f

Անկախ

Հայտնի "ընտրակեղծարարը" և "գործ սարքողը" ՍԴ նախագա՞հ


Մի քանի օր է իշխանական և մերձիշխանական ԶԼՄ-ներն ու նրանց սպասարկող facebook-յան օգտատերերն ակտիվ քննարկում են ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ՍԴ դատավոր և այդ կառույցի նախագահ դառնալու հարցը...

Ինքս երբևէ առնչություն չեմ ունեցել այդ անձի հետ, սակայն կանդրադառնամ երկու դրվագի, որով կարելի է պատկերացում ստանալ Գագիկ Ջհանգիրյանի մասին... Ըստ Գյումրիում այդ ժամանակ տարածված լուրերի` 1996 թ-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից հետո, որոնք նույն Նիկոլ Փաշինյանը համարում է կեղծված, ԿԸՀ է մեկնում Շիրակի մարզի պատասխանատու Գագիկ Ե-ն, ով զեկուցում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել է Վազգեն Մանուկյանին... Ըստ այդ նույն լուրերի`ԿԸՀ-ում գտնվող Գագիկ Ջհանգիրյանը հանում է իր դարակից ատրճանակը և սպառնում Գագիկ Ե-ին, որ եթե վերջինս շատ արագ "չկազմակերպի" Տեր-Պետրոսյանի հաղթանակը, ապա այդ սենյակից դուրս չի գա... Ըստ օդում կախված լուրերի` այնտեղ է եղել նաև Ջհանգիրյանի մոտ ԿԸՀ նախագահ աշխատող Ռոբերտ Ամիրյանը...

Հաջորդ պատմությանը շատ լավ ծանոթ եմ... Այն կապված է հայտնի և աղմկահարույց "Մատաղիսի գործ"-ի հետ, երբ նույն Գագիկ Ջհանգիրյանը, ըստ ցմահ ազատազրկման դատապարտված, բայց հետո դատարանով ազատ արձակված երեք զինծառայողների բարեկամների և բազմաթիվ իրավապաշտպանների գործ էր կարում այդ տղաների գլխին՝ թաքցնելով երկու զինծառայողների սպանության իրական մեղավորներին... Շատ լավ ծանոթ եմ, թե Լոռու և Շիրակի մարզից բանակ զորակոչված ու մարդասպանության մեջ մեղադրված զինվորները և նրանց ծնողները ինչ վերապրեցին մինչև արդարադատությունը հաղթեց... Ի դեպ, ըստ լուրերի, Ջհանգիրյանը շարունակում է պնդել, որ մարդասպաններն այդ երեք զինծառայողներն են...

Ըստ օդում կախված լուրերի` նույն Գագիկ Ջհանգիրյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 1995 թ-ի հուլիսի 5-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործում, որի արդյունքները նա է հրապարակել ԱԺ ամբիոնից...

Հ.Գ. Ու այս մարդուն "ռեինկարնացնելով"` Նիկոլն ուզում է ապացուցել, որ նա "Նոր Հայաստան"-ի արդարադատությունն է հիմնում... Սա արդարադատության այլասերումն ու ոչնչացումն է...

Գագիկ Համբարյան Նիկոլ Փաշինյան Սահմանադրական դատարան Ջհանգիրյան ՖԲ Գրառում

«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Ավելին
Ավելին