f

Անկախ

«Ըստ պոլիկլինիկայի չափանիշների, եթե շնչահեղձ չես լինում, գիտակցությունդ էլ տեղն է, ուրեմն որևէ բուժման կարիք չկա»․ քաղաքացի


Մինչ աշխարհի առաջատար երկրները զանգվածային թեստավորումների շնորհիվ հաջողություններ են գրանցում նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, Հայաստանում թեստավորումը շարունակում է մնալ դեֆիցիտ երևույթ։

«Անկախին» է դիմել ընթերցողներից մեկը՝ ներկայացնելով իր պատմությունը և խորհուրդ հարցնելով՝ ինչպես վարվի ստեղծված իրավիճակում։

29-ամյա Աննան արդեն շաբաթից ավել է, ոչ կարողանում է թեստավորվել, ոչ պատշաճ բուժօգնություն ստանալ։ Աննան պատմում է, որ հունիսի երկուսին մի քանի վայրկյանով հանդիպել է իր ազգականներից մեկին՝ պահպանելով հեռավորությունը։ Մի քանի օր անց պարզվել է, որ ազգականի մոտ կորոնավիրուս կա․ թեստը դրական պատասխան է ցույց տվել։

«Չնայած իր հետ չեմ շփվել, բայց իր ընտանիքի անդամների հետ շփվել եմ, ուստի որոշեցինք, որ մենք էլ ընտանիքով պետք է մեկուսանանք»,- ասում է Աննան։ Լուրը ստանալուց հետո կապվել են ընտանեկան բժշկի հետ, տեղեկացրել իրավիճակի մասին, հարցրել հետագա անելիքների մասին։ Աննայի մայրը ռիսկային խմբի ներկայացուցիչ է, այդ մասին ևս իրազեկել են ընտանեկան բժշկին։ Կոնտակտավոր ընտանիքին տեղեկացրել են, որ թեստ հանձնել չեն կարող, ցանկալի է տնից դուրս չգան, մարդկանց հետ չշփվեն, առողջական դժգոհություններ ունենալու դեպքում տեղյակ պահեն բժշկին։

«Այդպես էլ վարվել ենք։ Արդեն մեկ շաբաթ է, տնից դուրս չեն գալիս, որևէ մեկի հետ չենք շփվում»,- ասում է Աննան՝ հավելելով, որ որևէ խորհուրդ բժիշկը չի տվել։ Փոխարենը, հիմնվելով համացանցում առկա տեղեկությունների վրա, այս օրերին շատ հեղուկ են օգտագործում, փորձում տան սահմանափակ տարածքում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել։

 «Մինչ ազգականիս մոտ կորոնավիրուսի հաստատվելը մեկ օր ջերմություն եմ ունեցել և ցավ կոկորդում, բայց մտածեցի, որ մրսածության հետևանք է։ Բայց երբ իմացա, որ կոնտակտավոր եմ, սկսեցի անհանգստանալ»,- ասում է նա՝ հավելելով, որ չնայած երիտասարդ տարիքին, վախենում է․ փոքր հասակում թոքաբորբ է տարել։

«Արդեն մի քանի օր է, երեկոյան ժամերին, երբ պառկում եմ քնելու, շնչառությունս ծանր է, կարծես օդը չհերիքի։ Այդ պատճառով իմ նախաձեռնությամբ հիվանդանոց գնացի՝ թոքերի ռենտգենի համար։ Ռադիոլոգը ախտորեշեց նոր սկսվող թոքաբորբ։ Մյուս ռադիոլոգը պատկերն ուսումնասիրելուց հետո հաստատեց իր գործընկերոջ ախտորոշումը»,- պատմում է Աննան՝ հավելելով, որ ռենտգեն հետազոտության թղթերով գնացել է իր ընտանեկան բժշկի մետ։ Վերջինս, սակայն, թղթերը նայելուց հետո դեն է շպրտել, թե՝ քեզ միևնույն է, թեստ չի հասնում, ախտանշաններ չունես։

«Հիմա ես ունեմ երկու ռադիոլոգների եզրակացությունը, որ մոտս թոքաբորբ է սկսվել և ընտանեկան բժշկիս հայտարարությունը, թե՝ ուր է այդտեղ թոքաբորբ։ Չգիտեմ, թե որ մասնագետն է ճիշտ, որը սխալ»,- ասում է Աննան՝ հավելելով, որ մարզային փոքրիկ քաղաքում զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից. նա ապրում է Մարտունիում։

«Եթե իսկապես վիրուսակիր եմ, ապա մորս առողջությունը վտանգված է։ Միասին նույն տան մեջ ենք ապրում, փոքրիկ տուն է, չես կարող մեկուսանալ»,- ասում է Աննան։

«Առաջարկել եմ վճարել թեստի համար, մերժել են։ Գիտեմ, որ Երևանում հնարավոր է վճարովի թեստ հանձնել։ Բայց ո՞նց Երևան հասնեմ՝ առանց վտանգելու թե ուրիշների, թե իմ  առողջությունը»,- ասում է նա։

Հուսահատված ստեղծված իրավիճակից, նա  որոշել է ի վերջո Երևան հասնել։ «Որոշել եմ, որ պետք է Երևան գնամ՝ և վճարովի թեստ կհանձնեմ, և պատշաճ բժշկական ստուգում կանցնեմ։ Այլապես, ըստ պոլիկլինիկայի չափանիշների, եթե շնչահեղձ չես լինում, գիտակցությունդ էլ տեղն է, ուրեմն որևէ բուժման կարիք չկա ,- ասում է նա։-Ավելի լա՞վ չէ վաղ փուլում նորմալ բուժսպասարկում ապահովեն, ոչ թե թողնեն բանը բանից անցնի և  հայտարարեն՝ ծանր հիվանդների թիվն ավելին է, քան առկա մահճակալներինը»։

«Ամեն օր պաշտոնապես հայտարարում են, թե սա է արվում, նա է արվում։ Իրականում ոչինչ էլ չի արվում, գոնե մարզային բնակավայրերում։ Հինգ րոպե հիվանդանոցի մոտ կանգնողն առնվազն մի քանի հոգու կֆիքսի, որ առանց դիմակի հիվանդանոց են մտնում կամ դուրս գալիս։ Բժիշկներն էլ կարծես այս ամենին լուրջ չեն մոտենում։ Իմ բժիշկն ինձ համոզում էր, որ թեստերը սուտ են, իզուր եմ ուզում թեստ հանձնել,- ասում է նա։-Նույն մեկուսացման առումով, մեկուսացել ենք՝ գիտակցելով, որ կարող է վիրուսակիր լինենք։ Մեզ որևէ անգամ որևէ մեկը չի զանգել ու չի հարցրել, թե ինչպես ենք մեզ զգում, կան արդյոք առողջական դժգոհություններ։ Հիմա ազգականիս հետ շփումից հետո 11 օր  անցել է, չնայած իր մոտ 1 շաբաթ առաջ է վիրուսն ախտորոշվել։ Կարո՞ղ եմ համարել, որ արդեն ապահով է տանից դուրս գալը, թե՞ դեռ վտանգավոր է։ Սրանք հարցեր են, որոնք պատասխան չունեն»։

«Անկախը» կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ամար։ Նա նշեց, որ անհատական դեպքերը մեկնաբանել չի կարող, եթե քաղաքացին  կարծում է, որ պատշաճ բուժօգնություն չի ստանում, կարող է դիմել ԱՆ թեժ գիծ։

 

նոր կորոնավիրուս

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին