f

Անկախ

Կորոնավիրուսն էլ ավելի ընդգծեց, թե ինչ անտեսված ու մոռացված են ստեղծագործող մարդիկ Հայաստանում. Ալ Անանյան


Ալինա Անանյանը ապրում  և ստեղծագործում է Նոյեմբերյանում, նրան   որպես նկարչուհի Ալ  են   ճանաչում: Նկարչուհին   առանձնանում է յուրօրինակ աշխարհընկալմամբ, նկարելու, ստեղծագործելու համար նրան ոչինչ  չի  կարող  խանգարել:

Ալ Անանյանը հիմնականում մուգ գույներով է աշխատում. դա երևի նրանից է, որ այդ գույները  հիշեցնում են  նրա դառը մանկությունը, ինչու դառը, որովհետև  տեսել է պատերազմ, մանկությունն  անց է կացրել մութ,  ցուրտ ու խոնավ  թաքստոցներում:

Նկարչուհին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ձևավորման բաժինը։ Ավարտելուց հետո աշխատել Երևանի լամպերի գործարանում (GRAND-SAN) որպես նկարիչ, ապա Manet Tiles-ում՝ բնական քարերի բաժնում։  2008թ. տեղափոխվել է Նոյեմբերյան ու մինչ օրս աշխատանք  չունի։ 

 Դիզայներ-նկարիչ  Ալինա Անանյանը  թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո դիմել է համայնքային իշխանություններին՝ աշխատանք ստանալու խնդրանքով, բայց այդպես էլ որևէ առաջարկ չի ստացել: Սակայն նկարչուհին երբեք չի կոտրվել, չի նահանջել և միշտ ստեղծագործել է, ծառայել  իր  ժողովրդին։

Մասնակցել է  մի  շարք հանրապետական և մարզային  ցուցահանդեսների  ու  մշակութային խոշոր միջոցառումների,   ունեցել  տարբեր թեմաներով անհատական ցուցահանդեսներ՝  «Ես ու ես», «Մոլորված հոգիներ», «Անցյալի վկաները», «Թաքնված հայացքները»,  «Գարնան շունչը» խորագրերով:

«Անկախ»-ի զրուցակիցն  է  բազմաժանր  երիտասարդ  նկարչուհի  Ալինա Անանյանը:

-Բազմաժանր  ստեղծագործող  եք. դիմակներ, տիկնիկագործություն, գոբելենագործություն, քանդակագործություն, բատիկա, աբստրակցիա, գեղանկար, գրաֆիկա, կոմպոզիցիա: Նշված ճյուղերից  ո՞րն է Ձեզ  ավելի հոգեհարազատ:

-Բոլորն էլ  ինձ համար  շատ հոգեհարազատ  են։  Յուրաքանչյուր  ոճով էլ ստեղծագործում  եմ մեծ  հաճույքով  և մեծ  սիրով։

 - Ինչպե՞ս  եք  ընտրում  Ձեր կտավների  համար  թեմաներըՆկարչական  որևէ  ուղղվածություն  ունե՞ք:

-Ես  նախապես  թեմաները չեմ ընտրում։ Ես ստեղծագործող  նկարիչ եմ, իսկ ստեղծագործողների մոտ ամեն  ինչ ծնվում է ստեղծագործելու պահին, անկախ ամեն ինչից։ Նախ  հասունանում է մեր երևակայության մեջ՝  պոռթկման աստիճան, հետո  ծնվում է նկարը։ 

 -Միշտ ապրել եք Նոյեմբերյանում, նույնիսկ պատերազմի տարիներին։ Շատերն են ասումոր Ձեր  ստեղծագործությունները  հիշեցնում  են  90-ական թվականները։  Իսկապե՞ս այդ տարիները  արտացոլվել  են Ձեր  կտավներում:

- Ինչպես  նշեցիք  ես միշտ  ապրել եմ  Նոյեմբերյանում, նույնիսկ պատերազմի տարիներին, բացի  ուսանողական տարիները։ Պատերազմի տարիներին իմ տեսացն  ու  ապրածն այնպես են  տպավորվել  իմ հիշողություններում, որ  արտացոլվել  և կյանք են  առել իմ  նկարներում։ 

-Ինչու՞  է  երիտասարդ   նկարչուհի  Ալ  Անանյանը  հիմնականում  մուգ  գույներով  աշխատում  և  ի՞նչ խորհուրդ  ունեն  դրանք:

- Մուգ  գույնը  լույսի  բացակայությունն  է  և ես կարծում եմ, որ դա այն լույսի բացակայությունն է, որը  ես  այսօր  չունեմ  աշխատանքի  տեսքով։

-Ալ  Անանյան  տեղյակ եմ, որ  երբ  վերադարձել  եք  հայրենի  Նոյեմբերյան ՝  անգործ  եք մնացել:   Ի՞նչ  խնդիրների  է այսօր  բախվում  արվեստագետը:

-Ինչպես  գիտենք  ֆինանսը  դա ապրելու միջոց է , իսկ եթե արվեստագետը  չունի  այդ միջոցը,  էլ  ինչպե՞ս ապրի  և ստեղծագործի  արվեստագետը։

-Ձեր   կարծիքով   մշակույթը, մշակութային   գործիչները  վայելում  են  պետական հովանավորությունը:  Արդյո՞ք  այսօրվա  նկարիչները  գնահատվում  կամ  խրախուսվում են պետության կողմից։

- Կորոնավիրուսն էլ ավելի ընդգծեց, թե ինչ անտեսված ու մոռացված  են  ստեղծագործող մարդիկ  Հայաստանում։  Այս  դժվարին  օրերում  արվեստագետները  կրկին  անտեսված են և կառավարության  աջակցության  որևէ  ծրագրից  չեն  օգտվել։

 Ինչի՞ վրա  է  բևեռացված  մեր  հասարակությունը,  ի՞նչ  որակ  է  ձևավորում  այսօր ստեղծվող  արվեստը   մեր  երկրում:

- Կարծում եմայսօր մեր  հասարակությունն  բևեռացված է  սոցիալական  խնդիրների  ու քաղաքականության վրա, քանի որ  մեկը մյուսին  շաղկապված  է:

Արվեստն  ամենավերջին  տեղում է  հասարակության մեծամասնության համար, քանի որ  մարդն ունի հացի խնդիր, նա ամենավերջում է մտածում արվեստի մասին: Մյուս կողմից, արվեստ միշտ էլ ստեղծվում է` անկախ նրանից` գնահատող կա՞, թե՞ ոչ:

 Այսօր  որակ ու ճաշակ ձևավորում է ոչ  թե բարձր արվեստը, այլ այն ամենը, ինչ տարածվում է  ու  մատուցվում  է եթերով: Ինչպես գիտենք այն  ճաշակով աչքի  չի  ընկնում: Այս առումով արվեստն  այսօր   լայն  իմաստով  առանձապես  որակներ  չի  ձևավորում` ցավոք սրտի:

 –Հիմնականում  ովքե՞ր  են  ձեր կտավների  գնորդները  և  ստեղծագործելիս   տեղի   կտա՞ք պատվիրատուի   ճաշակի  առաջ:

- Ինչպես  գիտենք  արվեստի  բնագավառում  գնորդները  ֆինանսապես  ապահով  և արվեստասեր   մարդիկ  են  լինում։ Իսկ  մեր  օրերում  երկուսը  մեկում  գտնելը  դժվար է։  Իսկ ինչ  վերաբերվում  է  պատվիրատուի  ճաշակին, եթե պատվիրատուն  ունի  հետաքրքիր մտքեր  և  գաղափարներ, իհարկե։

-Իսկ   որքա՞ն   հաճախ  եք   հանդես  գալիս  անհատական   ցուցահանդեսներով  ու  դրանք ինչպիսի՞  բնույթ  են  կրում։

- Ես ստեղծագործում եմ առանց մտածելու  ցուցահանդեսների  մասին,  առանց պլանավորելու։   Ժամանակն  է  ցույց  տալիս  յուրաքանչյուր  հաջորդ  քայլը։ Նշեմ,  որ ցուցահանդեսների  կազմակերպումը  պահանջում  է  մեծ ջանքեր, դրա համար աշխատում եմ ավելի  շատ ժամանակս նվիրել ստեղծագործելուն: Բայց այնպես է ստացվում, որ  գրեթե  ամեն  տարի  ունենում  եմ  ցուցահանդես։

- Ի՞նչ  խորհուրդ  կտաք  սկսնակ    դիզայներ-նկարիչներին Ո՞րն   է   Ձեր   նշանաբանը:

- Արվեստի մեջ լինել համառ, համարձակ,  անկոտրում: Այս  հատկանիշները  օգնում են արվեստագետին  իր  ստեղծագործական  կյանքում:  Քայլել  միշտ  առաջ:

Արվեսի  ցանկացած  ճյուղ  ընտրելուց առաջ պետք է մարդը հասկանա, միթե՞ պատրաստ է  անցնել արվեստագետին բաժին հասնող քարքարոտ ճանապարհով և կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն։

Հարցազրույցը՝ Թամարա Թորոսյանի

հարցազրույց Ալ Անանյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին