f

Անկախ

Բիլ Քլինթոնը Սպիտակ տունը Թրամփի օրոք համարել է քաոսի էպիկենտրոն


ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը (1993-2001 թթ.) կարծում է, որ Սպիտակ տունն իր ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի օրոք վերածվել է քաոսի էպիկենտրոնի: Նախկին նախագահն իր տեսլականը ներկայացրել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում, որը ընթանում է վիրտուալ ձևաչափով Միլուոկիում (Վիսկոնսինի նահանգ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քլինթոնը հանրապետական Դոնալդ Թրամփի հախագահությունը համեմատել է քաոսի հետ՝ մեղադրելով նրան պետությունը հետևողականորեն կառավարելու անկարողության համար: «Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մենք [ԱՄՆ] առաջնորդ դիրք ենք գրավում աշխարհում: Բայց մենք միակ խոշոր արդյունաբերական առումով զարգացած տնտեսությունն ենք, որտեղ գործազրկության մակարդակը եռապատկվել է: Նման ժամանակ Օվալ կաբինետը [Սպիտակ տան] պետք է հրամանատարական կենտրոն դառնա: Դրա փոխարեն այն մրրիկի էպիկենտրոն է դարձել»,- ասել է Քլինտոնը:

Նա առանձին անդրադարձել է Թրամփի վարչակազմի գործունեությանը համավարակի դեմ պայքարում՝ հիշեցնելով, որ մահվան դեպքերի թիվն ԱՄՆ-ում սրընթաց մոտենում է 200 հազարին, գործազուրկների և սնանկացած փոքր և միջին ձեռնարկությունների թիվն աճում է: «Ինչպե՞ս արձագանքեց Դոնալդ Թրամփը: Նա սկզբում հայտարարեց, որ վիրուսը հսկողության տակ է առնվել և շուտով կանհետանա: Երբ դա տեղի չունեցավ, նա ամեն օր հեռուստացույցով պարծենում էր իր հաջողություններով, թեպետ գիտնականները սպասում էին, որ մեզ ներկայացնեն կենսականորեն կարևոր տեղեկատվություն: Երբ նրան  դուր չեկան փորձագետների խորհուրդները, նա պարզապես անտեսեց նրանց»,- վրդովվել է Քլինթոնը:

Ինչպես թղթե տնակ

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի բնակչությունը Երկրի բնակչության 4 տոկոսն է կազմում և կորոնավիրուսով վարակման դեպքերով՝ 25 տոկոսն աշխարհում: «Դուք ճիշտ մարդ եք ընտրել, եթե ձեզ պետք է նախագահ, որն իր աշխատանքն է համարում ժամեր շարունակ հեռուստացույց նայելը և մարդկանց անվանարկելը սոցիալական ցանցերում: Ժխտել, ուշադրությունը շեղել և նվաստացնել. նման մոտեցումը գերազանց գործում է, երբ ջանում են զվարճացնել և սադրել: Բայց իրական ճգնաժամի դեպքում նման մոտեցումը փլվում է թղթե տնակի պես»,- զգուշացրել է նախկին նախագահը:

Քլինթոնի տեսակետով՝ Թրամփի մեջ միայն մի բան է անփոփոխ՝ «իր պատասխանատվությունը չընդունելու և մեղքն ուրիշի վրա բարդելու վճռականությունը»: Դեմոկրատների թեկնածուն, նրա համոզմամբ, միանգամայն ուրիշ նախագահ է լինելու. «Պրագմատիկ, վստահված աշխատանքը կատարող տղա: Պարտքը կատարող մարդ, որը ստանձնում է պատասխանատվությունը, մեղքն ուրիշներին չի վերագրում, կենտրոնացած է, նպատակասլաց, միավորում է և պառակտում չի մտցնում»:

«Մեր ընտրությունը Ջո Բայդենն է»,- հայտարարել է Քլինտոնը: Նա հիշեցրել է, որ նախագահ Բարաք Օբամայի և Բայդենի օրոք զբաղվածությունը ԱՄՆ-ում վեց տարի շարունակ աճել է: Թրամփի վերընտրվելու դեպքում Ամերիկային սպասում է «մեղադրանքների, զրպարտանքների, նվաստացումների ևս չորս տարի»,- վստահեցրել է Քլինթոնը:

 

Աշխարհում ԱՄՆ նախագահական ընտրություններ Բիլ Քլինթոն

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին