f

Անկախ

Արյունաբանական կենտրոնի ղեկավարը՝ իր փորած փոսում. հետաքրքիր բացահայտումներ


ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և դրա կազմում գործող Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին Անկախ-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։

Այդ տեղեկությունները վկայում են, որ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն այնքան էլ անփոխարինելի և «սուրբ» չէ, որքան որ փորձ է արվում ներկայացվել նրա գործընկերների, մասնավորապես նրա նախկին օգնական, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի կողմից։

Պարզվում է, որ ժամանակին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի ջանքերով Համաշխարհային բանկը միլիոնավոր դոլարներ հատկացրեց, և երկու տարվա ընթացքում արյունաբանական կենտրոնը վերակառուցվեց, վերազինվեց և դարձավ ժամանակակից լավագույն բժշկական կենտրոններից մեկը, այդ ժամանակ Ռիտա Սարգսյանն անձամբ է դիմել «անփոխարինելի» Սամվել Դանիելյանին և առաջարկել, որպեսզի նա ղեկավարի կենտրոնի կազմում վերաբացված Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը։ Սամվել Դանիելյանը, որն այդ ժամանակ ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավարն էր, կտրականապես մերժել է առաջարկը՝ ասելով, որ չի պատրաստվում աշխատել Արյունաբանական կենտրոնի այն ժամանակվա ղեկավար Սմբատ Դաղբաշյանի «ձեռքի տակ»։

Ակնհայտ էր, որ Դանիելյանը Մուրացանից Արյունաբանական կենտրոն կտեղափոխվեր միայն մեկ դեպքում՝ եթե Դաղբաշյանին աշխատանքից ազատեին և իրեն նշանակեին Արյունաբանական կենտրոնի ղեկավար։

Ռիտա Սարգսյանը, չցանկանալով ներքաշվել անձնական հակասությունների դաշտ և հասկանալով, որ Դաղբաշյանի և Դանիելյանի միջև համերաշխության մթնոլորտ ձևավորելու իր ջանքերը Դանիելյանի պատճառով ապարդյուն են, որոշել է հարցը փակել։ Իսկ  Սմբատ Դաղբաշյանը, որը երկար տարիներ ղեկավարել էր Արյունաբանական կենտրոնը, շարունակել է ղեկավարել այն նաև վերակառուցումից հետ՝ շինարարության ողջ ընթացքում ակտիվորեն ներգրավված լինելով գործի մեջ, գիշեր-ցերեկ վերահսկելով աշխատանքները, նույնիսկ գիշերելով հիվանդանոցում, որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի որևէ բան գողանալ։

Ինչևէ, 2016 թվականին կենտրոնը մեծ շուքով վերաբացվում է և սկսում իր գործունեությունը։ Սամվել Դանիելյանը, որն արդեն նեղացած էր Ռիտա Սարգսյանից, քանի որ իրեն առաջարկվել էր ոչ թե ամբողջ կենտրոնի, այլ կենտրոնի կազմում գործող Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը, այնքան ծանր է տանում նոր կենտրոնի բացումը, որ որոշում է «արտագաղթել» ԱՄՆ։

Գալիս է 2018 թվականը՝  շատերի անավարտ երազանքներն իրականություն դարձնելու «Թավշյա հեղափոխությունը»։ Սամվել Դանիելյանն ԱՄՆ-ից շտապ վերադառնում է Հայաստան, «վազում» Աննա Հակոբյանի մոտ, «երդում տալիս» և պատմում, թե իբր այդ «փիս նախկինները», մասնավորապես Ռիտա Սարգսյանը, ցանկացել են փակել իր կլինիկան, և ինքն այդպես «հուսալքված» ու «հալածված» հեռացել է Հայաստանից։

Հավատու՞մ է արդյոք Աննա Հակոբյանը Սամվել Դանիելյանի պատմած հեքիաթին, թե ոչ, հայտնի չէ, բայց այդ պատմությունը վստահաբար նրան շատ է դուր գալիս, քանի որ սյուժեի հիմքում «հանցագործ նախկիններն» էին։ Եվ ահա Աննա Հակոբյանն իրականացնում է Սամվել Դանիելյանի վաղեմի երազանքը։ 2018 թվականի հունիսի 21-ին Սմբատ Դաղբաշյանն ազատվում է Արյունաբանական կենտրոնի տնօրենի և ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի պաշտոնից, իսկ նրան երկու պաշտոններում էլ փոխարինում է Սամվել Դանիելյանը։

2014 թվականին, երբ խնդիր էր դրվել վերակառուցել Արյունաբանական կենտրոնը, քննարկվում էր Հայաստանի 3 տարբեր բուժհաստատություններում երեխաների քաղցկեղի բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների գերժամանակակից կենտրոնում կենտրոնացնելու հարցը, որպեսզի բոլոր երեխաները հնարավորություն ունենան հավասար պայմաններում լավագույն բուժում ստանալու։ Երբ Սամվել Դանիելյանր հրաժարվում է Մուրացանից տեղափոխվել այդ կենտրոն, քանի որ չէր ուզում աշխատել Դաղբաշյանի ղեկավարության ներքո, բնականաբար դեմ էր նաև երեխաների բուժումն այնտեղ կենտրոնացնելու գաղափարին։ Հավանաբար այդ պատճառով Դանիելյանի մոտ կպչուն մտքեր էին առաջացել, թե շուտով իր ղեկավարած կենտրոնը փակվելու է, և բոլոր հիվանդները գնալու են Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։

Ակնհայտ է, որ նախկին իշխանությունները մտադիր չէին փակել Մուրացանի հիմվանդանոցում գործող Դանիելյանի ղեկավարած կլինիկան։ Եթե նման ցանկություն լիներ, ամենայն հավանականությամբ այն կիրականանար։ Պարզապես Դանիելյանը ստել էր, քանի որ հասկացել էր Աննա Հակոբյանին դուր գալու և վստահություն շահելու ամենակարճ ճանապարհը։

Մի կարևոր բացահայտում ևս․ պարզվում է՝ դեռևս 2014 թվականին հենց Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանն են հիմնադրել «City of smile» (Ժպիտների քաղաք) անվանումով հիմնադրամը, որի գործունեությունը նրանք գաղտնի են պահել նույնիսկ Ռիտա Սարգսյանից, որը համակարգում էր Հայաստանում մանկական քաղցկեղի բուժման համար գումարների հավաքագրման գործընթացը և որի հետ ունեին ջերմ հարաբերություններ։ Հավանաբար Դանիելյանն ու Թամամյանը ցանկանում էին վերահսկողությունից դուրս գործել։ Դա է պատճառը, որ հիմնադրամի միջոցով գումար էր հավաքվում միմիայն դրսից։

Եվ ահա, երբ Սամվել Դանիելյանը իշխանափոխությունից հետո գալիս է Հայաստան ու հանդիպում Աննա Հակոբյանի հետ, ներկայացնում է նաև իր հիմնադրամը և առաջարկում, որ հենց այդ հիմնադրամով էլ այսուհետև հավաքագրվի հետագա գումարը։ Այդպես «Նվիրիր կյանքը» մի կողմ է դրվում, փոխարենը առաջ է գալիս «Ժպիտների քաղաքը»։ Փաստորեն, դա ոչ թե Աննա Հակոբյանի, այլ Սամվել Դանիելյանի նախաձեռնությունն էր։

Արյունաբանական կենտրոնը ղեկավարելու իր երազանքին հասնելու ճանապարհին Սամվել Դանիելյանը պատրաստ էր նույնիսկ մոռացության մատնել այն, որ ժամանակին, երբ դեռևս Ռիտա Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ուներ, խնդրանքով դիմել էր նրան և ստացել անձնական չափազանց կարևոր աջակցություն, որը մոռանալը կամ ուրանալը պարզապես դուրս է բարոյականության սահմաններից։ Իսկ նույն Գևորգ Թամամյանը ժամանակին արտերկրում ուսում էր ստացել կրկին Ռիտա Սարգսյանի աջակցության շնորհիվ։ Բայց, ինչպես տեսնում ենք, որոշ մարդիկ պատրաստ են անձնական շահերի համար զոհաբերել նույնիսկ բարոյականությունն ու արժանապատվությունը։

Ի դեպ, Արյունաբանական կենտրոնը ղեկավարելիս Դանիելյանը ամեն տարի ինքն իրեն պարգևատրել է 20 հազար ԱՄն դոլարով՝ հավանաբար շատ գոհ լիելով իր գործունեությունից։ Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ այդքանից հետո Առողջապահության նախարարը որոշեց չերկարաձգել նրա հետ պայմանագիրը, առայժմ հայտնի չէ։ Փաստն այն է, որ հեղափոխության ապտակը Դանիելյանին էլ հասավ։ Թերևս տեղին կլինի հիշել հին ասացվածքը՝ ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկում փոսը։

Մեր տեղեկություններով՝ Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմը նույնպես միարժեքորեն չի ընդունում Սամվել Դանիելյանին, և բուժաշխատողների ստորագրահավաքն ու ազատման դիմումները՝ ի աջակցություն նրա, մեծ հարցականների տեղիք են տալիս։ Չի բացառվում նաև, որ բժիշկների մի մասը ճնշման ներքո է ազատման դիմում գրել։

Բուժաշխատողների այս քայլը տարակուսելու տեղիք  է տալիս նաև այլ տեսանկյունից․ արդյո՞ք քաղցկեղով հիվանդ երեխաներին լքելու որոշումը չի հատում բարոյականության սահմանագիծը։ Ի վերջո, նույնիսկ լավագույն ղեկավարի հեռացումը ոչինչ է, եթե  բժիշկը նվիրված է իր առաքելությանը և հավատարիմ՝ Հիպոկրատի իր երդմանը։ 

Հ․Գ․

Արյունաբանական կենտրոնի և դրա կազմում գործող Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի վերաբացումը նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռիտա Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի գլխավոր ձեռքբերումներից էր։ Գերժամանակակից կենտրոնի վերաբացումից հետո հիմանդրամը շարունակում էր աջակցել քաղցկեղով հիվանդ երեխաներին՝ հոգալով անհրաժեշտության դեպքում արտերկրում բուժում ստանալու և վիրահատվելու ծախսերը։ 2018 թվականից ի վեր մեզ հայտնի չէ դեպք, երբ որևէ երեխա  «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջոցներով մեկնել է արտերկիր բուժում ստանալու։

Իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը դադարում է ղեկավարել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը՝ փաստորեն հրաժարվելով քաղցկեղով հիվանդ երեխաներին անմիջական հոգածության ներքո պահելու ծանր պատասխանատվությունից։

Ի դեպ,  երբ նոր իշխանություններն իրենց ձեռքը վերցրեցին քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար գումարների հավաքագրման գործընթացը,  առաջին հերթին ազատվեցին այն ամենից, ինչը կապված էր Ռիտա Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ։ Հեռացվեց այն ողջ ինֆորմացիան, որը վերաբերում էր այդ հիմնադրամի գործունեությանը։ Ավելին, ճեմասրահից հեռացվեցին անգամ պատմական լուսանկարների ալբոմները՝ այդ կերպ փորձելով ջնջել  հիմնադրամի ողջ պատմությունը։

Այսօր Արյունաբանական կենտրոն այցելելիս միակ տեղը, որտեղ կտեսնեք «Նվիրիր կյանք» անվանումը, հայտնի քանդակագործ Նուռի՝ կենտրոնի բակում տեղադրված «Մանկություն» քանդակն է, որը խորհրդանշում է հիվանդ երեխաներին նվիրաբերված անհոգ ու արևոտ կյանքը։

Իսկ այսօր այդ երեխաների ապագան անորոշ է ու վտանգված․․․

 

 

ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» քաղցկեղ մանկական քաղցկեղ Սամվել Դանիելյան Գևորգ Թամամյան Աննա Հակոբյան խմբագրի ընտրանի Ռիտա Սարգսյան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին