Ճապոնիայում 100 և 100-ից բարձր տարիքի ավելի քան 80 հազար մարդ է բնակվում: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ 2020 թ․ 41,8 հազար ճապոնացիներ նշել են և նշելու են իրենց 100-ամյակը: Անցյալ տարի նման հոբելյանները 4,8 հազարով պակաս են եղել:
Միևնույն ժամանակ, 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը երկրում ավելացել է 9,1 հազարով:
Նշվում է, որ 100 տարեկանից բարձր 80,450 մարդուց 70,975-ը (88%) կանայք են: