f

Անկախ

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը «News.am» լրատվական գործակալությանը


Հարց. Պարոն դեսպան, ներկայումս քանի՞  ՀՀ քաղաքացի է բնակվում Չինաստանում, իրենցից քանի՞սն են կապ հաստատել դեսպանության հետ, արդյո՞ք ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվել են հատուկ հարցեր, և արդյո՞ք հնարավոր է եղել դրանց լուծում տալ:

Պատասխան. Ներկայումս ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն՝ իրենց տվյալներն ուղարկելու դեսպանության հորդորին արձագանքել է շուրջ 470 քաղաքացի, որոնց մի մասը վերջին օրերին Հայաստան է վերադարձել: Սակայն, մեր կարծիքով, դա չի արտացոլում ամբողջական պատկերը, քանի որ կան քաղաքացիներ, որոնք դեսպանության հայտարարությանը չեն արձագանքել: Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացվել է, մեծ թվով ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ վերադարձել են Հայաստան: Այսպես, համաձայն մեր նախնական հաշվարկների՝ հունվարի 25-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան է վերադարձել  214 ՀՀ քաղաքացի: Նշենք, որ առ այսօր շարունակում ենք ստանալ լրացուցիչ տեղեկություններ ՀՀ քաղաքացիներից, որոնք լրացվում են դեսպանության համապատասխան տվյալների բազայում:

Մեր քաղաքացիներից դեսպանությունում որևէ հարցով ստացված դիմում (հիմնականում դիմում են էլեկտրոնային կապի միջոցով) երբևէ անարձագանք չի մնում: Բնականաբար, այս պահին դիմումների մեծ մասը վերաբերվում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա իրավիճակին, և յուրաքանչյուր դեպքում դեսպանությունը փորձում է իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն տրամադրել և տալ հարցի լուծում, այդ թվում՝ ՉԺՀ իշխանությունների հետ համագործակցության շրջանակներում:

Հարց․Նման մեծ պետությունում ինչպե՞ս է դեսպանությունը կապ ապահովում ՀՀ քաղաքացիների հետ: Արդյո՞ք առկա են բարդություններ: Ինչպե՞ս է պահպանվում կապը:

Պատասխան. Իրավացի եք, նման մեծ երկրի պայմաններում դեսպանություն են այցելում հիմնականում Պեկինում բնակվող ՀՀ  քաղաքացիները, իսկ այլ քաղաքներում բնակվող քաղաքացիների հետ կապն ապահովվում է հեռախոսի, էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև օգտագործվում են սոցիալական ցանցերի և բջջային հավելվածների հարթակները, որտեղ գրանցված են ՉԺՀ-ում բնակվող հայերը, ինչպես նաև դեսպանության դիվանագետները:

Սկզբունքորեն որևէ խնդիրներ կապի ապահովման հարցում չկան, բացառությամբ կայուն հեռախոսակապի բարդություններին առնչվող մի քանի քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների, որոնք լուծվել են:

Հարց․ Օրերս քաղաքացիներից մեկի կողմից հրապարակում եղավ, որ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին չի ներկայացրել հստակ քայլերի դիմելու հորդոր, այլ նշել է, որ քաղաքացիները պետք է իրենք որոշենք իրենց հետագա քայլերը: Արդյոք ինչ հորդորներ են ներկայացվել ՀՀ քաղաքացիներին և ինչի մասին է խոսքը:

Պատասխան. Ինչպես նշվեց, վերջին օրերին ստացված դիմումները և հարցադրումները կապված էին ստեղծված իրավիճակի հետ: Հարկ է նշել, որ իրավիճակը փոխվում է ոչ թե ամեն օր, այլ գրեթե ամեն ժամ: Այս իրավիճակում դեսպանությանը դիմած քաղաքացիների շրջանում տարակարծություն կա. նրանցից ոմանք ցանկություն են հայտնում մեկնելու Չինաստանից, մյուսները հստակ նշում են, որ իրենց ապահով են զգում Չինաստանում ներկա բնակության վայրում և կարծիք հայտնում, որ ամենամեծ ռիսկերը պարունակում է հենց տեղափոխվելու գործընթացը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացուն մանրամասն բացատրվում է ներկա իրավիճակը, սակայն, որևէ մեկին դեսպանությունը չի կարող պարտադրել ընդունել այս կամ այն որոշումը: Նշեմ նաև, որ ներկայումս որևէ պետություն չի իրականացնում իր քաղաքացիների տարհանում Չինաստանից՝ բացառությամբ Հուբեյ նահանգի:

Հարց․ Արդյո՞ք հայերի մեջ կան կորոնավիրուսով վարակվածներ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հայաստան տեղափոխվող քաղաքացիների՝ կարանտինում պահելու ուղղությամբ:

Պատասխան. Ներկա պահին դեսպանությունը տեղեկություններ չի ստացել Չինաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպքերի մասին: Վստա՛հ եղեք, որ նման դեպքում դեսպանությունը անմիջապես կտեղեցկացվեր, մանավանդ, որ օտաերկրացիների վարակման դեպքերը գտնվում են ՉԺՀ իշխանությունների հատուկ ուշադրության ներքո: Հայաստանում Չինաստանից տեղափոխված քաղաքացիներին կարանտինում պահելու մասին հարցով կարծում եմ առավել նպատակահարմար է դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը: Եթե չեմ սխալվում, այս հարցով արդեն նախարարությունից արձագանք եղել է:

Հարց․ Արդյոք ՀՀ քաղաքացիները ցանկանո՞ւմ են վերադառնալ Հայաստան, վերադարձի քանի  դիմում է ներկայացվել ՀՀ դեսպանություն:

Պատասխան. Դեսպանություն դիմած քաղաքացիների կարծիքներն այդ հարցի կապակցությամբ նույնպես միանշանակ չեն: Ոմանք հայտնում են, որ որևէ ցանկություն չունեն նման վիճակում վերադառնալու, ոմանք էլ նշում, որ պարտադիր վերադառնալու են Հայաստան: Ընդ որում, վերջիններիս հարցերը հիմնականում կապված են ընտրվելիք երթուղիների, ավիաընկերությունների, տարանցիկ երկրներում ստեղծված պայմանների հետ: ՀՀ քաղաքացիների մի մասը ցանկություն է հայտնել անմիջապես վերադառնալ Հայաստան:

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳՆ-ի հանձնարարությամբ դեսպանությունը համապատասխան հայտարարություն է տարածել Չինաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների շրջանում, որով հորդորում է հստակեցնել Հայաստան վերադառնալու իրենց ցանկությունը: Այսօրվա դրությամբ այդ հայտարարությանն արձագանքել է 15 ՀՀ քաղաքացի: Ստացված պատասխաններն ամփոփելուց հետո կկայացվի համապատասխան որոշում:

Հարց․ Արդյո՞ք դիտարկվում է ֆինանսական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, և արդյո՞ք  նման դիմումներ ստացվել են:

Պատասխան. Ինչ վերաբերում է քաղաքացիների ֆինանսական խնդիրներին, ապա նշեմ, որ նմանատիպ հարցեր արձանագրվել էին առաջին մի քանի օրվա ընթացքում. այդ հարցերով դիմած քաղաքացիներն արդեն վերադարձել են հայրենիք: Յուրաքանչյուր նման դիմում պահանջում է հատուկ քննարկում և մոտեցում:  

Հարց․ Օրեր առաջ  «Ուրալ ավիաուղիները»  մերժել էին տեղափոխել ՀՀ քաղաքացիներին. ինչ կասեք այս մասին, բարձրացվել է արդյոք այդ հարցը պատկան մարմինների կողմից:

Պատասխան. Այո, նման միջադեպեր արձանագրվել են: «Ուրալի ավիաուղիներ» ընկերությունը պատճառաբանել էր դա այն հանգամանքով, որ իրենք իրականացնում էին ոչ կանոնավոր չարթերային չվերթ, և ստեղծված իրավիճակը չինական կողմի պահանջն էր: Ի դեպ, խոսքը վերաբերում էր ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաև բոլոր օտարեկրյա, ներառյալ՝ Չինաստանի քաղաքացիներին: Այդ միջադեպի ընթացքում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիներին հորդորվել էր տեղում ստանալ փոխհատուցումը և անմիջապես փորձել տեղափոխվել «Աերոֆլոտի» կանոնավոր չվերթով, ինչը և արվել է: Միևնույն ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները չեն կարողացել ստանալ փոխհատուցումը, ինչի կապակցությամբ դեսպանությունը հետևողական աշխատանքներ է տարել և Ռուսաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում՝ ներկայումս նշված քաղաքացիները կարող են կարգավորել հարցը «Ուրալի ավիաուղիներ» Երևանի գրասենյակում:

Հարց. Դուք նշեցիք ՀՀ երկու քաղաքացու տարհանման մասին Ուհան քաղաքից: Արդյո՞ք կարանտինում գտնվող ՀՀ քաղաքացիները իրենք են անձամբ հոգում իրենց բժշկական ծախսերը, քանի որ գուցե նաև դա է հանդիսանում տարհանվելուց հրաժարվելու պատճառներից մեկը:

Պատասխան. Ինչպես նշել էինք մեր բազմաթիվ հաղորդագրություններում, կարանտինի հայտարարումից հետո փակ գոտում մնացել էին 11 ՀՀ քաղաքացի (այդ թվում՝ 4 հոգուց բաղկացած սիրիահայ ընտանիք, որոնցից մեկը դեռ չէր հասցրել ստանալ հայաստանյան անձնագիր): ԱԳՆ-ների և դեսպանությունների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ տարհանել Հայաստանի մեկ քաղաքացու Ղազախստան և մեկ քաղաքացու՝ դեպի Ռուսաստան: Դեսպանության բազմաթիվ հորդորներին ի պատասխան՝ մնացած քաղաքացիները կամավոր հրաժարվել են տարհանումից՝ արդեն նշված պատճառներից ելնելով:

Դեսպանությունն ամենօրյա կապի մեջ է կարանտինային գոտում մնացած քաղաքացիների հետ, և հարկ է նշել, որ վերջիններիս մոտ չկան խուճապային տրամադրություններ:

Ինչ վերաբերում է բժշկական սպասարկմանը, ապա այդ հարցը պետք է բաժանել երկու մասի: Այն քաղաքացիները, որոնք սովորում են ՉԺՀ բուհերում և ապրում են ուսանողական հանրակացարաններում, ենթարկվում են ամենօրյա բժշկական զննման, իսկ նրանց սենյակները՝ վարակազերծման: Այն քաղաքացիները, որոնք ժամանել են Չինաստան աշխատելու անհատական պայմանագրերով և բնակվում են վարձակալված բնակարաներում, հայտնել են մեզ, որ հարցման կամ զննման նպատակով շաբաթը մեկ անգամ նրանց այցելում են ՉԺՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, շենքերի ընդհանուր տարածքները ենթարկվում են ամենօրյա վարակազերծման, իսկ համատիրական շենքերի տարածքից դուրս և ներս գալու ընթացքում պարտադիր ստուգվում է ջերմությունը: Որևէ լրացուցիչ վճարումներ չեն կատարվում: Միաժամանակ սոցիալական հարթակներում ստեղծված են հատուկ տեղեկատվական հավելվածներ  (մասնավորապես՝ Ալիպեյում), որոնք թույլ են տալիս, անհրաժեշտության դեպքում, ստանալ մասնագիտական պատասխաններ:

Հարց․ Ի՞նչ խորհուրդ կտաք Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին։

Պատասխան. Մենք հասկանում ենք, որ այս ժամանակահատվածում Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես և բոլոր օտարերկրացիների վիճակը հեշտ չէ: Միևնույն ժամանակ կրկին խնդրում ենք խուսափել խուճապային տրամադրություններից: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ վարակի տարածումը տեղի է ունենում հիմնականում Հուբեյ նահանգում: Այլ նահանգներում հիվանդության տարածման ծավալները համեմատաբար շատ ավելի փոքր են: Շատ կարևոր է նաև օգտվել և տարածել միայն ստուգված տեղեկատվություն, քանի որ այս իրավիճակում սխալ տեղեկատվության վրա հիմնված խուճապային տրամադրությունները բավական դյուրին են ձևավորվում: Իհարկե, նաև հորդորում ենք, անհրաժեշտության դեպքում, անմիջապես կապի դուրս գալ Պեկինում ՀՀ դեսպանության հետ, որն այս օրերին աշխատում է շուրջօրյա ռեժիմով:

 

Սերգեյ Մանասարյան հարցազրույց Չինաստան նոր կորոնավիրուս

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին