f

Անկախ

Լիլիթ Պողոսյան․ «Այժմ կենտրոնացած եմ իմ ապաքինման ու կորտում ինտենսիվ մարզումները վերսկսելու վրա»


Համավարակի պատճառով սպորտում ստեղծված իրավիճակը հնարավորինս հաղթահարելու, ակտիվ մարզական կյանքց չհեռանալու համար Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան սեպտեմբերի 5-ին հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ՝ խաղալ ցանկացողների համար կազմակերպելով մարզումներ։
Կազմակերպված միջոցառման մանրամասների մասին Անկախը զրուցեց Հայաստանի հավաքականի առաջատար բադմինթոնստոհի Լիլիթ Պողոսյանի հետ՝ միաժամանակ տեղեկանալով հայ մարզուհու հայաստանյան մարզումային գործընթացից։
Լիլիթը, թեև հիվանդության պատճառով այս անգամ չի մասնակցել մարզումներին, բայց լիահույս է, որ հաջորդ անգամ ինքն էլ կխաղա, իսկ հետագայում նաև նման մջոցառումներ կազմակերպելու հնարավորություն կունենա։


-Սեպտեմբերի 5-ին Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ․ ու՞մն էր մտահղացումը, ո՞րն էր նպատակը:
-Մտահղացումը հայրիկինս է՝ Բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանինը։ Վերջին տարիներին շատերն են դիմել մեզ ու հետաքրքրվել բադմինթոնի սիրողական մարզումների մասին։ Բայց սիրողական մարզումներ, որպես այդպիսին, չենք կազմակերպում։ Որոշեցինք սեպտեմբերից արդեն այդ հնարավորությունը տալ բադմինթոնի սիրահարներին։ Նախաձեռնությունն շարունակական կլինի։ Սեպտեմբերի 19-ին նորից կանցկացնենք։ Եթե ամեն ինչ լավ գնա, հետագայում ինքս մեծ սիրով կկազմակերպեմ նմանատիպ մարզումներ։


-Ուրախալի է, որ մարզումները շարունակական կլնեն։
- Հուսանք, որ այո, որովհետև հետաքրքրվողների թիվը շատ է։ Ամեն ինչ, իհարկե, կախված է մարզվողների ցանկությունից ու  պայմաններից։ 


-Տեղյա՞կ  եք՝ ինչպե՞ս են անցել առաջին մարզումները։  Խաղալ ցանկացողների ակտիվությունը բավարար էր:
-Մարզումները կազմակերպելու համար հայրիկիս ևս երկու խաղացողներ են օգնել մեր թիմից։ Ես անձամբ ներկա չեմ եղել հիվանդության պատճառով, բայց ամեն ինչ լավ է ընթացել առաջին անգամվա համար։ Հուսով ենք` հետաքրքրությունն ավելի կավելանա ու ավելի շատ մարդիկ կցանկանան միանալ մարզումներին։ 


- Ավելի շատ մարզիկնե՞րն էին հետաքրքրված, թե նաև երկրպագուները կամ պարզապես խաղալ ցանկացողները։
-Շատ ուրախալի է այն, որ նախկինում բադմինթոն պարապած ու այժմ սպորտը թողած մեր բադմինթոնիստներն էին վերադարձել խաղալու։ Կան նաև երկրպագուներ, որ վաղուց  էին ցանանում պարապել, բայց հնարավորություն չկար սիրողական մարզումներ անցկացնելու։ 


-Նման միջոցառումները առողջ ապրելակերպի քարոզմա՞ն, թե մարդկանց դեպի բադմինթոն բերելու միտում ունեն։
-Իրականում երկուսն էլ կարևոր դեր ունեն այսպիսի մարզումների կազմակերպման մեջ։ Եվրոպական շատ երկրներում առողջ ապրելակերպ վարողների շրջանում տարածված է սիրողական բադմինթոն պարապելը։ Լավ կլինի, որ այդ մշակույթը Հայաստանում էլ ունենանք։ Դրանով նաև կխթանենք սպորտի զարգացմանն ու տարածմանը։ 


-Կասեք՝ ի՞նչ ընթացքի մեջ է Ձեր մարզումային գործընթացը: 
-Այս պահին շաբաթական երեք օր մարզասրահում եմ անցկացնում, արդեն աշխատում եմ ծանր քաշերով։ Բադմինթոնի կորտում մարզվում եմ շաբաթական 2-3 անգամ, շատ քիչ ինտենսիվությամբ։ Դա ժամանակի ընթացքում կավելացնենք։ Ներկա պահին նպատակը մկանների ամրացումն ու մարմինը ինտենսիվ մարզումների համար պատրաստելն է։


-Համավարակի պատճառով Դանիա մեկնելը կարծես ձգձգվում է․ առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
- Այո՛, կորոնավիրուսի պատճառով Դանիա գնալ չի ստացվում, դեռ այնտեղի ժամանակավոր կացության իրավունքս չեմ ստացել, պրոցեսը երկար է տևում։ Մրցաշարերն էլ չեղարկվում են։ Այժմ միայն կենտրոնացած եմ իմ ապաքինման ու կորտում ինտենսիվ մարզումները վերսկսելու վրա։
 

Լիլիթ Պողոսյան բադմինթոն Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին