f

Անկախ

COVID 19-ի «օգուտը»․ մարզային որոշ հիվանդանոցներ համավարակից հետո կունենան ինֆեկցիոն բարեկարգ բաժանմունքներ


Մարզային մի շարք բուժհաստատություններ պատրաստվում են նոր կորոնավիրուսով հիվանդներ ընդունելուն։ Նման հիվանդանոցներից մեկն էլ Մարտունու ԲԿ-ն է։ Այստեղ հիվանդանոցի չօգտագործվող հարկերից  մեկն արագորեն վերանորոգում են՝ պայմաններ ապահովելու COVID 19-ով հիվանդներին ընդունելու համար։ Նախատեսվում է ունենալ 30 մահճակալ թեթև և միջին ծանրության հիվանդների համար և 10 մահճակալ ինտենսիվ թերապիայի համար։

Նախկինում մամուլում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է Մարտունու ԲԿ-ի ոչ բարվոք շենքային պայմանների մասին։ Ավելին, հիվանդանոցի նոր շենքի շինարարական աշխատանքներ են ընթանում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Անկախը» Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե որքանով են պատրաստ նոր կորոնավիրուսով հիվանդներ ընդունելուն և ինչ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Հարությունյանի խոսքով՝ այդ նպատակի համար հատկացվել է բուժհաստատության չօգտագործվող բաժիններից մեկը, որը մինչ այս կիսավերանորոգված վիճակում է եղել։

«Հիմնովին վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Լինելու է փակ, առանձնացված բաժանմունք, որը կապ չի ունենալու մյուս բաժանմունքների հետ»,- ասում է Հարությունյանը՝ հավելելով, որ վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում։

Մարտունու ԲԿ տնօրենն ասում է, որ իրենք ունեն համապատասխան բուժանձնակազմ, իսկ  նոր բաժնի համար տեխնիկան, սարքավորումները և գույքը  հատկացնելու է Առողջապահության նախարարությունը։ «Մենք չենք կարող մյուս բաժինները փակել և գույքը և տեխնիկան բերել այստեղ»,- հիմնավորում է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ համավարակի հաղթահարումից հետո նորաստեղծ բաժանմունքը գույքով և տեխնիկայով արդեն կծառայի որպես հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։

Հարությունյանն ասում է, որ կառավարության որոշմամբ այդ մասնաշենքը մնալու է հիվանդանոցի հաշվեկշռում, անգամ հիվանդանոցի նոր շենքի շահագործումից հետո՝ հաշվի առնելով մահճակալային ֆոնդի պակասը։ Այնպես որ ներկայիս վերանորոգումը համավարակից հետո էլ վստահաբար կծառայի հիվանդանոցին։

Հարցին, թե ինչպես է ընտրվել իրենց հիվանդանոցը, իրենք են արդյոք դիմել Առողջապահության նախարարություն նման առաջարկով, Հարությունյանը բացասական պատասխան է տալիս։ Ասում է, որ որոշումը կայացրել են Գեղարքունիքի մարզպետը և առողջապահության նախարարը։ Ըստ ամենայնի հաշվի են առել այն, որ Մարտունին խիտ բնակեցված համայնք է, Մարտունու ԲԿ-ն էլ մարզի ամենամեծ բուժհաստատություններից է։

Մարտունի ԲԿ-ում ընթացող նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատալով օրերս  հիվանդանոց ժամանած մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է․ «Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության և  մեր համատեղ նախաձեռնությամբ: Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը և  ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում բուժօգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին։․․․ Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Արցախի և Հայաստանի այլ մարզերի բնակիչներին»:

Նշենք, որ հունիսի 11-ի դրությամբ Գեղարքունիքում հաստատված վարակակիրների թիվը 716 է։ Եթե հաշվի առնենք իրողությունը, որ վարակակիրների կոնտակտավորներին այլևս չեն թեստավորում, կարելի է պնդել, որ վարակակիրների իրական թիվը բազմապատիկ մեծ է։

 

Լուսանկարը՝ Մարտունու ԲԿ ֆեյսբուքյան էջից

 

նոր կորոնավիրուս Մարտունի Մարտունու ԲԿ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին