f

Անկախ

Դիմակ չկրելու համար կիրառել նախազգուշացում, ոչ թե տուգանք. ԲՀԿ օրենսդրական նախաձեռնությունը


ԱԺ Բարգավաճ Հայաստան  խմբակցությունն առաջարկում է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու պարագայում նախ բավարարվել նախազգուշացմամբ, իրավախախտումը կրկնելու դեպքում նոր միայն տուգանք կիրառել:

Օրինագիծը մշակվել է «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի կողմից՝ հիմք ընդունելով քաղաքացիների և տնտեսվարողների բարձրաձայնած խնդիրները: Այն շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի սկզբին:

Օրինագծի հեղինակները նշում են, որ արտակարգ դրության ամիսներին հազարավոր քաղաքացիներ և տնտեսվարող սուբյեկտներ են տուգանվել, մինչդեռ համավարակը աշխարհում, այդ թվում և Հայաստանում տնտեսական ճգնաժամի պատճառ է դարձել:

«Այսինքն, համավարակի պատճառով բնակչությունն արդեն իսկ կրում է համավարակի սոցիալ-տնտեսական ծանր բեռը, որին ավելանում են մեծածավալ տուգանքները` առավել ծանրացնելով նրանց վիճակը»,- ասվում է նախագծում:

ԲՀԿ-ն նաև իրավաչափության տեսանկյունից խնդրահարույց է համարում արտակարգ դրության պայմաններում կիրառված մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, շեշտվում է դիմակ կրելու:

«Այդ պահանջն էլ հիմք է հանդիսացել ոստիկանության կողմից հաճախ կոշտ միջոցների եւ վարչական տուգանքների կիրառման համար: Նման վարքագիծը ոչ միայն թուլացնում է համավարակի դեմ համակարգային եւ գիտակցված պայքարի արդյունավետությունը, այլեւ ստեղծում է պետությունից քաղաքացու օտարածվածության զգացում, իրավունքի գերակայության սկզբունքի անտեսում եւ իրավական պետության նկատմամբ անվստահություն»,- ասված է նախագծում:

ԲՀԿ-ն և իր արտախորհրդարանական գործընկերները կարծում են, որ համավարակի տարածման դեմ պայքարի լավագույն ձևը հանրային գիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումներն են:

«Ըստ էության, ներկայումս այս գիտակցումը ակնհայտորեն առկա է եւ հավելյալ անհամաչափ վարչարարությունը կարող է թողնել հակադարձ ազդեցություն: Օրինակ` դիմակ կրելու կարեւորությունը, որը թեեւ միջազգային մակարդակով (հատկապես առողջապահական տեսանկյունից) նույնիսկ միանշանակ չի ընդունվում, սակայն ներկայումս այն իր բավարար ըմբռնումն ստացել է հանրության լայն շրջանում: Ուստի բոլոր դեպքերում դիմակ կրելը տուգանքի սպառնալիքով պարտադրելը` առանց հաշվի առնելու միջավայրի ռիսկայնությունը, առաջացնում է հակադրություն ողջամտության եւ ձեւական պահանջի միջեւ: Իսկ երբ այդ հակադրությունը ուղեկցվում է տուգանելու սպառնալիքով կամ ոստիկանության կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ կամ բերման ենթարկելու գործողությամբ, այն փոխում է նաեւ մարդկանց պատկերացումը դիմակի կարեւորության մասին»,- ասված է նախագծում:

 Օրինագծի հեղինակները նաև նշում են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ի կատարումը  պահանջում է նաեւ մեծաքանակ ռեսուրսների ծախս, ինչը ներկա իրավիճակում ավելորդ է և ավելի է խորացնելու համավարակի սոցիա-տնտեսական հետեւանքները:

Հետևաբար ԲՀԿ-ն առաջարկում է փոփոխություններ իրականացնել Վարչական իրավախախտումների մասին օրենսգքրի Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին հոդվածի 1-10-րդ կետերում, բացառությամբ 6-րդ և 9-րդ կետերի, և վարչական զանցանք առաջանող արարքների համար սահմանել նախ նախազգուշացում հետո նոր կիրառել տուգանք:

Ենթադրվում է, որ ընդունվելու դեպքում օրենքը հետադարձ ուժ կունենա և կտարածվի նաև օրենսդրական փոփոխությունից առաջ կատարված իրավախախտումների վրա:

Օրինագծի ակնկալվող արդյունքներն են. «Նախագծի ընդունման դեպքում պետությունը իր հոգածությունը ցույց կտա ավելի քան 82000 քաղաքացու եւ իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաեւ կվերականգնվի օրենքի սխալ կիրառման արդյունքում խարխլված արդարության եւ օրինականության սկզբունքները, կվերականգնվի քաղաքացիներին անվավեր վարչական ակտի կատարման կամ կիրառման հետեւանքով հասցված վնասը, միաժամանակ եւս մեկ անգամ կապացուցվի իրավունքի գերակայությունը ՀՀ-ում:

Միաժամանակ, ակտերի անվավեր ճանաչմամբ կբեռնաթափվի թե' վարչարարություն իրականացնող մարմինը`ոստիկանությունը, թե' վարչական դատարանը, քանզի վարչական պատասխանատվության ենթարկված անձինք ըստ վերադասության գանգատարկման եւ կամ վարչական դատարան դիմելու միջոցով ձեռնամուխ են լինում իրենց սահմանադրական իրավունքների պաշպանությանը, ինչը հավելյալ բեռ է հանդիսանում պետական մարմինների եւ քաղաքացիների համար: Ընդորում` եւ' վերադասության կարգով բողոքարկումը, եւ' դատարան դիմելը եւ դատաքննություն անցկացնելը ենթադրում են որոշակի ծախսեր, որոնք եւս չեն կատարվի, այսինքն պետությունը եւ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք կխնայեն ռեսուրսներ սույն նախագծի ընդունման դեպքում»:

Արդյո±ք օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն կստանա և կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում, կամ ընդգրկվելու դեպքում կստանա± արդյոք մեծամասնության հաստատումը, ժամանակը ցույց կտա: Սակայն առավել հավանական է, որ օրինագիծն այդպես էլ օրենք չի դառնա: Այդ մասին են առնվազն վկայում իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե ինչ մեծ վնաս է մեր երկրի տնտեսությանը պատճառում քաղաքացին, որը դիմակ չի կրում: 

դիմակ ԲՀԿ օրենք խմբագրի ընտրանի

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին