f

Անկախ

Թե ինչպես SAS-ը թոռնիկի անակնկալը վերածեց իսկական գլխացավանքի


Անգլիայում բնակվող Մարիամը որոշում է անակնկալ մատուցել Երևանում ապրող տատիկին և «ՍԱՍ» սուպերմարկետի միջոցով նրան առաքել մի քանի օրվա մթերք, որպեսզի եղանակային վատ պայմաններում (ձյուն, սառցակալած մայթեր) տատիկը ստիպված չլինի տնից դուրս գալ և խանութ գնալ։

Փետրվարի 14-ին «ՍԱՍ»-ի առաքիչը ապրանքը բերում է նշված հասցե։ Երեկոյան Մարիամի մայրը՝ տիկին Կարինեն, այցելում է մորը և տեղեկանալով, որ աղջիկը տատիկին համար մեծ քանակությամբ մթերք է պատվիրել, որոշում է աչքի անցկացնել կտրոնները։

Եվ ահա այստեղ սկսվում է առեղծվածային ու անհասկանալի մի պատմություն, որն իսկական քաոսի է վերածում նրանց օրը։ Տիկին Կարինեն կտրոններն ուսումնասիրելիս նկատում է, որ այնտեղ նշված են ապրանքներ, որոնք առաքված ապրանքների մեջ չկան։ Ավելի ուշ պարզում է, որ առաքված ապրանքի մեջ եղած որոշ բաներ էլ բացակայում են կտրոնում։ 

«Օրինակ՝ կտրոնում գրված է 3 ձեթ, բայց իրականում՝ ձեթը 4 հատ է։ Կամ գրված է մեկ կգ սերկևիլ, բայց սերկևիլ չկա, գրված է գազար, կիվի, թուրինջ, բայց չկա։ Ընդ որում՝ առաքված ապրանքի հետ առկա էր 3 կտրոն, որոնցից մեկը՝ մոտ 40 000 դրամի, երկրորդը՝ 4700 դրամի, երրորդը՝ 1700 դրամի։ Այսինքն, կազմում էր մոտ 46 հազար դրամ»,-պատմում է տիկին Կարինեն։

Հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ, նա անմիջապես զանգում է «ՍԱՍ» և տեղեկացնում, որ ապրանքն ու կտրոնը չեն համապատասխանում իրար։ Աշխատակիցները սկզբում ասում են, թե հնարավոր չէ նման բան։ Տիկին Կարինեն զանգում է Անգլիա՝ աղջկան և հետաքրքրվում, թե ինչեր է գնել աղջիկը, և որքան է կազմում ընդհանուր գումարը։ Պարզվում է՝ գումարը կազմում է ոչ թե 46 հազար դրամ, այլ 70 հազար 400 դրամ։ Փաստորեն, 20 հազար դրամից ավել գումարի տարբերություն էր կազմում։

«Աղջիկս ինձ ուղարկեց նաև իր առևտրի ամբողջ պատկերը։ Ես սկսեցի համեմատել մեր մոտ եղած կտրոնների ու ապրանքի հետ և տեսա, որ շատ բան չի համապատասխանում իրար։ Օրինակ՝ աղջիկս գնել էր նապաստակի միս 6640 դրամով, բայց առաքվել էր ավելի պակաս քաշով, որի արժեքը 4772 դրամ էր։ Կամ հավի համար վճարել էր 4700 դրամ, բայց իրականում հավի վրա նշված էր 3100 դրամ։ Ասետրինա ձուկ էր գնել 2,5 կգ-անոց, վճարել 9475 դրամ, բայց բերել էին մոտ 2 կգ-անոց ձուկ, որի արժեքը կազմում էր 7663 դրամ։ Գնել էր նուռ, հավի բուդ և այլ բաներ, որոնք ընդհանրապես չկային։ Կամ պատվիրել էր 980 դրամանոց մանդարին, բայց առաքել էին 1620 դրամանոցը և այլն»։

Հասկանալով, որ ոչ միայն ապրանքն է պակասում կամ չի համապատասխանում աղջկա կատարած առևտրին, այլ նաև նաև կտրոններն են բացակայում, տիկին Կարինեն կրկին զանգում է «ՍԱՍ»։ Ընդ որում, ամեն անգամ խանութ զանգելիս նոր օպերատոր էր պատասխանում, և նա ստիպված էր ամբողջ պատմությունը նորից պատմել, բացատրել ու պարզաբանել։ «Խոստացան՝ ինչ ապրանք, որ չկա, կուղարկեն։ Հետո, երբ աղջկաս հետ խոսելուց հետո հասկացա, որ էլի բաներ կան պակաս և նորից զանգեցի, մի բան էլ սկսեցին մունաթ գալ, թե խի՞ չեմ շուտ ասել։ Ասում եմ՝ բայց ես որտեղի՞ց իմանայի աղջիկս ինչեր է պատվիրել, ես հետո եմ այդ ամենը բացահայտել, երբ նա ինձ ուղարկել է իր առևտրի ողջ ցուցակը»։

Երբ տիկին Կարինեն երրորդ անգամ է զանգում, որ պակաս ապրանքները բերեն, ասում են, թե այդ ապրանքները չունեն։

«Ասեցի՝ լավ, ոչինչ, փոխարենը այլ ապրանք ուղարկեք։ Եվ պատվիրեցի այսինչ, այսինչ բաները։ Բերեցին ու նորից ոչ այն, ինչ պատվիրել էի։ Բացի այդ՝ մոտ 200 դրամի ապրանք պակասում էր։ Զանգեցի, ասում եմ՝ ապրանքը ճիշտ չեք բերել, գումարն էլ պակասում է, աշխատողը մունաթ գալով ասում է՝ ընդամենը 200 դրամի տարբերություն է,-պատմում է նա,- ինձ ճիշտ հասկացեք, հարցն այդ 200 դրամը չէր, բայց այնքան էի զայրացել, որ այդ 200 դրամն արդեն ինձ համար սկզբունքի հարց էր։ Ասացի՝ այդ 200 դրամին մի հատ շոկոլադ ուղարկեք»։ 

Մի խոսքով, մի քանի ժամ տևած լարված պարզաբանումները, բացատրությունները, տհաճ խոսակցություններն այնքան են ազդում տիկին Կարինեի վրա, որ ինքնազգացողությունը վատանում է, շտապօգնություն են կանչում․ «Ճնշումս բարձացել էր 180, հազիվ են իջեցրել։ Փաստորեն, աղջկաս անակնկալը վերածվեց իսկական մղձավանջի»։

Հաջորդ օրը տիկին Կարինեն զանգում է «ՍԱՍ»-ի թեժ գիծ և պատմում տեղի ունեցածը։ Ասում են, թե այդ այդ պատվերն արդեն ստուգման տակ են դրել և կպարզեն, թե ինչու է առաքման հետ կապված նման խնդիրներ առաջացել։

«Այդպես էլ պարզաբանումներ չեղան։ 2-3 օր այդ քաշքշուկը տևեց, բայց ամենավատն այն է, որ մեզանից անգամ ներողություն չխնդրեցին։ Միայն դժգոհ տոնով հարցնում էին, թե մենք մեր հաշվարկները վերջացրեցի՞նք։ Մինչ օրս կտրոններից մեկն այդպես էլ չեն ուղարկել, չնայած քանի անգամ պահանջել եմ։ Էլ չեմ ասում այդքան սթրեսը, որ տարանք ես ու մայրս»։

Տիկին Կարինեն ենթադրում է, որ տեսնելով՝ պատվերն Անգլիայից է, տարեց կնոջ համար է, հավանաբար մտածել են, թե վերջինս կտրոնները չի ստուգի, չի համեմատի և այլն, ու որոշել են նման «խաղեր խաղալ»։ 

«Ի դեպ, նախկինում էլ աղջիկս «ՍԱՍ»-ից մեզ համար պատվերներ արել է, որոշ թյուրիմացություններ եղել են, բայց շատ ուշադրություն չենք դարձրել,-նկատում է նա,-եթե այս անգամ ես կտրոնները չնայեի ու չտեսնեի պակաս ապրանքներ, էլի ինձ թույլ չէի տա այդքան խորանալ, զանգել աղջկաս, մանրամասն հետաքրքրվել, թե ինչ է պատվիրել, ինչքան գումարի և այլն։ Ու այդպես էլ այդ խաբեությունը հեշտ ու հանգիստ կանցներ, կգնար»։

Այս դեպքը Մարիամի համար դաս է դառնում, որ այսուհետ «ՍԱՍ»-ից պատվեր չկատարի, այն էլ՝ Անգլիայից Երևան, որովհետև հարազատներին հաճելի ակնթարթներ պարգևելու ցանկությունը նրանց համար կարող է վերածվել իսկական մղձավանջի՝ փչացնելով ողջ անակնկալը։

ՍԱՍ սուպերմարկետ առաքում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին