f

Անկախ

Մինչ ցուցարարները պայքարում են՝ հեռացնելու Լուկաշենկոյին, նախագահի ընդդիմադիր թեկնածուն Լիտվայից մարդկանց իրենց խնայելու կոչեր է անում


Բելառուսում ցույցերը գնալով թափ են հավաքում, համազգային գործադուլի կոչեր են հնչում, արդեն իսկ մեկ մարդ զոհվել է ոստիկանության հետ բախումներում։ Լուկաշենկոյի մրցակիցը, սակայն, կարծում է, որ մարդկային որևէ կյանք չարժի այն ամենը, ինչ տեղի է ունենում։

Կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկու օր է, Բելառուսում  ցույցերը չեն դադարում։ Ավելին, ցույցերը գնալով ավելի ագրեսիվ  բնույթ են կրում, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներն  էլ ավելի ու ավելի արյունալի են դառնում։  Արդեն կա մեկ զոհ։ Հազարավոր մարդիկ են ոստիկանների կողմից բերման ենթարկվել։

Ցուցարարները չեն ընդունում  ընտրությունների արդյուքները, ըստ որի քվեների 80 տոկոսից ավելին  ստացել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որն արդեն 26 տարի է, երկրի ղեկին է։ Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխոնովան ստացել է քվեների 10 տոկոսը։  Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 6 տոկոսը։

Նախագահական ընտրությունների արդյունքները չի ընդունում նաև ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխոնովսկայան։ Նրա նախընտրական շտաբից հայտարարել են, որ տիրապետում են 250 ընտրատեղամասերի արդյունքներին, որի համաձայն Տիխոնովսկայան առաջատարն է։ Նրանք պնդում են, որ իրենց ունեցած և պաշտոնական արձանագրությունները  տարբերվում են։

Ցույցերի երկրորդ օրը, սակայն, Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխոնովսկայան ապաստանել է Լիտվայում։

Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը  Թվիթերի իր հաշվում գրել է․ «Սվետլանա Տիխոնովսկայան  անվտանգության մեջ է։ Նա գտնվում է Լիտվայում»։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նրան  իր կամքին հակառակ պահում են Բելառուսի ԿԸՀ-ում։ Լուրը, սակայն, հետագայում հերքվեց։

Ինքը, Տիխոնովսկայան հանրությանը դիմել է վիդեուղերձով։ «Գիտեք, կարծում էի,որ այս քարոզարշավը ինձ պնդացրել  և այնքան ուժ է տվել, որ կդիմանամ ամեն ինչի։ Սակայն, ըստ ամենայնի, ես այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որպիսին էի սկզբում»,- ասում է նա՝ հավելելով, որ իր համար շատ ծանր որոշում է կայացրել։

«Ես գիտեմ, որ շատերն ինձ կհասկանան, շատերը կքննադատեն, իսկ ոմանք էլ կատեն։ Բայց, իմացեք,Աստված չանի, որ հայտնվեք այնպիսի ընտրության առջև, ինչպես ես։

Մարդիկ, խնդրում եմ, խնայեք ձեզ, որևէ մեկ կյանքը  չարժի այն, ինչ հիմա տեղի է ունենում։ Երեխաները կյանքում  ամենակարևորն են»,- ասել է նա։

 

Միջազգային արձագանքը

Մինչ  արևելյան գործընկերները, այդ թվում և Հայաստանը,  հապշտապ շնորհավորել են Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակի առթիվ, արևմտյան գործընկերները քննադատական դիրքորոշում են ընդունում։

ԵՄ-ն քննադատել է տեղի ունեցած ընտրությունները և Լուկաշենկոյին կոչ արել վերահաշվարկել քվեները։ Իսկ ահա Լեհաստանը փորձում է ԵՄ արտահերթ նիստ հրավիրել։

ԵՄ մի քանի երկրներ էլ հայտարարել են, որ զանգվածային խախտումների վերաբերյալ կասկածներ ունեն։ Եվ իրենց հետագա դիրքորոշումը պայմանավորված է լինելու նրանով, թե ինչպես Բելառուսի իշխանությունները կարձագանքեն ընթացող ցույցերին։

Բացառված չէ, որ Բելառուսի  կամ նրա որոշ քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։ Համենայնդեպս, լեհական իշխանություններն այս հարցում վճռական են տրամադրված։

Լուկաշենկոն, անդրադառնալով տեղի ունեցող ցույցերին, ցուցարարներին «ոչխարներ» է անվանել՝ հայտարարելով, որ նրանց կառավարումեն արտաքին ուժերը։

«Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից զանգեր են եղել, որով  կառավարել են, ներողություն իհարկե, մեր ոչխարներին։ Նրանք չեն հասկանում, թե ինչ են անում և նրանց արդեն սկսում են կառավարել»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է, Բելառուսում ինտերնետ չկա։  Իսկ բելառուսական կայքերը հասանելի չեն նաև այդ երկրի սահմաններից դուրս։ Բացատրությունը մեկն է՝ Բելառուսի իշխանությունները պարտադրում են, որ այդ երկրում գործող բոլոր կայքերի հոսթինգը իրենց երկրում գտնվի։ Իսկ ահա սոցիալական ցանցերի էջերը և տելեգրամ ալիքները, որոնք դուրս են բելառուսական իշխանությունների հսկողությունից, շարունակում են հասանելի լինել այդ երկրի սահմաններից դուրս՝ ինֆորմացիա ապահովելով տեղի ունեցողի վերաբերյալ։

 

 

Բելառուս Ալեքսանդր Լուկաշենկո նախագահական ընտրություններ խմբագրի ընտրանի

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին