f

Անկախ

Լիբանանից հայրենադարձությանն ընդառաջ


Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ դարձավ Լիբանանի մայրաքաղաքում։ Ի թիվս այլոց, խիստ տուժեցին նաև հայաբնակ թաղամասերը, որոնք մոտ էին գտնվում նավահանգստին։ Թեև Հայաստանի Կառավարությունը որոշակի հումանիտար աջակցություն ցույց տվեց Լիբանանին, ներառյալ նաև տեղի հայկական համայնքին, պայթունի և նրան նախորդած երկարատև քաղաքական և տնտեսական անկայունությունը ծայրահեղ դժվարին իրավիճակ են ստեղծել Լիբանանի հայկական համայնքի համար, և այսօր պահանջում են շատ ավելի ընդգրկուն, համակարգային լուծումներ։

Դեռ մինչև պայթյունը, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին և Լիբանանում խորացող ճգնաժամի ազդեցությամբ, նկատելի էր տեղի հայ բնակչության Հայաստան տեղափոխվելու աճող միտումը։ Պայթյունը էլ ավելի է սրել իրավիճակը, և օրակարգային է դարձրել տարերայնորեն ընթացող հայրենադարձությանը կազմակերպված և վերահսկելի իրականացումը, մասնավորապես հաշվի առնելով նաև Լիբանանի հայկական համայնքի կարևորությունը, և նրա ստեղծած վիթխարի ինստիտուցիոնալ կարողությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Այս կապակցությամբ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը առաջարկում է Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական մարմինների, հիմնական քաղաքական ուժերի, Լիբանանի հայ համայնքը ներկայացնող հասարակական և քաղաքական ուժերի, և բոլոր այլ հայկական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացնել խորհրդաժողով՝ նվիրված Լիբանանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ հայ համայնքներից հայրենադարձության համակարգմանը։ Այս համատեքստում, ի թիվս այլոց, պետք է պատասխան տրվի մի քանի խումբ կարևոր հարցերի՝

Ա) Հայրենադարձության ինչպիսի ծավալներն են խելամիտ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով մի կողմից Լիբանանում հայկական ներկայության պահպանության անհրաժեշտությունը, մյուս կողմից հայրենադարձվողների համար նվազագույն անհրաժեշտ պայմանների ստեղծման հնարավորությունները Հայաստանում և Արցախում;

Բ) Ինչպես շարունակվող հայրենադարձության պայմաններում պահպանել հայկական քաղաքական, հանրային և մշակույթային հաստատությունները Լիբանանում, և ապահովել համայնքի հետագա բնականոն զարգացումը;

Գ) Հայաստանի և Արցախի որ շրջանները և բնակավայրերն են ընդունելու հայրենադարձվողների հիմնական հոսքը, նաև հաշվի առնելով կոմպակտ համայքներ ձևավորելու բնականոն ձգտումը;

Դ) Պետական աջակցության ինչպիսի փաթեթ է տրամադրվելու հայրենադարձվողներին Հայաստանի և Արցախի կողմից, և ինչ հավելյալ աջակցություն են հատկացվելու ծրագրում ներգրավված հասարակական ու մասնավոր կազմակերպությունների կողմից;

Ե) Ինչպիսի մասնակցություն կարող են ստանձնել հայկական հիմնական քաղաքական և հասարակական ուժերը ծրագրի իրականացման գործում։

Որպես հաջորդ քայլ, մենք նաև առաջարկում ենք, նույն ընդգրկուն մասնկակցությամբ, ձևավորել մշտապես գործող համակարգող կենտրոն, որը կմշակի հայրենադարձության ընդհանուր ռազմավարությունը, դրա շրջանակներում կոնկրետ ծրագրեր և դրանց իրականացման մեխանիզմենրը, և անմիջականորեն կհամակարգի այդ ծրագրերի հետագա իրականացումը ներգրավված կողմերի հետ։ Մինչ այդ, անհրաժեշտ ենք համարում դյուրացնել ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր արդեն իսկ ցանկութուն ունեն տեղափոխվել Հայրենիք, ինչպես նաև հայրենադրձումից հետո կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթը։

Համոզված ենք, որ Լիբանանի հայության այդ երկրից արտագաղթելու շարունակվող գործընթացի պայմաններում հրամայական է դառնում, որ մեր հայրենակիցները հայրենադարձվեն և բնակություն հաստատեն Հայաստանում ու Արցախում, իրենց կարողություններով շենացնեն և հզորացնեն Հայրենիքը, աշխարհով մեկ սփռվելու և տարալուծվելու փոխարեն։ Ավելին, ներկայիս հայրենադարձության հոսքերը արդյունավետ կառավարելու դեպքում, մենք նաև աշխարհասփյուռ հայության համար իրական դրական նախադեպ կստեղծենք՝ վերադառնալու Հայրենիք, և այստեղ կառուցելու իրենց արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը։ Վերոնշյալի համազգային կարևորության գիտակցությամբ, մեր անվերապահ պատրաստակամությունն ենք հայտնում համակողմանիորեն ներգրավվել այդ գործընթացին, հատկացնելով թե նյութական, և թե կազմակերպչական ռեսուրսներ՝ այն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ

 

Հարգելի գործընկերներ
Կից կարող եք տեսնել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի հայտարարությունը՝ լիբանանահայերի հայրենադարձության վերաբերյալ

«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմ

www.nationalagedan.am

 

 

Լիբանան Հայրենադարձություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին