f

Անկախ

Հարց է ծագում՝ արդյո՞ք կառավարությունն իրավասու էր այդպիսի լայն իրավասությամբ լիազորելու պարետ-փոխվարչապետին:


Վերլուծություն

Պարետի որոշումների իրավաչափության վերաբերյալ❗️❗️❗️

Օրեր առաջ «Փաստինֆո» լրատվական կայքէջին տրված հարցազրույցս մանիպուլյատիվ մեկնաբնությունների տեղիք տվեց (ներկայացնում եմ մեկնաբանություններում), ուստի ներկայացնում եմ առավել մանրամասն վերլուծությունս։

2020 թվականի մարտի 16-ին ընդունվեց «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշումը, համաձայն որի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով՝ ստեղծվեց պարետատուն, որի ղեկավարման համար պարետ նշանակվեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կառավարության վերոնշյալ որոշման համատեքստում պարետը, այս դեպքում՝ փոխվարչապետը, լիազորվեց ընդունելու արտակարգ դրության հետ կապված համապարտադիր բնույթի լիազորող և սահմանափակող կարգավորումներ նախատեսող որոշումներ:

Հարց է ծագում՝ արդյո՞ք կառավարությունն իրավասու էր այդպիսի լայն իրավասությամբ լիազորելու պարետ-փոխվարչապետին:

Սահմանադրության 6-րդ՝ «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են ՕՐԵՆՔՈՎ լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Ու թեև փոխվարչապետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին է, ով ենթաօրենսդրական ակտեր ընդունելու իրավասություն ունի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համատեքստումչի հստակեցվել պարետի կողմից ընդունվող որոշումների որպես իրավական ակտի տեսակը և կարգավիճակը:

«Arlis» Հայաստանի պաշտոնական իրավական տեղեկատվական համակարգում որպես որոշումների ընդունող մարմին նշվում է պարետը, ոչ թե փոխվարչապետը:

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ է:

Իշխող ուժը, հավանաբար ևս հասկանալով՝ ինչ բնույթի հակասահմանադրական կարգավորում է նախատեսել և կյանքի կոչել «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշմամբ, իրավական հիմք նախատեսեց պարետի կողմից նորմատիվ իրավական ակտեր ընդունելու համար:

Ինչ տեղի ունեցավ❗️

2020 թվականի ապրիլի 29-ին ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-238-Ն օրենքը, համաձայն որի՝ խմբագրվեց նույնանուն օրենքի 8-րդ հոդվածը՝ պարետին ընձեռելով վարչապետի կամ փոխվարչապետի նորատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությամբ:

Այս իրավակարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 7-ից:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ❗️

Մինչև 2020 թվականի մայիսի 7-ը պարետի կողմից ընդունված որոշումները ոչ միայն նախատեսված չեն եղել Սահմանադրությամբ և օրենքներով, այլև հակասել են դրանց:

Ուստի՝ մինչև մայիսի 7-ը պարետի որոշումների հիման վրա կայացված վարչական ակտերը և սահմանափակումներն առոչինչ են և այդ հիմքով կարող են բողոքարկվել վարչական դատարան:

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում պարետի որոշում

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին