f

Անկախ

Ներկայացնել ոչ միայն փառավոր, այլև ամոթալի էջերը․ հայ պատմաբանը մարտահրավեր է նետում պատմագիտությանը


«Մեր էթնոհոգեբանության, էթնոմտածողության մեջ արմատացած չարիք է, երբ սեփական բացթողումների, սայթաքումների մեջ օտար հետք ենք որոնում։ Սովորաբար, մեր փառապանծ ձեռքբերումներով հպարտանում ենք, դժբախտությունների պատճառը որոնում այլոց մեջ։ Սա արգասիքն է սեփական պատմության մեր չիմացության։ Ի վերջո, մեր դժբախտությունների առաջին մեղավորը մե՛նք ենք, մենք ինքնե՛րս։ Եվ ցանկացած էթնոս կամ անհատ, որը պատրաստ չէ առերեսվել սեփական պատմությանը, պատրաստ չէ շիտակ նայել պատմության աչքերին՝ դատապարտված է կրկնել այն սխալները, որ կատարել են իր իսկ նախնիները պատմության ընթացքում»,-այս մասին բոլորովին վերջերս լույս տեսած իր «Հայաստանը 17-րդ դարից մինչև 1914 թվականը» գրքի նախաբանում գրել է պատմաբան Վահե Լոռենցը։

Թե ինչու՞ պատմաբանը որոշեց անդրադառնալ պատմության այս ժամանակաշրջանին և ներկայացնել իրականությունը բոլորովին այլ դիտանկյունից, պարզվում է՝ շատ պատահական։

«Ամիսներ առաջ ձեռքս ընկավ Հայ ժողովրդի պատմություն առարկայի 8-րդ դասարանի դասագիրքը։ Փորփրեցի ու զարհուրեցի, թե ինչով ենք մենք այսօր մեր երեխաներին սովորեցնում մեր պատմությունը։ Նախ ինչու՞ Հայ Ժողովրդի, այլ ոչ՝ Հայաստանի պատմություն։ Մինչև ե՞րբ պետք է անտեսված լինեն պետականությունն ու պետությունը։ Ինչևէ․․․ թերթեցի դասագիրքն ու ապշեցի․ կողմնակալություն, կեղծիք, միակողմանի շարադրված տեքստ, որն ավելի շատ Ռուսաստանի պատմությունն է և ուղղորդում է պրոռուսական կողմնորոշում, քան ազգային պատմությունն է ներկայացնում»։

Պատմաբանը փաստերով է խոսում․ օրինակ՝ 19-րդ դարում ռուս-թուրքական երեք պատերազմներ են եղել, որոնցից երկուսում ռուսները հաղթել են, իսկ Ղրիմի պատերազմում (1853-1856) Ռուսաստանը պարտություն է կրել։ Սակայն դասագրքում Ղրիմի պատերազմի մասին տող անգամ գրված չէ։ Վերնագիր անգամ չկա, և նրա տպավորությամբ՝ դասագիրքն ավելի շատ ռուսներին ու Ռուսաստանին փառաբանելու համար է, քան Հայաստանի իրական պատմությունը ներկայացնելու։

Վահե Լոռենցը նաև նկատել է, որ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ հայության կամավորական շարժումը ևս ներկայացված է միակողմանի։

«Նշվում է, որ հայերը կամավորագրվել են ռուսական ռազմակառքին։ Մինչդեռ հազարավոր հայեր ռուսների դեմ կռվել են պարսկական բանակի կազմում և Երևանի տակ 2 անգամ ռուսների կրած պարտության մեջ էական դերակատարություն են ունեցել հայերը։ Այսինքն, դարձյալ միակողմանի, ռուսամետ ներկայացում»։

Ըստ պատմաբանի՝ դասագրքում Պարսկահայաստանի բռնագաղթը ներկայացված է որպես կամավոր գաղթ, ինչը նույնպես ռուսամետ կեղծ դիրքորոշում է։

«Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին և նրա գործիչները ներկայացված են միակողմանի, միայն դրական գույներով։ Դասագրքում շրջանցել են նրանց սխալները, սայթաքումները, երբեմն՝ դավաճանությունները։ Ըստ իս՝ շատ ավելի մեծ տեղ է հատկացված ռուսական կողմնորոշում ունեցող Իսրայել Օրու ավանտյուրաներին, կոծկած է նրա գործունեության բուն էությունը և նվազ է ներկայացված 18-րդ դարի Արցախի, Սյունիքի ազատագրական պայքարը կամ Ռուսական տիրակալության հաստատումը ներկայացված է որպես Հայաստանի ազատագրության պատմություն»։

Ինչևէ, այս և նմանատիպ այլ դիտարկումները նրա մոտ առաջացրել է ոչ միայն այս գիրքը, այլ «Հայաստանի Պատմություն» անվամբ շարք ստեղծելու գաղափար։ Շարքը բաղկացած կլինի 4 մասից։ Այժմ աշխատում է 2-րդ գրքի վրա, որն ընդգրկելու է 1914 թվականից մինչև մեր օրերը։ Մյուս երկու մասերը վերաբերելու են հին ժամանակներին։

Արդեն լույս տեսած առաջին գիրքը, որը բաղկացած է 216 էջից, ներառում է 65 աղբյուրներից ստացված տեղեկատվություն, որոնցից 35-ը՝ սկզբնաղբյուրներ։ Հեղինակը համադրել է թե՛ հայկական, թե՛ օտար աղբյուրները՝ փորձելով անաչառ ներկայացնել մեր պատմությունը։

Պատմաբանի խոսքով՝ պատմագիտութան խնդիրը պատմությունը օբյեկտիվ փաստերով ներկայացնելն է, որպեսզի սերունդները հասկանան և դասեր քաղեն նաև սխալներից։

«Ի՞նչ է նշանակում, որ մենք միայն փառահեղ կողմերն ենք ներկայացնում, բայց ոչ սխալները։ Եթե հաղթանակը ոգևորում է, բացթողումը, սայթաքումը՝ դաս է, և պետք է անաչառ ներկայացնել, որ այսօրվա սերունդը համեմատելու բաներ ունենա։ Պատմագիտության խնդիրը դա պետք է լինի, ոչ թե սերունդներին խաբելը»։

Վահե Լոռենցը՝ որպես պատմաբան ու որպես հայ, միշտ իրեն հարց է տվել՝ ինչու՞ հազարամյակների, դարերի ընթացքում մենք այսքան նվազեցինք, փոքրացանք, հայրենիք կորցրեցինք։ Ուսումնասիրելով պատմական փաստերը՝ նա եկել է այն եզրակացության, որ պատճառն այն է, որ մենք սեփական պատմությանը վերաբերվում ենք ոչ թե որպես դաս, այլ՝ որպես հեքիաթ։

«Տարածված է, որ հայերս ըմբոստ ազգ ենք, շարունակ պայքարել ենք և այլն։ Բայց ես հայտարարում եմ ու ամեն ասածիս տակ պատրաստ եմ ստորագրել, որ 4-րդ դարից սկսած, մինչև Արցախյան պատերազմ, բացառությամբ Զաքարյանների տիրակալության 20 տարին, շուրջ 1500 տարի մենք համազգային պայքար չենք մղել։ Այո, եղել են տեղային, լոկալ ելույթներ, բայց դա չի եղել պետականության վերականգնման համազգային պատերազմ»։

Ավելին, պատմաբանի խոսքով՝ ամբողջ 19-րդ դարում եվրոպական տարբեր երկրներ Թուրքիայի դեմ շարունակ ազգային ազատագրական պայքար են  մղել հանուն ազգային պետության ստեղծման։ «Մինչդեռ մեր ազգային օրակարգում եղել է զուտ Թուրքիայի տիրապետումից դուրս գալն ու Ռուսաստանի տիրապետության տակ մտնելը։ Հիմքում դրված չի եղել ազգային պետականության ստեղծման խնդիրը»։

Ինչ վերաբերում է 1918 թվականին Առաջին Հանրապետության ստեղծմանը, ապա այս մասին պատմաբանը կանդրադառնա իր հաջորդ գրքում, որտեղ կներկայացնի այն սխալներն ու բացթողումները, որոնց պատճառով մենք կորցրեցին մեր ձեռք բերածը։ «Անգամ 1918 թվականի մայիսյան հերոսամարտի օրերին մենք քաղաքական օրակարգում ազգային անկախ պետություն ունենալու գաղափար չենք ունեցել»,-նշում է նա։

Հաջորդ գրքում անդրադառնալու է նաև Հայոց ցեղասպանությանը՝ կրկին փորձելով կոտրել այն կարծրատիպերը, որոնք կապված են ցեղասպանության պատճառների ու հետևանքների հետ։ «Ես գրելու եմ այն մասին, որ մենք մեր սխալներով մեզ պատտրաստում էինք ցեղասպանության։ Երբ Արևմուտքը Հայկական հարցը շահարկում էր սեփական շահերի համար, մենք խայծը կուլ էինք տալիս ու թիրախավորվում։ Այսօր էլ ոչինչ չի փոխվել, այսօր էլ ցեղասպանության հարցը խաղարկվում է, և մենք կրկին խայծը կուլ ենք տալիս»։

Ըստ պատմաբանի՝ պատմությունը ձևավորում է աշխարհայացք, իսկ աշխարհայացքը՝ քաղաքական կուրս։ «Մեր պետական այրերն այսօր սխալ քաղաքական կուրս են որդեգրել։ Օրինակ՝ մենք հրճվում ենք, որ Եվրոպան դռները փակում է Թուրքիայի դեմ։ Մինչդեռ, եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, դա միմիայն մեզ օգուտ կբերի»։

Ամփոփելով՝ պատմաբանն ասում է, որ այս գիրքը նախատեսված է պատմագիտական կարծրատիպերը կոտրելու և սխալները շտկելու համար։ «Իմ համոզմամբ՝ կեղծիքով մեծացած սերնդից մեծ ակնկալիք ունենալ պետք չէ, ուստի պետք է ներկայացնել իրականությունը»,-նկատում է նա։

Վահե Լոռենցը վստահ է, որ իր աշխատությունը ընթերցողների մոտ շատ հարցեր կառաջացնի։ Վստահ է նաև, որ կդառնա կոշտ քննադատության թիրախ կարծրացած տեսակետներ կրողների կողմից։  Սակայն, ձեռնարկելով այս գործը, նա մի սկզբունք է որդեգրել՝ լինել անաչառ, հենվել փաստերի վրա և հեռու լինել բոլոր իզմ-երից,  կրոնական, քաղաքական կողմնորոշումներից ու ներկայացնել պատմությունն այնպես, ինչպես կա։

«Չեմ չեմ վախենում թիրախ դառնալուց։ Վերջին 10 տարիների իմ գործունեության ընթացքում հաճախ եմ նման խնդիրների առնչվել և պատրաստ եմ բաց բանավեճի ցանկացած մարդու հետ, բայց բանավեճը պետք է լինի տրամաբանական և փաստարկված»։

«Հայաստանը 17-րդ դարից մինչև 1914 թվականը» գիրքն արդեն վաճառվում է, և ցանկացողները կարող են այն ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» գրախանութներից կամ անձամբ հեղինակից։

 

Վահե Լոռենց Հայոց պատմություն պատմագիտություն խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին