f

Անկախ

Վարչապետական խոստումներ, հեղափոխական բլեֆ և իրական թվեր (երկնիշ անկում)


«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետի խոստումներին և վիճակագրական որոշ ցուցանիշների: Գրառումը՝ ստորև:

«Վարչապետական խոստումներ, հեղափոխական բլեֆ և իրական թվեր. Անդրանիկ Թևանյան

Երբ վերջապես պարզ դարձավ, թե ում շունն է կորոնավիրուսը և արտակարգ դրություն հայտարարվեց, ժողընտրյալը հայտարարեց, որ ճգնաժամը հնարավորություն է տնտեսական զարգացման համար, քանզի ամեն ինչ փլուզվելու է, ստանալու ենք մեծ շինհրապարակ ու կյանքը դառնալու է մեղր։

Մեղրը չկա։ Փոխարենը կան կորոնավիրուսային պատճառով 1․124 մահացած, 43.067 վարակված, արձակուրդ մեկնած Առողջապահության նախարար և ֆեյսբուքյան գրառումներով աչքի ընկնող վարչապետ։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա «ճգնաժամը հնարավորություն» է թեմայով գրանցել ենք երկնիշ անկում։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) զիջում է նախորդ տարվա հուլիսին 10,2 տոկոսով։

ՏԱՑ–ը 2020–ի հունվար–հուլիսին նախորդ տարվա առաջին 7 ամսվա տվյալների համեմատ անկում է գրանցել՝ -5,7%:

Շարունակվում է շինարարական ոլորտի կտրուկ անկումը՝ -22,6%: Սա այս տարվա հունվար–հուլիսն է նախորդ տարվա հունվար–հուլիսի համեմատ։

Կրճատումներ ունենք նաև առևտրի շրջանառության (11 տոկոս), ծառայությունների (9,3 տոկոս), արտաքին առևտրաշրջանառության (11,3 տոկոս), արտահանման (6,4 տոկոս), ներմուծման (13,7 տոկոս) ոլորտներում։

Այս ամենի ֆոնին «դուխով» են նայվում իշխող ուժի ներկայացուցիչների ունեցվածքի հայտարարագրերում 2018–ի «թավշյայից» հետո արձանագրված աճերը շարժական ու անշարժ գույքի տեսքով»։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում տնտեսություն

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին