f

Անկախ

Մեր ու այլոց համավարակային առաջին կիսամյակը


 

Այս օրերին տնտեսական տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Պատճառը համավարակն է: Կամ ավելի ստույգ՝ համավարակի ազդեցությունը տնտեսության վրա: Ինչպես նաև այն, որ այս օրերին հրապարակվում է, թե երկրորդ եռամսյակում որ երկրի վրա ինչ ազդեցություն է թողել (և թողնում) նոր կորոնավիրուսը:

ԵՄ վիճակագրության գրասենյակն, օրինակ, հայտարարել է անդամ երկրների տնտեսության 14.4 տոկոսանոց անկման մասին: Երկրորդ եռամսյակում ամենամեծ անկումն արձանագրել է Իսպանիան՝ 18.5 տոկոս: Իսկ ԵՄ առաջամարտիկ (ամենախոշոր տնտեսությունն ունեցող) Գերմանիայում անկումը 10.1 տոկոս է: Երկրորդ խոշոր՝ ֆրանսիական տնտեսության ռեցեսիան 13.8 տոկոս է:

Հասկանալի է, որ մեզ ավելի հետաքրքիր է մեր ու տարածաշրջանային վիճակագրությունը: Առաջին ամփոփ տեղեկությունը, ինչպես միշտ, հրապարակել է Վրաստանը: Այս տարվա առաջին եռամսյակի 5.5 տոկոսանոց ՀՆԱ անկման ցուցանիշը երկրորդ եռամսյակում 12.6 տոկոս է: 2020թ․ հունիսը նախորդ հունիսի նկատմամբ 7.7 տոկոս է: Տնտեսության իրական հատվածում չի կրճատվել միայն հանքահումքային արդյունաբերությունը (այս ոլորտը մեր երկրում նույնիսկ աճ է արձանագրել) և «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարումը և վերամշակումը»: Սրան զուգահեռ, ի տարբերություն մեր երկրի, Վրաստանում բարձր ինֆլյացիա է գրանցվել՝ 5.7 տոկոս: Հատկապես բարձր է պարենի ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 11.5 տոկոս: Ալկոհոլային խմիչքներինը 9 տոկոս է, տրանսպորտինը՝ 9.3 տոկոս: Ասիական զարգացման բանկի վրացական գրասենյակի պատասխանատուն հայտարարել է, որ մեր հարևան երկրի զբոսաշրջության ոլորտում անկումն առնվազն 60 տոկոս է: Եւ, որ հարկավոր է նոր կրթական ու վերապատրաստման ծրագրեր սկսել՝ փորձելով օգնել այդ ոլորտում ներգրավված տնային տնտեսություններին: Ընդգծման արժանի ևս երկու տեղեկատվություն կա: Lufthansa-ն օգոստոսի 3-ից սկսել է թռիչքները դեպի Վրաստան: Մյունխեն-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ շաբաթական երկուական թռիչք է լինելու: Գերմանիան մի տեսակ առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր հարևանների հանդեպ: 170 մլն եվրո արտոնյալ վարկ տրամադրելու և 28.5 մլն եվրո դրամաշնորհ նվիրելու փաստն այլ բառերով չես բնութագրի: Հատկապես, որ այդորակ գործարքների ընդհանուր ծավալն արդեն գերազանցում է 1 մլրդ եվրոյի ցուցանիշը:

Իսկ մեր մյուս հարևանի՝ Ադրբեջանի տնտեսական տեղեկատվությունը համարյա բովանդակազուրկ է: Ինչպես միշտ: Որևէ բան հասկանալու համար հարկավոր է «ոգեկոչել» տողատակ ընթերցելու խորհրդային հմտությունը: Տնտեսության ռեցեսիայի կոնկրետ թվեր առայժմ չկան: Բայց այդ մասին որոշակի պատկերացում կարելի է կազմել տարադրամի կուրսից (աճից) և այն փաստից, որ երկրի ամենահարուստ՝ Նավթային հիմնադրամը 47 տոկոսով ավելի շատ է տարադրամ վաճառել: Առաջին կիսամյակի համար նշվում էր, որ վաճառվել է 4.5 մլրդ դոլար: Իսկ հիմա մանրամասնում են, որ այս հունիսին նախորդի համեմատ 18,5 տոկոսով ավելի շատ դոլար է վաճառվել: Այս երկրի պետական պարտքը անցած տարեվերջին ՀՆԱ-ի 18.9 տոկոսի չափ էր հայտարարված: Իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 20.7 տոկոս: Երկրորդ եռամսյակի ցուցանիշն արդեն 24.5 տոկոս է: Օգոստոսի 3-ին Բաքվի մետրոն փակ էր (համավարակի դեմ պայքարի շրջանակներում): Իսկ ավտոբուս «խցկվել» հնարավոր չէր (բառացի թարգմանություն է): Բայց մամուլը նաև գրում էր, որ բազմաթիվ նախարարների մասնակցությամբ երկրի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում քննարկվում է 2020թ․ պետբյուջեի վերանայման հարցը: Քննարկման թեմաները մանրամասնած չեն: Փոխարենը կա տեղեկատվություն այն մասին, որ թոշակներն ու սոցիալական հատկացում-վճարները չեն նվազեցվի: Հետևաբար կարելի է ենթադրել, որ խորհրդարանում քննարկում են բյուջեի դեֆիցիտի ավելացման և բուն բյուջեի ծախսերի կրճատման հնարավորության հարցերը:

Իսկ մեր մասին ասենք՝ տնտեսության առաջին կիսամյակի մակրոտնտեսական թվերի նախնական տվյալներն են դեռ հրապարակվել: Ամփոփ ու ընդարձակ հաշվետվությունը կլինի օգոստոսի 5-ին: Կլինի ու կարելի կլինի համեմատել:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Արա Գալոյան տնտեսություն նոր կորոնավիրուս

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին