f

Անկախ

Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցող Թուրքիան ունի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շահ․ Անդրանիկ Իսպիրյան


Ինչո՞ւ է Ադրբեջանն Արցախում օգտագործում թուրքական զինյալների և ինչպե՞ս հայկական կողմն այս իրողությունը կարող է ծառայեցնել հօգուտ մեզ․ այս հարցերի մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

-Պարոն Իսպիրյան, ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Թուրքիան Սիրիայից զինյալներ է տեղափոխում Ադրբեջան։ Այժմ հայկական կողմը պաշտոնապես է այդ մասին խոսում՝ հաստատելով լուրերը։ Ինչպե՞ս կարող է մեր պետությունն այդ փաստը ծառայեցնել հօգուտ մեզ՝ ստանալով միջազգային, այդ թվում և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարող երկրների աջակցությունը։

-Զինյալների մասին լուրը դեռ ավելի  վաղ էր շրջանառվում, որ Սիրիայից  նախատեսում է զինյալներ տեղափոխել Ադրբեջան։  Այդ մասին հուլիսյան ադրբեջանական սադրանքների ժամանակ հայտարարել են քրդական աղբյուրները։ Սակայն այդ հայտարարությունները լուրջ չընդունվեցին մի  շարք պատճառներով։

Ինչո՞ւ քրդերը դա հայտնեցին և ինչպե՞ս։ Գաղտնիք չէ, որ Սիրիայում թուրքական տարբեր խմբավորումների թշնամին Ասադից բացի  հենց քրդերն են։ Նրանք,  ունենալով իրենց աղբյուրները, տեսնելով, որ հավաքագրվում են զինյալներ՝ տեղափոխվելու Ադրբեջան, այդ մասին բարձրաձայնեցին։ Սակայն լրջորեն չընդունվեց այդ ամենը,  համապատասխան փորձագետները, մասնագետները մտածեցին, որ քրդերն  ուղղակի իրենց շահերից ելնելով են դա ասում։ Սակայն, վերջին զարգացումները վկայում են, որ այդ լուրերը հավաստի են։

Թվի մասին չեմ կարող ասել։ Սակայն զինյալների առկայությունը, անկախ նրանց թվից, արդեն իսկ մտահոգիչ է։

Թուրքիան արդեն փորձ ունի Սիրիայում, Լիբիայում  զինյալներ հավաքագրելու, նրանց տեղափոխումը՝ լոգիստիկան ապահովելու, աշխատավարձերը վճարելու  և այլ հարցերի առումով։ Եվ, օգտվելով տարածաշրջանում իրավիճակից, օգտվելով համավարակով պայմանավորված գերտերությունների ուշադրության նվազեցումից, առիթն օգտագործում է՝ Ադրբեջանին աջակցելով և քայլեր իրականացնելով ընդդեմ Արցախի։

Ի՞նչ պետք է արվի։ Շատ  բան կախված է ապացույցներից։ Ինչպիսի՞ ապացույցներ կլինեն։ Լավ կլիներ, որ հակառակորդի դիակների վրա  որևէ փաստաթուղթ լիներ կամ որևէ կերպ իդենտիֆիկացվեր արտաքինը, ծագումը և այդ մասին բարձրաձայնվեր։ Կարծում եմ, որ հիմա դեռ վաղ է, գործողությունները շարունակվում են, դրա համար որոշ ժամանակ է պետք։

Երկրորդը, քանի որ վերջին ամիսներին Թուրքիան ընդգծված հակահայկական քաղաքականություն է վարում, պետք է թիրախավորել Թուրքիային, ընդգծել նրա դերը տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման գործում, կրակի վրա բենզին լցնելու իր քաղաքականությունը և, իհարկե,  շեշտել ահաբեկիչներին ֆինանսավորելու, տեղափոխելու և նրանց խաղաղ բնակչության դեմ օգտագործելու հանգամանքը։

 

-Զինյալների օգնությանը դիմելու իմաստը ո՞րն է։

- Երկար ժամանակ Թուրքիան  փորձում է Ադրբեջանին հանել ռուսական ազդեցությունից։ Դա իր մոտ չի ստացվում։ Ադրբեջանն  ինքն էլ  չի կարողանում դուրս գալ այդ ազդեցությունից, քանի որ կա Արցախի չկարգավորված խնդիրը, որում Ռուսաստանն ունի ազդեցիկ դերակատարություն։ Ուստի Թուրքիան փորձում է այլ տարբերակներ գտնել, որպեսզի ինչ-որ չափով հասնի իր ուզածին։

Սա Թուրքիայի աջակցությունն է Ադրբեջանին․ զինյալներ է ուղարկում, որ Ադրբեջանը քիչ կորուստներ ունենա։  Զինյալներից  բացի ռազմական գործողություններում ներգրավված է թուրքական զինտեխնիկա, ինչն անօրինական է, քանի որ հայտարարարգրված  չէ։ Ներգրավված են նաև  թուրք հրահանգիչներ, սպաներ, որոնք Ադրբեջանին օգնում են գործողությունները վարել, զինտեխնիկան կառավարել։

Գաղտնիք չէ, որ  ադրբեջանցիներն ունեն լավ տեխնիկա, սակայն վատ են կառավարում, ինչի պատճառով էլ լուրջ կորուստներ  են ունենում և կշարունակեն ունենալ․ թուրք հրահանգիչները չեն փրկի այդ ամեն ինչից։

Ահաբեկիչները, քանի որ առաջին գծում են կռվում, բնականաբար թիրախավորվում են և սպանվում։ Սա Ադրբեջանի համար հարմար է այնքանով, որ զոհվածների մի մասը չի լինի իր երկրի քաղաքացի։

Մի  կարևոր  գործոն էլ շեշտեմ։ Թուրքիան այսպիսով փորձում է Ադրբեջանին ցույց տալ, որ նրա եղբայրն ու աջակիցն է և հասնել նրան, որ Ադրբեջանը թուրքական զենք գնի։ Ուզում է, որ միլիարդները, որոնք մինչ այս ուղղվել են, օրինակ, իսրայելական, ուկրաինական ռազմատեխնիկա գնելուն,  հոսեն Թուրքիա։ Այսինքն Թուքրիան  ունի նաև տնտեսական շահ, բացի քաղաքականը։

-Պարոն Իսպիրյան, Թուրքիան, որ բացահայտ աջակցում է Ադրբեջանին, լարված հարաբերություններ ունի տարախաշրջանի գրեթե բոլոր երկրների հետ՝ արաբական երկրները, Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը։ Ինչպե՞ս կարող ենք այդ երկրների աջակցությունը ստանալ դիվանագիտական հարթությունում։ Եվ, հաշվի առնելով կրոնական գործոնը, կարող ենք ակնկալել մահմեդական երկրների աջակցությունը։

-Դիվանագիտական հարթությունում աշխատելով այդ երկրների հետ։ Դա հնարավոր է։

Իսկ արաբական երկրները Թուրքիային դիտարկում են որպես թշնամի, ոչ թե որպես մահմեդական երկիր, անգամ հակաթուրքական դաշինքի պես հարթակ են ստեղծել։ Ուստի հնարավոր է նաև նրանց հետ աշխատել։

Անդրանիկ Իսպիրյան ահաբեկիչներ խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին