f

Անկախ

Թուրքիան հիմքեր է ստեղծում անհրաժեշտության դեպքում շատ արագ Հարավային Կովակասից դեպի Սիրիա տեղափոխվելու․ Արմեն Պետրոսյան


Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ռուս-թուրքական շահերի բախումների և Ռուսաստանի համեմատաբար պասիվ դիրքորոշման պատճառների մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։  

-Պարոն Պետրոսյան, ռուսական մամուլն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Սիրիայում ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են, թուրքերը ռուսների համար զանազան խոչընդոտներ են ստեղծում։ Արդեն իսկ ռուսական մեդիայում Թուրքիային կոչում են ընկեր, որ առջևից ժպտում է, իսկ թիկունքից հարվածում։  Ձեր կարծիքով՝ Արցախում սրացմանը զուգահեռ ինչո՞ւ է Թուրքիան իրավիճակը սրում նաև Սիրիայում։ Ո՞րն է նպատակը։  

-Վերջին տարվա ընթացքում Թուրքիայի ներգրավվածությամբ տարբեր տարածաշրջաններում  միաժամանակ  ընթացող մի շարք գործընթացներ փոխկապակցված են։ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներն ուղիղ կապ ունեմ․ սա  թուրքական նոր  քաղաքական ուղեգծի տրամաբանության մեջ է։ Այսինքն՝ Թուրքիայի  իշխանություններն ստեղծում են նախադրյալներ միաժամանակ մի քանի տարածաշրջաններում ակտիվ հակամարտային իրավիճակներ բորբոքելու և դրանցում սեփական շահերը պաշտպանելու՝ և ներքաղաքական հարթության մեջ, և առանձին տարածաշրջաններում ունեցած հետաքրքրությունները, խնդիրները լուծելու համար։  

Վերջին սրացումը  թույլ է տալիս միանշանակ կանխատեսելու, որ Թուրքիան հիմքեր է ստեղծում անհրաժեշտության դեպքում շատ արագ Հարավային Կովակասից դեպի Սիրիա տեղափոխվելու։  

-Կարծիք կա, որ Թուրքիան սիրիական Իդլիբում կարող է ժամանակավոր զիջումների գնալ՝ փոխարենը Ռուսաստանից զիջումներ կորզելով Հարավային Կովկասում։ Այս վարկածը որքանո՞վ է իրատեսական։  

-Թուրքիան և Ռուսաստանը ընդհանուր մի շարք խնդիրների շրջանակում ունեն սակարկությունների հնարավորություններ։ Բայց Հարավային Կովկասի և  Իդլիբի կարևորությունը Ռուսաստանի համար  միևնույն հարթությունում գնահատելը սխալ է։ Միանշանակ է, որ Հարավային Կովկասը շատ ավելի մեծ և համակողմանի նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Այստեղ զիջումները որևէ կերպ չեն կարող սակարկվել Իդլիբում թուրքիայի քաղաքականության հետ։  

Այս առումով ես կարծում եմ՝  Թուրքիան  է փորձում  Ռուսաստանից զիջումներ կորզել Իդլիբում՝ փոխարենը զիջումների գնալով Հարավային Կովկասում։  Ի տարբերություն Իդլիբում ստեղծված  դիրքային իրավիճակի, Արցախում Թուրքիայի և նրա հովանավորյալ դերակատարի՝ այսինքն Ադրբեջանի դիրքերը շատ ավելի թույլ են։ Այսինքն Իդլիբում Թուրքիան ակտիվանալու և ժամանակավոր հաջողությունների հասնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Արցախում, քանի որ այստեղ՝ Արցախում, Ադրբեջանի դեմ կանգնած են հայկական զինված ուժերը, որոնք ռազմարվեստի պատմության նոր էջեր են գրում իրենց հերոսական գործողություններով թշնամու դեմ, այդ թվում և Թուրքիայի դեմ։  

-Իսկ այս հարցում Ռուսաստանի զսպվածությունը Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված։  

Ռուսաստանի համեմատական զսպվածությունը, քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը ռազմագործողությունների անցած օրերի ընթացքում զարգացման կամ փոփոխության մի քանի փուլ է անցել՝ ակնհայտ չեզոքությունից մինչև առարկայական ներգրավվածություն, որին ուղղակիորեն ականատես եղանք վերջին երկու օրերին։ Դա իհարկե, պայմանավորված է ՌԴ շահերով, որոնց վրա ուղիղ ազդեցություն են ունենում արցախյան  ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները։  

Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը բացահայտ ուղերձներով հստակ ընդգծում է՝ ով է հակամարտության մեջ իր դաշնակիցը, ում հանդեպ ունի պարտականություններ և դրանով հանդերձ գծում է իր շահերի կարմիր գիծը, որը  այս հակամարտությունում ընդգրկված որևէ դերակատար, լինի դա Ադրբեջանը, թե նրան աջակցող Թուրքիան, չեն կարող անցնել։  

Երկուշաբթի օրվանից Ռուսաստանը շատ ակտիվ մտավ խաղի մեջ, որը պետք է պայմանավորել ոչ միայն ռազմական դաշտում ընթացող գործընթացներով, այսինքն հայկական զինված ուժերի հաղթանակներով, այլ նաև ընդհանուր տարածաշրջանում ստեղծված իրավիճակով։ Ռուսական կողմը հասկանում էր, որ այդ իներտ և հնարավորինս հավասարակշռված դիրքորոշումը թուլացնում է իր դիրքերը տարածաշրջանում  հօգուտ Թուրքիայի, որը որևէ կերպ չի բխում Ռուսաստանի շահերից, ավելին, անգամ սպառնալիք է ՌԴ ազգային անվտանգությանը։  

Սիրիա Ռուսաստան Արցախ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին