f

Անկախ

Ստիպել է հեռանալ իմ քրտինքով ստեղծած բնակարանից. Արթուր Սաքունցի հայրը՝ որդու ապօրինությունների մասին․ Armlur.am


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայրը՝ Ալբերտ Սաքունցը, հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է որդու՝ իր նկատմամբ ապօրինությունների մասին։ Հայտարարությունը հրապարակել է Armlur.am կայքը։
Հայտարարության մեջ ասվում է․

«Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Դիմում եմ ձեզ, որովհետև կարծում եմ՝ ձեր ուշադրությունը ստորև ներկայացված հարցին կարևոր է թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթությունում։

 

Ես՝ Ալբերտ Սաքունցս, հայտնի Արթուր Սաքունցի հայրն եմ։ Ու թեև որդիս կնոջս մահից հետո երեք տարի շարունակ ինձ վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելով՝ ստիպել է հեռանալ իմ քրտինքով ստեղծած բնակարանից, իսկ դրանից հետո որևէ կերպ չի հետաքրքրվել իմ ողջությամբ ու առողջությամբ, այսօր էլ նույն գործելոճով շարունակում է ոտնձգությունները կնոջս օրինական ժառանգի՝ իմ հանդեպ։ Դժվար է ասել, թե ինչ իրավական հիմքով է Արթուրը կարծում, թե ինքն է կնոջս միակ ժառանգը, երբ ես կենդանի եմ և փաստացի հանդիսանում եմ նրա օրինական ժառանգը։ Բարոյական հարթությունում ունեմ բոլոր հիմքերը՝ Արթուրին անարժան զավակ համարելու, ինչն էլ հանգեցրել է ձեզ ներկայացվող նյութի իրավական կողմին։

Ես, լինելով կնոջս փաստացի ժառանգը, ինձ ժառանգություն մնացած տարածքը օտարել եմ։ Խոսքը այն տարածքի մասին է, որտեղ ներկայումս վարձակալության հիմքով գործում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ։ Նոր սեփականատերը պատշաճ կերպով վարձակալներին ծանուցել է կայացած գործարքի մասին, նաև տվել ողջամիտ ժամանակ՝ տարածքը լքելու համար։ Սակայն Արթուրը, փոխանակ ընդունելու իրողությունը, սկսել է իրավական տարբեր գործընթացներ, դատական հայցեր է ներկայացնում իմ դեմ։ Ու կարծում եմ, որ դա անում է` հիմնական գործից ուշադրությունը շեղելու և ժամանակ ձգելու համար։ Ավելին, հաշվի առնելով նրա կապերը՝ կարծում եմ, որ դատական գործերը քննող դատավորների վրա ճնշում է գործադրում, անում է ամեն ինչ՝ ինձ կնոջիցս ստացած ժառանգությունից զրկելու համար։

Այսքանից հետո դժվարանում եմ գնահատական տալ մի իրավիճակի, որտեղ իրեն իրավապաշտպան ներկայացնող անձը, իմ կարծիքով, հակաօրինական քայլերի է գնում, իսկ որդին՝ հոր դեմ հայց է ներկայացնում` նրան ունեզրկելու և օր ծերության ապրուստի վերջին միջոցն էլ նրանից խլելու համար։ Իրավիճակն իսկապես ծայրահեղ է և նյարդային, ինչի արդյունքում նաև առողջական խնդիրներ են առաջացել ինձ մոտ։

Հարգելի լրագրողներ, չէի դիմի ձեզ, եթե հարցը միայն անձնական տիրույթում լիներ։ Ես կարծում եմ, որ մենք՝ որպես հասարակություն, պետք է գնահատական տանք այն իրավիճակին, որում գտնվում եմ ես ու ինձ նման բազմաթիվ մարդիկ։ Ավելին, կարևոր է, որ մեր հասարակությունը ճանաչի իրական կողմից այն մարդկանց, որոնք իրենց որպես իրավապաշտպան են ներկայացնում, բայց դեմ չեն հակաօրինական քայլերի գնալ՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Դատական նիստերը դռնբաց են, ուստի կարող եք նաև մասնակցել դրանց։ Իսկ եթե հարցեր կունենաք, կարող եք դիմել իմ փաստաբան Արտակ Ոսկանյանին։

Հարգանքով՝

Ալբերտ Սաքունց, թոշակառու»։

Ալբերտ Սաքունց Արթուր սաքունց դատական հայց բաց նամակ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին