f

Անկախ

Արյունահեղ պատերազմի մեկ ամիս և անպատասխան հարցեր. REGNUM


Չկայացած երրորդ հրադադարը համընկավ «կլոր տարեթվի» հետ: Լրացավ ղարաբաղյան պատերազմի մեկ ամիսը: Եվ Ստանիսլավ Տարասովը կարծում է՝ ճիշտ ժամանակն է, որ արձանագրենք միջանկյալ արդյունքները: Ներկայացնում ենք հիմնականը նրա վերլուծությունից:

Առաջին՝ պատերազմը ձգձգվող բնույթ է ստանում, և առաջընթաց չի երևում ոչ միայն խաղաղ կարգավորման, այլև մարդասիրական նպատակներով տակտիկական հրադադար հաստատելու հարցում: Հակամարտող կողմերը ծանր մարդկային և նյութական  կորուստներ են կրում: Le Monde-ի տվյալներով՝ այս պահին Բաքվի հսկողության տակ են անցել Ղարաբաղի հարթավայրային հատվածի յոթ շրջաններից երկուսը միայն: Ինչպես կարծում են եվրոպական փորձագետները, «դա շատ հեռու է այն բանից, ինչ համատեղ պլանավորել էին Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր շտաբները, դեպքերի ներկայիս ընթացքը նրանց համար ինչ-որ առումով անակնկալ է»:

Սկզբում ենթադրվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կսահմանափակվի տարածքային ավելի մեծ ձեռքբերումներով,  քան 2016 թվականին, այնուհետև կդադարեցնի հարձակումը, կհայտարարի իր հաջողության մասին և կսկսի խաղաղ  բանակցությունները: Բայց դրան դեմ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ զգետնելով Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչը առաջին պլան է մղում ղարաբաղյան պատերազմի վերջնական նպատակի խնդիրը:

Երկրորդ՝ հստակ երևում է Անկարայի՝ Անդրկովկասում Մոսկվայի հետ հարաբերությունների ձևաչափը փոխելու ձգտումը. այնտեղ փոխել առկա ստատուս քվոն և դրանից հետո նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել առանց Արևմուտքի մասնակցության, ինչպես եղել է 1920-ական թվականներին Լենինի և Աթաթուրքի դեպքում: Հիմա ռուսական շատ փորձագետներ հայտարարում են, որ այդպիսով Էդողանն իրականացնում է իր նեոօսմանյան նախագիծը, բայց բաց են թողնում այն հանգամանքը, որ նա հրավիրում է մտնել այդ հակաարևմտյան ուղին նաև իր ռուսական գործընկերոջը: Ավելին, Անկարան կարծում է, որ միջազգային հարաբերությունների ճարտարապետությունն Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում փոխվում է, ինչը Թուրքիայի և Ռուսաստանի համար նոր աշխարհաքաղաքական հնարավրություններ է բացում: Այդ համատեքստում Անկարան իր ներգրավումը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործում բնական գործընթաց է համարում և պատասխան արձագանք է սպասում Մոսկվայից, որպեսզի միասին ավելի մեծ աշխարհաքաղաքաան խաղի մեջ մտնեն Մեծ Մերձավոր Արևելքում: Այդ պատճառով Ադրբեջանը, որպես այդ խաղի մասնակից Թուրքիայի հետ, կոնֆլիկտում առայժմ մաքսիմալիստական դիրք է գրավում:

Երրորդ՝ տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական ուժերի որոշակիացող դասավորությունները չեն նպաստում Մինսկի խմբի դիրքերի ամրապնդմանը: Անկարան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ղարաբաղյան ճակատում զինադադարի դեպքում քաղաքականապես ոչինչ չի շահում, այդ է պատճառը, որ շահագրգռված է առաջիկայում էլ ավելի սրել իրավիճակը: Գոյություն ունի նաև ներթուրքական խորապատկերը՝ բարդ տնտեսական և անկայուն համավարակային իրավիճակի խնդիրները, որոնք սպառնում են խորանալ: Անկարան Ադրբեջանի կողմում հանդես գալու վճռականություն և Անդրկովկասում աշխարհաքաղաքական ինտրիգի մասնակից դառնալու պատրաստակամություն է ցուցաբերում, որպեսզի հետ  տանի Սիրիա և Լիբիա: Բայց առայժմ Էրդողանը նյարդայնանում է, ղարաբաղյան ուղղությամբ իր անհաջողությունները բարդում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և հույների վրա (առանց ՆԱՏՕ-ի համաձայնության նա հայտարարեց նավատորմի մասշտաբային զորավարժությունների մասին Միջերկրական ծովում՝ հունական կղզիներից ոչ հեռու):

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա հազիվ թե նրա համար գաղտնիք լինեն ինչպես Էրդողանի գործողությունները, այնպես էլ Ալիևի դրեյֆը Թուրքիայի կողմը: Բայց երբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ մի կողմից՝ Անկարան Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր չէ, մյուս կողմից՝ խոսում է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների մասին, թեպետ «մեր մոտեցումները միշտ չեն համընկնում այս կամ այն խնդրի կապակցությամբ», շատ հարցեր են ծագում, որոնք առայժմ պատասխան չունեն:


ИА REGNUM

Աշխարհում REGNUM Ստանիսլավ Տարասով արցախյան պատերազմ

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին