f

Անկախ

Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար, այս բարեփոխումների մասնակիցը չեմ եղել ինչ-որ փուլից հետո


Գույքահարկի, կամ ավելի ճիշտ՝ անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներն ինձ պես բազմաթիվ հետազոտողների ու ոլորտային քաղաքականություն մշակողների համար նյութի ծով են։ Իսկ բնիկ-ոչ բնիկ սորտավորմանը կամ այս պահին իշխանամերձի կարգավիճակից “բնիկներին” Աֆրիկյանների տունն ու Մաշտոցի պուրակը հիշեցնող, բայց Ֆիրդուսի համար ծպտուն չհանող անձանց ու այլ նման թեմաների անդրադառնալու առիթներ դեռ կլինեն։

Որպես նշված հարկման հիմք հանդիսացող բարեփոխման մասնակից որն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ գույքահարկի վերանայման ջատագով է, մի քանի նկատառում ներկայացնեմ վերջին օրերի քննարկումների մասին. չնայած արժե, որ դրանց թեմատիկ ամեն մի շերտն առաջիկայում ավելի բացվի ու ավելի լայն արձագանք ստանա.

1. Այս պահին մենք շատ անարդար կերպով ենք վճարում գույքահարկ. շարժական գույքի համար՝ շատ ավելին, քան անշարժի համար, բնակելի տան համար գրեթե նույնքան՝ ինչքան առանձնատան համար, նորակառույցի ու պանելայինի համար՝ գրեթե նույն տրամաբանությամբ, և այլն։ Ավելին, վճարում ենք դեռևս 2003 թվականի գների համամասնությամբ, երբ “կովկասյան վագրը”, դրան հաջորդած “եսգիտեմական” բարեփոխումներն ու վերջին “տնտեսական հեղափոխությունը” դեռ չէին ինքնադրսևորվել։ Սա պետք է վերանայվեր միանշանակ, ինչը կատարվել է շուկայականին մոտարկված կադաստրային գնահատման միջոցով՝ 2018-2019 թվականների ընթացքում։

2. Իմ անմիջական պնդմամբ նորից սկսեց կիրառվել “կադաստրային գնահատում” եզրույթը, որը 2016 թվականի Հարկային օրենսգրքով հանվել էր շրջանառությունից։ Սրանով մի քանի այլ խնդիրների հետ համատեղ լուծվում է նաև գների՝ շուկայականից տարբերվելու հարցը։ Նպատակը՝ ռիսկերը նվազեցնելու համար դրանք շուկայականից ցածր պահելու հնարավորությունն է նախ, ապա նաև այն հանպգամանք, որը նշել եմ 3-րդ կետում։ Այս պահին Երևանի կենտրոնի համար բազային 1 քմ կադաստրային արժեքը սահմանված է 700 հազար դրամ այն դեպքում, երբ նախորդ ամիս Երեւանի կենտրոնում շուկայական մշտադիտարկման միջինացված արժեքը 760 հազար դրամ է։ Այս մասով ևս անելիք կա։ Օրինակ, մասնավոր հիվանդանոցները համավարակի պայմաններում պետք է վճարեն նախկի՞ն տրամաբանությամբ, թե՞ ոչ, կամ նույն հիվանդանոցներն ինչպե՞ս են մրցակցելու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հիվանդանոցների հետ իրենց գնային քաղաքականությամբ, և այլ բազմաթիվ հարցադրումներ, որոնք դեռ պետք է քննարկվեն։

3. Հարկերն ու տուրքերը (հատկապես տեղական մակարդակով) եկամուտներ ապահովելուց ավելի կարևոր գործիքներ են համայնքային (կամ քաղաքային) պլանավորման և զարգացման համար։ Եթե մենք դրանք դիտարկենք միայն որպես համընդհանուր գանձարան լցնելու աղբյուր, ապա միգուցե անարդար համարենք սա։ Բայց սրանով մենք կարող ենք կենտրոնը թեթևացնել ինչ-ինչ գործառույթներից և զարգացնել մեկ այլ համայնք կամ տարածք, և հարկային ու տուրքային քաղաքականությունից ավելի լավ գործիք դրա համար դժվար թե կարողանանք մտածել։ Մնում է գիտակցնեք այս ամենն ու խորհրդային վարչական կաբինետային կառավարման տրամաբանությունից անցում կատարենք դեպի ինստիտուցիոնալ հանրային կառավարման։

4. Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար, այս բարեփոխումների մասնակիցը չեմ եղել ինչ-որ փուլից հետո, սակայն կարծում եմ, որ դրանցում կան մի քանի սկզբունքային բացեր, որոնք դեռ կարելի է շտկել։ Մասնավորապես, չգիտեմ, թե ինչքանով իմաստ ուներ համավարակի պայմաններում, առաջ տանել այս փոփոխությունը՝ հատկապես չվերանայելով շեմի պահպանության ու բարձրացման գաղափարը։ Հիշում եմ՝ չհարկվող գույքի շեմը 3 մլն.-ից 10 մլն. դարձնելու դեպքում մենք այս պահին գույքահարկ վճարողների ցանկում գրեթե փոփոխություն չէինք նախատեսում։ Հատկապես որ դրանք չնչին գումարներ էին, այնպես որ, կարծում եմ՝ անցման 4 տարվա սանդղակը 6 տարվա սանդղակի վերածելու փոխարեն հանրային դժգոհությունը կարելի էր մեղմել այդկերպ։

5. Կադաստրային գնահատմանը վերաբերող օրենքի՝ ԱԺ-ում քննարկմանը Երևանի կենտրոնում բնակվող թոշակառու տատիկի օրինակը երկար բանավեճի տեղիք տվեց։ Իհարկե, այն ժամանակ կար բանավեճ, կար քննարկում, իսկ վերջին շրջանում ԱԺ-ում կարծես թե քննարկումներ չեն լինում։ Ինչևէ “տատիկի դեպքի” համար ևս բարձրաձայնվել են մեղմացման գործիքներ, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում։ Ես այն ժամանակ էլ առաջարկել եմ հնարավորություն տալ որոշակի դեպքերում անշարժ գույքի հարկն առանց տույժերի պարտքի տեսքով կցել գույքին, վճարման ենթակա դարձնել այն օտարելիս։ Կարելի կիրառել նաև ժառանգելու դեպքում այն այլ մեթոդաբանությամբ հարկելու տրամաբանությունը և այլ գործիքներ։

6. Համաձայն եմ, որ հարկային այս տրամաբանությունը կարող է ունենալ թե՛ լավ, թե՛ վատ կիրառություն, ինչը հավանական է գրեթե բոլոր նախաձեռնություններում։ Բայց եթե մենք սա դիտարկենք նաև որպես իմ նշած քաղաքային պլանավորման գործիք, ապա Կոնդի խնդիրը հնարավոր կլինի լուծել շատ ավելի խելամիտ կերպով, քան նախատեսում են քաղաքային պլանավորման դիլետանտ ու թայֆաբազ մի շարք նորելուկ ասնագետներ ու ճարտարապետ-չինովնիկներ։

7. Եվ ի վերջո, առաջին հայացքից հաղորդակցության հետ կապված անհամեմատ կոմպետենտ կառավարությունը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ։ Կառավարության նիստին հայտարարվեց, որ անշարժ գույքի հարկերն ավելանում են մի քանի անգամ (եթե չեմ սխալվում՝ 3.5), այն դեպքում, երբ մյուս տարի այն ավելանալու է մոտ 50%-ով։ Կամ, մինչև հիմա առկա չէ պետական կայքերում առցանց հաշվիչ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչքան է կազմելու իրենց վճարելիք հարկը։ Հավատացնում եմ, որ երբ ցանկացած “բնիկ” բացահայտեր որ այս պահին վճարում է, օրինակ, 3’000 դրամ մեկ ամսվա համար, մյուս տարի՝ 4’500 դրամ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ 12’000 դրամ, ապա միգուցե մի քիչ զսպվածություն կդրսևորեր։ Կարծում եմ, որ սա բազմաթիվ այլ առիթների կողքին, ինչպես օրինակ, համավարակինը, լավ առիթ է վերանայելու հանրային հաղորդակցության՝ տարվող քաղաքականությունն ու միգուցե ուղղակի վերարժևորելու հանրային պաշտոնյայի խոսքի արժեքը։

8. Վերջում խնդրում եմ անցնել “բնիկների” ցանկով ու տեսնել, թե ինչպես եք այնտեղ հայտնված մի քանի անձի վերջին երկու տարում աղբանոցում հայտնվելու փոխարեն փայփայել, դարձրել “բնիկ-մտավորական”: Այս մասին՝ միգուցե հաջորդ անգամ։

Սարհատ Պետրոսյան գույքահարկի թանկացում

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին