու դու քեզ մեղավոր չես զգում։  

«Գործի մեջ միշտ պետք է մաքուր ճանապարհով առաջ շարժվել, ու դա հաստատ աշխատում է։ Ինքս երբեք չեմ սիրել խաբված լինել, ու կարծում եմ, որ ոչ ոք էլ չի սիրում խաբված լինել։ Իսկ եթե չես ուզում մարդիկ քեզ խաբեն, ուրեմն ինքնդ էլ պետք է երբեք չփորձես խաբել մարդկանց»,- Ասում է Զինա Սաֆարյանը։  

Բայց սա հաջողության բանաձև չէ, նշում է «ԶինՄոթորս»-ի հիմնադիրը․ սա իր դեպքում հաջողել է, միգուցե այլ մարդու դեպքում չաշխատի։ Ուստի նա երբեք չի սահմանում «հաջողության բանաձևեր»։  

«Ոչ թե չեմ ուզում, որ նրանք էլ հաջողեն, այլ  քանի որ դա կարող է իրենցը չլինել, ու իրենք ձախողվեն։ իսկ ես չեմ ուզում, որ մարդիկ ձախողվեն։ Ամեն դեպքում՝ վստահ եմ՝ միշտ պետք է լինել տարբերվող»,- եզրափակում է Զինա Սաֆարյանը։  

 

Գևորգ Ավչյան

 

 

 

Զինա Սաֆարյան «ԶինՄոթորս» Հաջողված Բիզնես

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին