f

Անկախ

Վաշինգտոն-Թեհրան պայքարը լիբանանյան հողում. Շահան Գանտահարյան


Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը գրում.

Լիբանանում ԱՄՆ դեսպանը հերթական անգամ գնահատական է տվել ներլիբանանյան քաղաքական իրադարձություններին։ Իրավական դաշտ բերելու փորձ արվեց՝ միջազգային համաձայնագրերով եւ Վիեննայի պայմանագրությամբ ամրապնդված դիվանագիտական ընդունված կարգերի խախտման հերթական քայլը։ 

Զգացական հակազդեցություն կամ պատահականություն չպետք է համարել Լիբանանի քաղաքացու դատ հարուցելը եւ դատավորի կողմից այդ բողոքի ընթացակարգը որոշելը: Իրավաչափ է նման բողոքի դատական իրավակարգի որոշում կայացնելը: Խնդիրն ավելի կենտրոնանում է առավելաբար հարցի քաղաքական բնույթի եւ ընտրված ժամանակի վրա: 

Նուրբ ու դժվարին կացությունում էր հայտնվել գործող կառավարությունը: Մի կողմից դատական իշխանությունների անկախությունը երաշխավորելով, մյուս կողմից լրատվադաշտի վերաբերյալ դատավորի կայացրած որոշումը՝ երկրի սահմանադրական սկզբունքներին դեմ նկատելով, փորձում էր հավասարակշռված մոտեցում որդեգրել: 

Պարզ է ընկալվածը: Վաշինգտոնը Իրանի եւ իրանամետ կազմակերպության դեմ չեզոքացման համալիր գործողությունների պարունակում ճնշում է պաշտոնական Բեյրութի վրա` լիբանանյան հանրային կարծիքին  արդեն քանիերորդ անգամ հստակ ուղերձ հղելով,: Ուղերձն այն է, որ երկրի տնտեսական քաոսի պատասխանատուն Իրանի ազդեցության գոտի հանդիսացող կազմակերպությունն է: 

Տարածաշրջանում գլխավոր խաղացողների համար, բեյրության թատերաբեմը ԱՄՆ-Իրան-Լիբանան եռանկյունով չի սահմանափակվում անշուշտ: Դիվանագիտական տեղեկատվական տագնապին անդրադառնալով` ՌԴ դեսպանը հանրային հնչեղություն էր տալիս Լիբանանի նկատմամբ Վաշինգտոնի կիրառած քաղաքականությունը բացահայտ սադրանք նկատելու իր երկրի դիրքորոշմանը։ 

Վաշինգտոն-Բեյրութ տեսքով, սակայն ըստ էության, Վաշինգտոն-Թեհրան դիվանագիտական- տեղեկատվական հակամարտությունում Մոսկվայի ներքաշվելը որոշ եզրագծեր չի հատում։ Ավելին քան դեսպանի հայտարարություն է, չի արձանագրվում: 

Տարածաշրջանային մակարդակով երանգային տարբերություններ են նախանշվում: Իրաքում Անկարան եւ Թեհրանը միաժամանակ հարվածում են քրդական զինյալ հենակետերին: Այն հենակետերին, որոնք իբրեւ ռազմակայան ստացել  են ամերիկյան զինական  օժանդակություն: Մինչ, Անկարան հանկարծակիորեն հայտարարում է,  որ Իդլիբում պիտի վերաձեռնարկի ռազմական գործողություններ: 

Ռազմական գործողությունների անմիջական հաջորդականությունը նկատի ունենալով` այստեղ նախանշվում է Թեհրան-Անկարա համաձայնությունը: Իրանի սահմանամերձ իրաքյան տարածքներում քրդական հենակետեր չեզոքացնել, ապա Թուրքիայի սահմանամերձ սիրիական տարածքներում դարձյալ քրդական զինյալ գործոնը հարվածել: Իհարկե քրդական գործոնը միակ հանգամանքը չէ, որտեղ չեն համատեղվում այլեւս ռուսական եւ թուրքական շահերը: Իսկ այստեղ արդեն քրդական զինյալ գործոնը արմատապես չեզոքացնելու առաջադրանք չունեն թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ Մոսկվան։

Վերադառնանք Բեյրութ եւ նկատենք, որ դիվանագիտական-տեղեկատվական մարտադաշտում երեւում են ամերիկացի դեսպանն ու դեսպանի  հայտարարությունների մասին լրատվություն թողարկելն արգելող դատավորը: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ լիբանանյան լրատվամիջոցները կշարունակեն լուսաբանել ներլիբանանյան գնահատականներ տվող ամերիկացի դեսպանի ասուլիսներն ու հարցազրույցները։ Իրողապես կչեղարկվի դատավորի որոշումը։ Մամուլի ազատության օրենքը այսպիսով կհարգվի։ Կխախտվի՝ միջազգային իրավաչափությունները օտարերկրյա դեսպաններին ներքաղաքական խնդիրներին չմիջամտելու առումով։ Գեթ բացահայտ։ Մինչ, լիբանանյան հողում կշարունակվի Վաշինգտոն-Թեհրան պայքարը, առայժմ դիւանագիտական, տեղեկատվական, բայց մանավանդ տնտեսական տեսքով:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին