f

Անկախ

COVID 19 վատագույն ցուցանիշները. Հայաստանն աշխարհում 11-րդն է, տարածաշրջանում բացարձակ առաջատարը


Երկիր մոլորակի բնակչության երկու տոկոսը վարակվել է COVID 19-ով։ 

Աշխարհում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը գերազանցել են 15 մլն-ը։

Հուլիսի 23-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,5 մլն է, մահերի թիվը գերազանցում է 632 հազարը, ապաքինվածների թիվը 9,4 մլն է։

Ցավոք, Հայաստանը շարունակում է առաջատարների թվում լինել 1 մլն-ին բաժին ընկնող վարակվածների թվով։ Մինչդեռ նույնը չի կարելի ասել 1 մլն-ին բաժին ընկնող թեստավորումների թվով։

Եթե ավելի վաղ նոր կորոնավիրուսի վարակվածության դեպքերով առաջատարի դիրքի համար մրցում էին մի շարք արաբական երկրներ, մի քանի կղզի պետություններ և Հայաստանը, ապա այժմ մրցապայքարի մեջ են մտել նաև մի շարք լատինաամերիկյան երկրներ։

Ըստ worldometers կայքի աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած երկրների առաջատարների աղյուսակը հետևյալ պատկերն ունի (ներկայացված են 1 մլն բնակչությանը բաժին ընկնող թվերը)․

Կատար- 38551,

Ֆրանսիական Գվիանա-23015,

Բահրեյն- 22084,

Սան Մարինո- 20598,

Չիլի- 17712,

Վատիկան- 14981,

Քուվեյթ-14476,

Օման- 14208,

Պանամա-12946,

ԱՄՆ-12465,

Հայաստան 12202,

Պերու 11108:

Առաջատարների ցուցանիշները դիտարկելիս պարզ է դառնում, որ Կատարը, կարծես, հաղթահարել է հիվանդացության պիկը։ Եթե մայիսին Կատարում օրական հաստատվում էր հիվանդացության մինչև 2355 դեպք, հունիսին՝1900 դեպք, ապա հուլիսին այդ թիվն իջել է մինչև 393։ Ի դեպ, Կատարը բնակչության թեստավորումների թվով աշխարհում առաջատարներից է։

Արաբական երկրներից Բահրեյնում, Օմանում և Քուվեյթում  պատկերը նման է Հայաստանյան իրավիճակին․հիվանդացության պիկը կարծես թե անցել են, սակայն օրական հիվանդացության թվերը շատ դանդաղ են նվազում կամ գրեթե չեն նվազում։

Ֆրանսիական Գվիանայում ևս համավարակային իրավիճակը դեպի կայունացում է գնում։ Եթե հունիսի ընթացքում ֆրանսիայի հարավամերիկյան  այս երկրամասում  օրական հիվանդացության  մինչև 355 դեպք էր արձանագրվում, ապա հուլիսի ընթացքում դեպքերը նվազել են մինչև 32։

Եթե Վատիկանում իրավիճակը դեռ մայիսին է վերահսկողության տակ անցել և այլևս հիվանդացության դեպքեր չեն արձանագրվում ապա Սան Մարինոն այդ ցուցանիշին հիմա է մոտ․ այստեղ  հուլիսի ընթացքում ընդամենը 1 դեպք է արձանագրվել։

Լատինաամերիկյան երկրներից Չիլին և Պերուն թվում է, թե հաղթահարել են հիվանդացության պիկը, այստեղ օրական արձանագրվող ցուցանիշները մի պահ նվազել են և որոշակի կայուն մակարդակի վրա մնացել, իսկ Պանամայում վիրուսը հուլիսի  ընթացքում է մեծ թափ հավաքել։

ԱՄՆ-ում համավարակի ողջ ընթացքում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են հուլիսի ընթացքում։

Իսկ ահա տարածաշրջանում Հայաստանը թե հիվանդացության, թե մահացության ցուցանիշներով բացարձակ առաջատար է։

Հիվանդացության ցուցանիշներն ըստ 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի․

Հայաստան-12202,

Ռուսաստան-5448,

Իրան-3379,

Ադրբեջան-2857,

Թուրքիա-2646,

Վրաստան-272։

Մահացության  ցուցանիշներն ըստ 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի․

Հայաստան-232,

Իրան-179,

Ռուսաստան-88,

Թուրքիա-66,

Ադրբեջան-39,

Վրաստան-4։

Իսկ ահա 1 մլն բնակչությանը բաժին ընկնող թեստավորումների թվով Հայաստանը վերջիններից է ՝ զիջելով միայն Իրանին և Վրաստանին։

Ռուսաստան-178164,

Ադրբեջան-64940,

Թուրքիա- 52688,

Հայաստան-51248,

Վրաստան-46918,

Իրան-26818։

 

 

 

 

 

 

 

նոր կորոնավիրուս covid19

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին