f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Անցնող շաբաթի ընթացքում, նախորդի պես, աշխարհի լուրերի հիմնական մասը վերաբերում էր Բելառուսին, քանի որ այս երկիրը, որտեղ բախվել են իշխանություններն ու ընդդիմությունը, ներկայումս քաղաքական առումով աշխարհի ամենաշիկացած կետերից մեկն է:

Բելառուսում դրությունը չի հանդարտվում, Լուկաշենկոն չի նահանջում

Օգոստոսի 17-ին Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը հեռացել էր Լիտվա և հայտարարել մեծ քաղաքականությունից հեռանալու մասին, տեսաուղերձ հրապարակեց և  պատրաստակամություն հայտնեց հանդես գալ որպես ազգային առաջնորդ։ Նա նաև պահանջեց ազատել բոլոր քաղբանտարկյալներին և կարճ ժամանակում պատրաստել օրենսդրական հիմքերը և պայմանները նոր՝ իրական, արդար և թափանցիկ  նախագահական ընտրություններ անցկացնելու համար, որի արդյունքներն անվերապահորեն կընդունի միջազգային հանրությունը:

Իսկ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Բելառուսում նոր ընտրություններ չեն լինի:

Մեծ Բրիտանիայում հայտարարեցին, որ չեն ընդունում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները: Միացյալ Թագավորությանը միացան Կանադան ու Իռլանդիան: Նման հայտարարություն արեցին նաև Եվրախորհրդարանի պատգամավորները, որոնք Լուկաշենկոյին անվանեցին պերսոնա նոն գրատա Եվրամիությունում, նաև կոչ արեցին Ռուսաստանին ձեռնպահ մնալ Բելառուսում որևէ միջամտությունից:

Օգոստոսի 18-ին Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան Սլովակիայում հրաժարական տվեց, մինչ այդ նա հայտարարել էր, որ պաշտպանում է ընդդիմադիրներին և  ցնցված է քաղաքացիների խոշտանգումների մասին պատմություններից:

Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն մեդալներով պարգևատրեց իրավապահ գերատեսչությունների 300 ներկայացուցիչների:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական մի շարք առաջնորդների (Անգելա Մերկել, Էմանուել Մակրոն, Շառլ Միշել) հետ հեռախոսով քննարկեց Բելառուսի իրավիճակը և ընդգծեց հանրապետության ներքին կյանքին միջամտության անթույլատրելիությունը:

Ձևավորվեց ընդդիմության համակարգող խորհուրդը, որը Լուկաշենկոն բնորոշեց իբրև իշխանության զավթման փորձ:

Երկրում բազմահազարանոց ցույցերից բացի, ծայր առան գործադուլները:

Օգոստոսի 19-ին Սվետլանա Տիխանովսկայան դիմեց եվրոպացի առաջնորդներին նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու կոչով։ Ընդդիմության համակարգող խորհուրդն ընտրեց յոթ հոգուց բաղկացած նախագահություն և ձեռնամուխ եղավ երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման ծրագրի մշակմանը:

Եվրամիությունն արտահերթ գագաթնաժողով անցկացրեց Բելառուսի հարցով և չճանաչեց երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Բրյուսելում խոստացան 53 մլն եվրոյի օգնություն հատկացնել Բելառուսի ժողովրդին, նաև մեծ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին ծանուցեցին:

Ալեքսանդր Լուկաշենկոն վերանշանակեց կառավարության կազմը վարչապետ Գոլովչենկոյի ղեկավարությամբ:

Օգոստոսի 20-ին  Բելառուսի գլխավոր դատախազությունը հանրապետությունում համակարգող խորհրդի ստեղծման կապակցությամբ քրեական գործ հարուցեց «Իշխանության զավթում» հոդվածով: Անվտանգության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան հայտարարեց, որ Բելառուսի իրավիճակի վրա ազդում են արտաքին գործոնները, իսկ նույն խորհրդի քարտուղար Անդրեյ Ռավկովը երկրի իրաարձությունները համեմատեց ԽՍՄ 1991 թ. օպգոստոսյան պուտչի հետ: Բելառուսում ուժեղացվեց սահմանների պաշպանությունը՝ հաուկ  ուշադրություն դարձնելով արևմտյան սահմաններին:

Օգոստոսի 21-ին Տիխանովսկայան հայտարարեց, որ երկրում նոր ընտրություններ նշանակվելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնի համար և կոչ արեց շարունակել գործադուլները:

Օգոստոսի 22-ին Բելառուսում արգելափակվեցին տասնյակ տեղեկատվական աղբյուրներ, այդ թվում համացանցի «Գոլոս» հարթակը, որը ստեղծվել էր անցած ընտրությունների ձայների այլընտրանքային հաշվման համար:

Լուկաշենկոն հայտարարեց, որ զորքերը բերել է լիակատար պատրաստության սահմանին ՆԱՏՕ-ի ակտիվացման պատճառով: Նա հայտարարեց նաև, որ երկրում անկարգությունների համակարգողները գտնվում են արտասահմանում, ընդվզումների մասնակիցներն այնտեղից ֆինանսական աջակցություն են ստանում: Բացի այդ, հայտարարեց, որ Պուտինի հետ եկել է այն ընդհանուր եզրակացության, որ Բելառուսին ճնշում են, որպեսզի հետո հարձակվեն Ռուսաստանի վրա: Լուկաշենկոն նաև կոչ արեց օգոստոսի 24-ին դադարեցնել այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնց աշխատողները գործադուլ են անում:

Օգոստոսի 23-ին «Նոր բելառուսի երթը» ամենաբազմամարդն էր ընդվզումների մեկնարկից ի վեր: Բելառուսի պաշտպանության նախարարությունը  հայտարարեց, որ կարգուկանոնը խախտելու դեպքում ցուցարարները գործ կունենան բանակի հետ, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի իր նստավայրը ժամանելիս ուղղաթիռից դուրս եկավ ինքնաձիգով:

Համակարգող խորհուրդը հանդես եկավ 1994 թ սահմանադրությանը վերադառնալու օգտին, որը սահմանափակում էր նախագահական ժամկետները: Բացի այդ, հայտարարեց, որ միայն դատարանը կարող է լուծել ընտրությունների հետ կապված խնդիրը:

Վարկածներ Նավալնու առողջական վիճակի մասին

Օգոստոսի 20-ին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացավ։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարեց Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Սկզբնական վարկածն այն էր, որ նա թունավորվել է թեյից, քանի որ դա միակ բանն էր, որ նա օգտագործել էր թռիչքից առաջ: Սական Օմսկի և Մոսկվայի բժիշկները կոնսիլիումից հետո հայտարարեցին, որ թույնի հետքեր չեն գտել:

Ուրբաթ Գերմանիան հատուկ բժշկական ինքնաթիռ ուղարկեց, որը սարքավորված էր կոմայի մեջ գտնվող հիվանդներին տեղափոխելու համար, որպեսզի ռուսաստանյան ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին բուժման համար Բեռլին տեղափոխվի: Այժմ Նավալնին բուժում է ստանում Բեռլինի «Շառլոտ» կլինիկայում:

Հեղաշրջումը Մալիում

Մալիում տեղի ունեցավ  ռազմական հեղաշրջում, որի հետևանքով  փակի տակ առնվեցին պետության մի շարք առաջին դեմքեր, մասնավորապես՝ նախագահը: Օգոստոսի 19-ին նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հարկադրաբար լքեց երկրի առաջնորդի պաշտոնը:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ապստամբության  գլխին կանգնած էին գնդապետներ Դյայուն և Կամարան, ինչպես նաև գեներալ Շեյք Ֆանտամադի Դեմբելեն:

Վերջին ժամանակներս Մալին ներքաղաքական խոր ճգնաժամի մեջ է, ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահի հրաժարականը՝ մերժելով կարգավորման փոխզիջումային տարբերակները:

Մալիի հակակառավարական «Հունիսի 5-ի շարժում. Հայրենասիրական ուժերի միավորումը» (M5-RFP) հայտարարեց երկրում իշխանությունը զավթած զինվորականների հետ համագործակցելու մտադրության մասին, որպեսզի ապահովվի քաղաքական անցումային գործընթացը:

ԱՄՆ քաղաքացիների ընտրությունը՝ կա՛մ Թրամփը, կա՛մ Բայդենը

 Օգոստոսի 18-ին Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես հաստատվեց թեկնածու դեմոկրատների կողմից  առաջիկա նախագահական ընտրություններում: Նա ստացել է Միլուոկիում (Վիսկոնսինի նահանգ) ընթացող կուսակցական համագումարի պատվիրակների մեծ մասի ձայները:

Բայդենը, որ 35 տարի սենատոր է եղել Դելավերի նահանգից և Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, համարվում է առավել հեղինակավոր և փորձառու դեմոկրատներից մեկը: Ի տարբերություն իր կուսակից մրցակիցների մեծ մասին, Բայդենը երկար տարիներ անմիջականորեն մասնակցել է ամերիկյան քաղաքականության վարմանը, այդ թվում Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ:

Ընտրություններում հաղթելու դեպքում երդմնակալության ժամանակ Բայդենը 78 տարեկան կլինի և այդպիսով կդառնա ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը:

Աշխարհում

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին