f

Անկախ

Մոնթե Մելքոնյանի այդ երազանքը մեր ժողովուրդը կիրականացնի


Երբ սկսվեց Մարտակերտի գործողությունը, միաժամանակ հարձակում ձեռնարկվեց տարբեր ռազմաճակատներում: Գործերը լավագույն վիճակում էին Մոնթեի ղեկավարած ճակատում. նա առաջ էր մղվում: Ու հանկարծ՝ զանգ, զեկուցեցին, որ Մոնթեն զոհվել է...

Միանգամից երկու զգացում համակեց ինձ՝ սուր ցավ և զայրույթ: Մոնթեն իրավունք չուներ իրեն փամփուշտի զոհ դարձնելու, զոհվելու: Իսկ ռազմաճակատը նրա կորստով տուժելու էր:

Եվ տուժեց: Մերոնք այդ օրը նահանջեցին: Այդ մեկ զորավարի մահն այդքան մեծ հետք թողեց իրադարձությունների վրա:

Զայրույթն, իհարկե, միանգամից անցավ, բայց ցավը մնաց, և երևի մինչև կյանքի վերջ ես, իմ ընկերներն ու բարեկամները տանենք այդ ցավը: Մոնթե Մելքոնյանը քաջ զինվոր էր,չնայած խիզախ զինվորներ շատ ունենք: Մոնթե Մելքոնյանը գրագետ հրամանատար էր,չնայած գրագետ հրամանատարներ շատ ունենք: Մոնթե Մելքոնյանը յուրահատուկ,հազվագյուտ մարդ էր, որի նմանն Աստված ամեն սերնդում մի քանիսն է ստեղծում: Ամեն հայի հոգու մեջ ինչ-որ չափով ազգային երազանք, ազգին նվիրվելու ձգտում կա: Նա կարող է ամբողջ կյանքն ապրել, ու այդ երակը չբացվի, ինքը չիմանա դրա գոյության մասին: Բայց սկսում է պատերազմը, նրանք հայտնվում են ռազմաճակատում, հերոսություն են գործում:

Բայց Մոնթեն նրանցից չէր, Մոնթեն ավելին էր: Նա այն ջահն էր, որը լուսավորում ու ի հայտ էր բերում մյուսների թաքնված լույսը: Եվ եթե մի ազգ 2-3 սերունդ զուրկ լինի նման ջահերից, այդ ազգը դատապարտված է մահվան: Մեծ ջահ կորցրեցինք: Ու զարմանալի էր, որ արևմուտքից եկած այդ տղան, որն իր կյանքը վառելով՝ մատուցում էր հայրենիքին, մերվեց մեր շրջապատին: Ասեմ, որ նույնիսկ գյուղացու խորամանկություն էր ձեռք բերել: Քելբաջարի գործողությունից հետո բարդ քաղաքական իրավիճակ էր ստեղծվել: Մի կողմից՝ զորքը շատ ոգևորված էր, և ուզում էր առաջ գնալ, մյուս կողմից՝ քաղաքական նկատառումները թույլ չէին տալիս: Միակ ուղղությունը, որով իմաստ ուներ առաջ գնալ, Մարտակերտի ուղղությունն էր:

Մյուսներով իրավունք չունեինք գնալ, դեռ աշխարհը կանգնել, պահանջում էր, որ զորքը հանեինք Քելբաջարից: Իմ ու Մոնթեի վերջին հանդիպումը եղավ դա: Մոնթեն եկավ ինձ մոտ,ասաց՝ պրն. նախարար, մեր տղաներն ուզում են գրավել Ղուբաթլին, ես կտրականապես դեմ եմ, շատ լավ պատկերացնում եմ քաղաքական իրավիճակը: Փաստեր ներկայացրեց, բայց նաև հայտնեց, որ Լաչինի վիճակը պետք է լավացնել: Մի քիչ առաջ կգնանք, կանենք այս գործողությունը, այն գործողությունը, Ղուբաթլին կշրջանցենք, ամեն ինչ քաղաքական տեսակետից նորմալ կլինի: Սենյակումս հավաքված զինվորները միանգամից ծիծաղեցին:

Կա ներքին տրամաբանություն, երբ A քայլն անում ես, B քայլն անում ես, C-ն արդեն կարող ես և ինքդ չանել: C քայլն ինքնաբերաբար Ղուբաթլիի գրավումն էր: Մոնթեն իր խորամանկության միջոցով ուզում էր անցկացնել դա, ինձանից էլ նեղացած գնաց: Իսկ ես գտնում էի, որ այդ պահին քաղաքական հաշվեկշիռը բացառում էր այդ գործողությունը:

... Մեծ կորուստ ունեցանք: Մոնթե Մելքոնյանը միայն զինվոր չէր, հայրենասեր չէր, նա նաև ջահ էր: Մի մեծ ջահ մարեց: Իհարկե, հիմա փողոցներ ու դպրոցներ անվանենք Մոնթեի անունով, և պետք է անենք դա: Ողջունում եմ պաշտպանության նախարարության որոշումը, այն շատ կարևոր է: Բայց այնուամենայնիվ նրա հիշատակը պահպանելու գործում ամենակարևորը Մոնթեի ծրագրերի իրականացումն է: Նրա ծրագրերը չէին սահմանափակվում մի քանի քառակուսի մետր հող կամ մի քանի գյուղ ազատագրելով: Նրա ծրագրերն ավելի հեռուն էին գնում: Ես ասում եմ, այս պատերազմը մենք կավարտենք հաղթանակով:

Հաղթանակով նշանակում է Ղարաբաղ, որն Ադրբեջանի կազմի մեջ չէ: Ես համոզված եմ, որ մենք այդ հաղթանակին հասնելու ենք: Եվ Մոնթեի երազանքը՝ տեսնել աշխարհով մեկ սփռված ազգը մի հզոր պետություն, կատարվելու է: Իսկ այդ հզորությունը նաև անհատների հզորությունն է: Հզոր պետության մեջ մարդն ապրում է ազատ, հպարտ, որ այդ պետության,այդ ժողովրդի մասնիկն է:

 

Վազգեն Մանուկյանի ելույթը Մոնթե Մելքոնյան հիմնադրամի

բացման արարողությանը

Երևան, 1994թ., հուլիսի 28,

Կամերային երաժշտության տուն

 

Վազգեն Մանուկյան Մոնթե Մելքոնյան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին