f

Անկախ

Նշիկներ.հեռացնե՞լ, թե ոչ


 «Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների (ԼՕՌ ) ծառայությունը մեծ հաջողությամբ իրականացնում է  փոքրերի ու մեծահասակների բարձրակարգ վիրաբուժական ու թերապևտիկ բուժում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանին դիմող յուրաքանչյուր բուժայցելու ստանում է լիարժեք ու արդյունավետ բուժօգնություն, արժանանում սրտացավ ու բարեհամբույր վերաբերմունքի։ Այստեղ աշխատում  են, որ Դուք լավ լսեք և ազատ շնչեք։

 

Չկարողանալ քթով ազատ շնչել, նշանակում է ապրել կիսով չափ․ կորցնել աշխարհի հոտերն ու համերն զգալու հնարավորությունը։ Դժվարացած շնչառության պատճառ կարող են լինել տարբեր սուր շնչառական հիվանդությունները (ՍՇՀ), հայմորիտները, քթի պոլիպները։ Կորոնավիրուսը ստիպեց, որ բոլորս անգիր անենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններն ու դրանց բուժման մեթոդները։ Բայց քիթ-կոկորդի այլ հիվանդություններ ևս, որոնք իրենց ախտանշաններով նման են  ՍՇՀ-ներին ու պակաս վտանգավոր չեն։ Այդպիսին են հայմորիտները։ Հայմորիտը հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է, որը առաջանում է վիրուսային սուր շնչառական հիվանդությունների, խեցիների մեծացման, միջնապատի ծռվածության, ալերգիկ ռինիտների կամ պոլիպոզների պատճառով։ Հայմորիտի ժամանակ փակվում է հայմորյան խոռոչների արտահոսքը, արտադրությունը կուտակվում է խոռոչներում, վերածվում թարախի, առաջացնում բորբոքում։ Գանգատները լինում են նաև ուժեղ ցավեր այտոսկրերի ու ճակատի շրջանում, որոնք ուժեղանում են կռանալիս, թարախի հոտ քթից ու քթի փակվածություն։ Բժիշկ Ղարիբյանի խորհուրդն է՝ ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել ու հնարավորինս շուտ դիմել բժշկի․«Ժամանակին չբուժված հայմորիտը կրկնակի բարդությունների պատճառ է դառնում ախտահարելով աչքերը, ականջները, բացասական ազդում տեսողության ու լսողության վրա։ Ավելի վատթար դեպքերում այն կարող է առաջացնել մենինգիտ»։

Ամեն դեպքում եթե մարդը սկսել է ոչ լիարժեք շնչել, պետք է դիմի ԼՕՌ բժշկի՝ լիարժեք ու վերջնական բուժում ստանալու համար։ Ազատ շնչառությանը կարող են խանգարել նաև պոլիպները և ադենոիդները։ Պոլիպները լորձաթաղանթի գերաճ են, որոնք առաջանում են հիմնականում էթմոիդալ խորշիկներում, և ուղեկցվում են ալերգիկ ռինիտներով և բուժվում են էնդոսկոպիկ միջամտությամբ, որից հետո պացիենտը 6 ամիս գտնվում է ԼՕՌ բժշկի հսկողության ներքո։ Իսկ ադենոիդները, որ ժողովուրդի մեջ հայտնի են որպես քթի միս, կարող են խանգարել ազատ ծնչել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Դ․ Ղարիբյանին իր բազմամյա պրակտիկայի ընթացքում բավական հաճախ այդ խնդրով դիմել են հենց մեծահասակներ․ «Մարդիկ երկար ժամանակ տանջվել են՝ կրելով վատ շնչառության  բացասական հետևանքները, առանց կասկածելու, որ ադենոիդ ունեն։ Եվ բուժումից հետո զգալիորեն բարելավել են իրենք կյանքի որակը․ երբ սկսում ես ավելի ազատ շնչել, կյանքն ու աշխարհն էլ ավելի ազատ ու սրտաբաց ես ընդունում»։ Երեխաների դեպքում ադենոիդի հեռացումն էլ ավելի ակնհայտ դրական ազդեցություն է թողնում նրանց օրգանիզմի, անգամ առաջադիմության վրա, երեխան դառնում է ավելի կայտառ և կենտրոնացած։ Նույն դրական փոփոխությունը ծնողները նկատում են նաև նշիկների հեռացումից հետո։ Նշիկները հեռացնում են նաև մեծահասակները, բայց թե մեծերի, թե փոքրերի նշիկների հեռացումը պետք է ունենա ցուցումներ, որոնք կարող է տալ միայն փորձառու բժիշկը․ «Եթե առկա է նշագեղձերի վիրուսային կամ հազվադեպ նաև բակտերիալ քրոնիկ բորբոքում (տոնզիլիտ), երեխան հաճախ է հիվանդանում անգինայով (երեխաները՝ տարեկան 7-ից ավելի անգամ, պատանիներն ու երիտասարդները՝ 5 անգամ, միջին տարիքի մարդիկ՝ 3 անգամ), նշագեղձերը այնքան են մեծացել, որ փակել են կոկորդի լուսանցքը, քմային աղեղների և նշիկների միջև առաջացել են կպումներ, սեղմելիս երևում է թարախի ձևափոխված արտադրություն և քսուքային հետազոտությունը ցույց  է տալիս ստրեպտոկոկ, ապա պետք է նշիկները հեռացնել»։

 Երեխաների նշագեղձերը կարելի է հեռացնել 4 տարեկանից, իսկ մեծահասակներինը՝ մինչև 63 տարեկանը։ Նշիկների հեռացման առաջին ցուցումը, ինչպես տեսանք նշիկաբորբն է՝ տոնզիլիտը։ Տոնզիլիտը բացասական է ազդում մարդու օրգանիզմի վրա, այդ ազդեցությունը բժիշկ Ղարիբյանը տպավորիչ բնութագրում է այսպես․ «Այն կրծում է սիրտը, լիզում հոդերը․ քրոնիկ նշիկաբորբը հաճախ մեծահասակների սիրտանոթային և հոդային տարբեր խնդիների առաջացման պատճառ է դառնում։ Բացի այդ տոնզիլիտը հաճախակի անգինաների պատճառ է, դա էլ իր հերթին կարող է ախտահարել տարբեր օրգան համակարգեր, ու ավելի մեծ վնաս հասցնել օրգանիզմին։ Հիմա մարդիկ ավելի տեղեկացված են, ու թույլ չեն տալիս, որ հիվանդությունը հանգեցնի հոդերի ախտահարման, գիտակցում են բարդությունների հավանականությունը ու ավելի վաղ են դիմում մեզ»։

Ընդհանրապես բժիշկ Ղարիբյանը հորդորում է անհանգստացնող գանգատներ լինելու դեպքում մասնագետի դիմել հնարավորինս վաղ, ու ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։  

 

Առողջապահական համակարգ /Mednews.am/

Արայիկ Ղարիբյան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին