f

Անկախ

1 մլն-ին բաժին ընկնող վիրուսակիրների թվով Հայաստանն աշխարհում 11-րդն է


Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է  8 միլիոնը։ Հաստատված դեպքերի գրեթե կեսը  ներկայում բուժման փուլում է գտնվում։ Ապաքինվել է,   4,1 մլն մարդ։ Մահերի թիվը գերազանցում է 436 հազարը։

Վիրուսակիրների թվով աշխարհում շարունակում է առաջատար մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ նոր կորոնավիրուս է ախտորոշվել 2,17 մլն մարդու մոտ։ Հաջորդում են Բրազիլիան 870 հազար, Ռուսաստանը՝ 537 հազար, Հնդկաստանը՝ 338 հազար և Մեծ Բրիտանիան 296 հազար ցուցանիշներով։

Իսկ եթե երկրները համեմատենք 1 մլն բնակչին բաժին ընկնող վիրուսակիրների թվով, բոլորովին այլ պատկեր կստացվի։ Եվ առաջատարների այս ցուցակում տեղ կունենա նաև Հայաստանը։

Այսպես, 1 մլն բնակչին բաժին ընկնող վիրուսակիրների թվով աշխարհում առաջատարը Քաթարն է՝ 28 804։  2,8 մլն բնակչություն և հարյուր հազարավոր միգրանտ աշխատողներ ունեցող այս երկրում նոր կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 27-ին։ Քաթարի իշխանությունները վիրուսի դեմ պայքարում տարբեր մեթոդներ են փորձարկել․ արտաքին հաղորդակցության սահմանափակում, ներքին բնակավայրերի միջև հաղորդակցության արգելք, հանրային վայրերում դիմակներ կրելու պարտադրանք, հեռուստաեթերով հակահամաճարակային կանոնները խախտած անձանց անվանական պարսավանք։ Սակայն, ինչպես հուշում են թվերը, պայքարի այդ միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն եղել։

Երկրորդ հորիզոնականում Բահրեյնն է 10921 ցուցանիշով։  Բահրեյնն ունի 1,6 մլն բնակիչ։ Այստեղ նոր կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 21-ին։ Բահրեյնում նոր կորոնավիրուսի դեմ պայքարում կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաները։ Այսպես, մարտին գործարկվել է հավելված, որը, հիմնվելով գեոլոկացիոն տվյալների վրա, ահազանգում է, երբ քաղաքացին անցնում է որևէ վայրով, որտեղով անցել է կամ որտեղ գտնվում է քաղաքացի, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Իսկ մայիսից իշխանությունները թե հիվանդանոցներում, թե տանը մեկուսացած անձանց պարտադրում են հատուկ GPS թևնոցներ կրել, որոնք  պատկան մարմիններին ահազանգ կուղարկեն, եթե քաղաքացին իր մեկուսացման վայրից 15 մետր հեռանա։

Սակայն, Բահրեյնի դեպքում ևս թվերը հուշում են, որ պայքարի այս միջոցներն իրենց չեն արդարացրել․ դատելով օրական արձանագրվող թվերից՝ այստեղ մայիս-հունիս ամիսների ընթացքում վիրուսի տարածումը գնալով թափ է հավաքել։

Երրորդ հորիզոնականում Չիլին է, որտեղ 1  մլն բնակչի հաշվով վիրուսակիր է 9390 մարդ։

Չիլիում նման պատկերն իր բացատրությունն ունի։ Վիրուսի առաջին դեպքերն այստեղ արձանագրվել են մարտին, երբ դեռ շարունակվում էին 2019-ի հոկտեմբերից սկիզբ առած հակակառավարական ցույցերը։ Վիրուսի պատճառով համազգային սահմանափակումներ չեն կիրառվել, սակայն նման միջոցառումներ ձեռնարկվել են առանձին բնակավայրերում։ Արդյունքում, առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը չդիմացավ տնտեսական հարվածներին։ Արդեն մայիսին երկրում արձանագրվեց գործազրկության ամենաբարձր մակարդակը վերջին 10 տարիներին։ Եվ օրվա սննդի խնդիր ունեցող հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս եկան՝ բողոքելու իշխանությունների վարած քաղաքականության և սահմանափակումների դեմ։ Այդ ամենի հետևանքով վիրուսի տարածումն էլ ավելի մոլեգնեց։  Նշենք, որ Չիլիի առողջապահության նախարարը երեկ հրաժարական է ներկայացրել՝ այն բանից հետո, երբ մեկ օրվա ընթացքում 234 մահ է արձանագրվել։

Չորրորդ հորիզոնականում Քուվեյթն է 1 մլն բնակչին բաժին ընկնող 8537 ցուցանիշով։ Քուվեյթի բնակչության թիվը 4,2 մլն է։  Այստեղ հունիսի սկզբից պարետային ժամեը մեղմացվել է և արգելված է տնից դուրս գալ միայն գիշերային ժամերին։

Հնգյակը եզրափակում է Սինգապուրը՝  այստեղ յուրաքանչյուր մեկ միլիոնից վարակված է 6979 մարդ։ Սինգապուրում, ինչպես և Քուվեյթում, Քաթարում, Բահրեյնում մեծ թիվ են կազմում միգրանտները, որոնք ապրում են փորքրիկ տնակներում, ոչ բարվոք կենցաղային պայմաններում։ Եվ հատկապես մեծ թվով դեպքեր արձանագրվում են միգրանտների շրջանում, որոնք պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական սահմանափակումների պատճառով  ծանր սոցիալ-տնտեսական վիճակում են հայտնվել։

Մեկ մլն բնակչին բաժին ընկնող վիրուսակիրների թվով առաջատար է նաև Պերուն։ հարավամերիկյան այս երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է մարտի 6-ին։ Մարտի 15-ին, երբ 32,9 մլն բնակչություն ունեցող երկրում կար նոր կորոնավիրուսի ընդամենը 71 հաստատված դեպք, իշխանությունները խիստ կարանտին հայտարարեցին՝ հաշվի չառնելով տեղական առանձնահատկությունները։ Պերուի աշխատուժի կեսից ավելին զբաղված  է գյուղատնտեսությունում կամ հանքարդյունաբերությունում։ Այստեղ աշխատանքների միայն 30 տոկոսն է, որ հնարավոր է առցանց իրականացնել։ Ավելին, բարձր է աղքատության մակարդակը՝ բնակչության 40 տոկոսից ավելին տանը սառնարան չունի և ստիպված է ամեն օր դուրս գալ սննդի համար։ Արդյունքում, կառավարության ձեռնարկած քայլերից տուժեց տնտեսությունը, սակայն վիրուսի հաղթարշավը կանգնեցնել չհաջողվեց։ Ավելին, կառավարության որոշ սահմանափակումներ հակառակ ազդեցություն են ունեցել՝ նպաստելով մարդկանց ավելի մեծ կուտակումների և նաև վիրուսի տարածմանը։

Եվ չնայած այստեղ հակահամաճարակային սահմանափակումները դեռ շարունակվում են, սակայն բնակչության մեծամասնությունը պարզապես չի կարող գոյատևել դրանք պահպանելով։

Այս ցանկում հաջորդն ԱՄՆ-ն է 6558 ցուցանիշով։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում համավարակի դեմ պայքարը պարբերաբար ուղեկցվում է ցույցերով։ Գործազուրկ դարձած մարդիկ տևական ժամանակ տարբեր բնակավայրերում ցույցեր էին անում՝ պահանջելով մեղմացնել տնտեսական սահմանափակումները և մարդկանց աշխատելու հնարավորություն տալ։ Իսկ սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվանը հաջորդած զանգվածային ցույցերը և ոստիկանության հետ բախումները ողջ երկրով մեկ էլ ավելի նպաստեցին վիրուսի տարածմանը։

Ցուցակում միմյանց հաջորդող Լյուքսեմբուրգում /6510 հիվանդ 1 մլն-ի հաշվով/ և Իսպանիայում /6224 հիվանդ 1 մլն-ի հաշվով/ համավարակային իրավիճակն արդեն կայունացել է։ Եվ այս ցուցանիշներն այլևս հիշեցում են ոչ վաղ անցյալի ծանր օրերի մասին։

Հայաստանին մոտ է Բելառուսում առկա համավարակային պատկերը՝ 5787 վիրուսակիր յուրաքանչյուր միլիոնի հաշվով։ Բելառուսում, ինչպես հայտնի է, տնտեսական սահմանափակումներ և խիստ կարանտին չի  կիրառվել։

Տասնմեկերորդը  Հայաստանն 5759 ցուցանիշով։ Ցավալի է, որ աշխարհում առաջատարների թվում ենք կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարի ցուցանիշներով, ոչ թե մեր հաղթանակներով ու հաջողություններով։

Հ․Գ․ Նշենք, որ ցուցակում ընդգրկված չեն 200 հազարից քիչ բնակչություն ունեցող 3 կղզի պետությունները  /Սան Մարինո, Անդորա, Մայոտ/ և Վատիկանը, որոնք ինչ-որ պահի բռնկում են ունեցել, ապա կարողացել են իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։

նոր կորոնավիրուս covid19

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին