f

Անկախ

Իրանցիները ռազմական գործողություններին կներգրավվեն, եթե... 


Արցախյան պատերազմի հարցում Իրանի դիրքորոշման և հնարավոր դերակատարության մասին է «Անկախը» զրուցել իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։ 

-Պարոն Ոսկանյան, Իրանի ԱԳՆ հայտարարությունը, թե համարժեք կպատասխանեն ցանկացած հարձակման, անգամ եթե միտումնավոր չէ, ի՞նչ է նշանակում։ Կարո՞ղ է արդյոք Իրանը որևէ ձևաչափով ներգրավվել ռազմական գործողություններին։ 

-Իրանցիները ռազմական գործողություններին կներգրավվեն, եթե ադրբեջանա-թուրքական և ահաբեկչական այդ դաշինքի որևէ խմբավորում փորձ կատարի մուտք գործել իրանական տարածք՝ անկախ նրանից՝ դա կլինի նահանջի պարագայում, թե հարձակողական գործողությունների արդյունքում։ Իրանցիները դրան հստակ կարձագանքեն ռազմական տիրույթում։ Մնացած պարագաներում չեմ կարծում, թե Իրանն այս պահին արձագանքելու հնարավորություններ ունի։ Անշուշտ, խոսքը ռազմական հնարավորությունների մասին չէ, այդպիսի հնարավորություններ առկա են։ Իրանը բավարար կարողություններ ունի նման գործողություններ իրականացնելու համար։ Խոսքը քաղաքական տիրույթի մասին է․ Իրանը գտնվում է ԱՄՆ  խստագույն պատժամիջոցների ներքո և այդ պատժամիջոցները մեղմելու համար օգտվում է Թուրքիայի առաջարկած խողովակներից, խոսքը վերաբերում է հատկապես տնտեսական հարթությանը։  

Եվ այս պարագայում  առճակատումն Ադրբեջանի հետ  կլինի փաստացի առճակատում Իրանի և Թուրքիայի միջև, ինչը իրանցիներին ձեռնտու չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չասեմ կախվածություն , բայց որոշակի հարաբերություններ ունեն թուրքական կողմի հետ։ 

 Սա ամենևին չի նշանակում, թե Իրանը և  Թուրքիան դադարել են լինել հակառակորդներ կամ մրցակիցներ մերձավորարևելյան տարածաշրջանում, բայց իրանցիներն  այս  պահի դրությամբ կարծես  այլընտրանք չունեն։ Այդպիսի այլընտրանք կարող էր դառնալ Հայաստանը, բայց դրա համար մինչև այս պատերազմը պետք է իրականացվեր տարիների աշխատանք, որը, ցավոք, չի  արվել։ Բայց հիմա դա քննելու ժամանակը չէ։  

Որպեսզի  հասկանալի լինի իրանական դիրքորոշումը, պետք է անմիջապես անդրադարձ կատարենք թուրք-իրանական հարաբերություններին և այն դերակատարությանը, որը Թուրքիան կարողացել է ստանձնել Իրանում այս տնտեսական պատժամիջոցների ժամանակահատվածում։ 

-Այսինքն Իրանի համեմատաբար զուսպ դիրքորոշումն Արցախի հարցում պայմանավորվա՞ծ է նաև  այդ իրողությամբ։ 

-Նաև  պայմանավորված է այդ քաղաքական խնդրով։ Երկրորդ հանգամանք էլ կա․  Բաքվի  բռնապետական վարչակարգն  այս վերջին տարիների ընթացքում կարողացել է  Իրանի ներսում ստեղծել որոշակի լոբբիստական խմբեր։ Այդ խմբերը հիմնականում բաղկացած են երկու հատվածից՝ Իրանի ներիշխանական համակարգում կան լոբբիստական խմբեր, որոնք համարում են, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն  Իրանի համար շատ կարևոր են,  և մյուսը պանթյուրաքական զանազան լուսանցքային խմբավորումներն են, որոնք կարողանում են  որոշակի աղմուկ բարձրացնել կապված հայ-իրանական հարաբերությունների հետ և դրանով թեև թույլ, բայց այսուհանդերձ ազդեցություն ունենալ հասարակական տրամադրությունների վրա։ 

-Գիտենք, որ Ադրբեջանը  ձգտում է ցամաքային կապ ստեղծել Նախիջևանի հետ Արցախ-Իրան և ՀՀ-Իրան  սահմանի հաշվին։ Արդյո՞ք նման հեռանկարը անհանգսացնում է Իրանին։ Եվ ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Իրանն իր համար այդ ոչ ցանկալի զարգացումը թույլ չտալու համար։ 

-Միանշանակորեն պետք է շեշտել, որ արցախաադրբեջանական սահմանի փոփոխությունը հոգուտ Ադրբեջանի չի բխում Իրանի շահերից, և  Իրանում դա գիտակցում են։  Բայց կշեռքի նժարին է պատամիջոցների տակ գտնվող Իրանին  էլ ավելի խիստ տնտեսական պայմանների մատնելու հեռանկարը  Թուրքիայի հետ առճակատման հետևանքով։ 

 Բնական է, որ Իրանը հյուսիսից կարող է ենթարկվել շրջափակման, եթե հաշվի առնենք, որ այդ տարածքում արդեն իսկ հայտնվել են ահաբեկիչներ, նույն այն ահաբեկիչները, որոնց դեմ Իրանը պայքարել է  Սիրիայում, Իրաքում, մերձավորարևելյան տարածաշրջանի այլ հատվածներում,   և բավական  բարձր գին է վճարել այդ պայքար համար։  Հետևաբար իրանցիները չեն կարող անհանգստացած չլինել այս հանգամանքով։ Բայց կրկնեմ, իրանցիների  գործողությունների հնարավորությունները սահմանափակված են  իմ նշած քաղաքական խնդրով։  

Բայց սա չի նշանակում, որ այդ դիրքորոշումը վերջնականապես հաստատված է, իրավիճակի զարգացման զանազան սցենարների դեպքում չպետք է բացառել, որ իրանցիները որոշակի միջամտություն կունենան նաև ռազմական տիրույթում։ Այդպիսի միջամտություն  այժմ էլ կա, խոսքը վերաբերում է այն անօդաչուներին, որոնք հայտնվում են Իրանի տարածքում ադրբեջանական կողմից և որոնք պարբերաբար ոչնչացվում են իրանական համապատասխան ստորաբաժանումների ուժերով։ 

-Իրանի հյուսիսային մի շարք քաղաքներում լարվածության մասին լուրեր կան։ Ինչպիսի՞ն է իրավիճակը իրանական Ատրպատականում և արդյո՞ք վերահսկելի է կենտրոնական իշխանությունների կողմից։  

-Լարվածություն եզրույթը ճիշտ չի բնորոշում իրավիճակը։ Իմ բնորոշած պանթյուրքական խմբերը որքանով որ  հակահայկական են, նույնքան էլ հակաիրանական են։ Նրանք տարիներ շարունակ ձևավորվել ու սնուցվել են Բաքվից և Անկարայից և արտատարածաշրջանային որոշ ուժերի կողմից և այժմ կարողանում են որոշակի  խժդժությունների տպավորություն ստեղծել ՝ ֆոն ստեղծելով այս ամբողջի  համատեքստում։ Բայց փառք Աստծո, իրանական պետական մարմինները հստակորեն  կառավարում են իրավիճակը։ Կա մի հետաքրքիր հանգամանք․ կարծես թե Բաքվի բռնապետն  Իրանի ներսում հրապարակ է  նետել  իր վերջին ռեսուրսները, ես դրանք կկոչեմ թաքնված բջիջներ․  ահաբեկչական կառույցների նման ստեղծվել են թաքնված պանթյուրքիստական բջիջներ, և այդ բջիջների ներկայացուցիչները դուրս գալով փողոց, ըստ էության, մատնում են իրենց, ինչը բերում է նրան, որ իրանական պատկան մարմիններն իրականացնում են ձերբակալություններ դրանց շրջանում՝ զսպելով այդ  պանթյուրքական  խմբավորումների ախորժակն Իրանի ներսում։ Կրկնեմ, դրանք որքան հակահայկական են, նույնքան էլ  հակաիրանական են և խաթարում են Իրանի անվտանգությունը երկրի ներսից։ 

Իրանցիների արձագանքը շատ խսիտ է, և կուզենայի շեշտել, որ այդ արձագանքը տրվում է հենց տեղի պատկան մարմինների կողմից, որոնք նույնպես համալրված են  նույն ատրպատականցիներով, նույն թյուրքախոս իրանցիներով։ Հետևաբար խոսել ամբողջ Ատրպատականով մեկ հակահայկական տրամադրությունների մասին, տեղին չէ։ Ատրպատականում մենք ունենք բարեկամներ, որոնց հետ նույնպես պետք էր ժամանակին աշխատել, բայց հիմա  այդ խնդրին անդրադառնալու  ժամանակը չէ։ Պատերազմից հետո մենք պետք է հստակորեն այս տարածաշրջանը համարենք մեր կենսական շահերի գոտի, որովհետև Ատրպատականն է այն կամուրջը, որը կապում է Հայաստանը մնացյալ Իրանին, և աշխատենք այս երկրամասում ձևավորելու հայ-իրանական բարեկամության բոլորովին նոր որակի մթնոլորտ։ 

 

հարցազրույց խմբագրի ընտրանի Վարդան Ոսկանյան Իրան արցախյան պատերազմ հայ-իրանական հարաբերություններ Տարածաշրջան

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ավելին
Ավելին