Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանի մրցակիցը հույն Գեորգիոս Պիլիդիսն էր. հայ ըմբիշը հաղթեց մրցակցին 10:0 հաշվով:
Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն: