f

Անկախ

Մեր ժողովրդի ազատությունը և ապագան ազգային բանակի ձեռքին է


1993 թվականի մայիսի 28-ին գրեթե ավարտված էր Հայաստանի կանոնավոր բանակի ձևավորումը, որի բաղկացուցիչ մասն էր Ղարաբաղի բանակը։

Գրավված էր Քելբաջարը, հետ էր վերցված Մարդակերտը, ջարդվել էր Ադրբեջանի բանակի ողնաշարը, և շարունակվում էրսկսված հաղթանակների շարքը։ Համաժողովրդական մեծ ոգևորության ալիք էր առաջացել, և տեղի ունեցավ առաջին ռազմական շքերթը, որը ընդունում էր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։

Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը ռազմական շքերթն ընդունելիս։

Մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր,

հարգելի հյուրեր, պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ 75 տարի առաջ՝ հարյուրամյակների ընդմիջումից հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին մեր ժողովրդին բախտ վիճակվեց վերականգնել ազգային պետականությունը, ստեղծել անկախ պետություն: Այդ անկախությունը մենք վերականգնեցինք ռազմական հաղթանակով, Սարդարապատի ճակատամարտում:

Մարդկության զարգացման այժմյան ուղղության պետությունների  հզորացման, գիտության և տեխնիկայի, տնտեսության և մշակույթի զարգացման հիմքում ընկած է մի կախարդական բառ՝ ազատություն: Դա է մարդկության զարգացման ուղին, և այդ հոսանքին հակառակ գնալու բոլոր փորձերը, ինչքան էլ հզոր և վեհ գաղափարներով դրանք պատճառաբանված լինեն, դատապարտված են անհաջողության: Ազատությունը ազգերի և ժողովուրդների համար դրսևորվում է անկախ պետականությամբ և կարևորագույն երաշխիքն է ազգային իղձերի իրականացման, ժողովրդի բարեկեցության: Անկախ պետականության գոյության կարևորագույն երաշխիքն է բանակը:

1918 թվականին մեր անկախության վերականգնումը պայմանավորված էր Սարդարապատի հաղթանակով, անկախության կորուստը՝ 1920թ. ռազմական պարտությամբ: Այժմ նույնն է պատկերը. մեր պետության գոյությունը, ներքին կյանքը, պետականության կառուցումը, մեր ժողովրդի ազատությունը և ապագան ազգային բանակի ձեռքին է, կախված է նրա հաղթանակներից և պարտություններից: Եվ մեր ժողովուրդը, նորածին պետությունը ստեղծեցին հաղթանակող բանակ, որը մարտնչում է արդարության, ազատության, մեր ազգային իղձերի իրականացման համար:

Այն,որ մենք այսօր հնարավորություն ունենք խաղաղ պայմաններում հպարտությամբ նշել մեր անկախ պետականության վերականգնման տարեդարձը, պարտական ենք այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ռազմաճակատներում, հանուն մեր ժողովրդի գոյության, հանուն մեր ազգի հզորացման: Այժմ մենք ունենք հզոր բանակ, համալրված լավագույն սպաներով, խիզախ զինվորներով, համակված ազգային ոգով, և այդ բանակը ի վիճակի էհաջողությամբ լուծել բոլոր այն խնդիրները, որոնք իր առջև կդնի մեր ժողովուրդը, մեր պետությունը:

Կեցցե մեր ժողովուրդը, կեցցե մեր անկախ պետությունը, կեցցե մեր ազգային բանակը:

Վազգեն Մանուկյան ելույթ անցյալից ՀՀ ՊՆ հայոց բանակ Ռազմական շքերթ խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին