Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր չէ վտանգել ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու պլանը: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնել է վարչապետի գրասենյակը:
Նեթանյահուի խոսքերով՝ իրեն և Թրամփին հաջողվել է «պատմություն կերտել»:
«Դա ճանաչում է, գլխավորն այն է, ինչին մենք հասել ենք, ինչին մենք հասել ենք համատեղ աշխատանքի արդյունքում: Մենք չենք ցանկանում դա վտանգել, մենք աշխատում ենք պատասխանատվությամբ, խելամտորեն... Մենք կավարտենք աշխատանքը», - հայտարարել է Նեթանյահուն Իսրայելի կառավարության նիստի բացման շրջանակներում:
Հունվարին Թրամփը հրապարակեց «դարի գործարք», որի համաձայն՝ Երուսաղեմը դառնում է հրեական պետության անբաժանելի մայրաքաղաքը, ընդ որում՝ Պաղեստինի մայրաքաղաքը ստեղծվելու է Արևելյան Երուսաղեմում: